00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին

© AP Photo / Nedim EnginsoyԹուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախագահ - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Թուրքիայի փոխնախագահ
Բաժանորդագրվել
Թուրքիան պատերազմի ժամանակ աջակցել է Ադրբեջանին, սակայն թուրքական հետախուզության մասնակցության մասին պաշտոնական հայտարարություններ երբեք չէին եղել։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ դեր է խաղացել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ օգնելով «ձևավորել ուժերի հավասարակշռությունը», գրում է Nordic Monitor-ը։
Նոյեմբերի 26-ին խորհրդարանի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում նա ներկայացրել է նախագահին առընթեր պետական մարմինների տարեկան գործունեությունը։ Նշելով, որ MIT-ը երկրի համար հպարտություն է` Օքթայը պատգամավորներին ասել է, որ կազմակերպությունը մեծ ծառայություն է մատուցել Թուրքիային արտերկրում իր գործունեությամբ։

«Շատ տարածաշրջաններում, օրինակ` Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և տեղում հավասարակշռություն է կազմում հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան», - ասել է նա։

Օքթայի խոսքով` Թուրքիան ոչ միայն «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ է հաջող գործողություններ իրականացրել, այլ նաև հասել է բազմաթիվ հաջողությունների՝ սկսած «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի» ավարտից մինչև վերջ «Լիբիայում լեգիտիմության համար պայքար»։
Ըստ լրատվամիջոցի` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել իր դաշնակից Ադրբեջանին, սակայն երբեք պաշտոնական հայտարարություններ չէին եղել պատերազմի ժամանակ թուրքական հետախուզության մասնակցության մասին։ Ընդհակառակը` համառորեն հերքվում էր MIT-ի մասնակցությունը։
Հիմնական պատճառն այն մեղադրանքն էր, որ MIT-ը Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող ջիհադիստ գրոհայիններին է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Президент Турции Реджеп Тайип Эрдоган с наследным принцем Абу-Даби шейхом Мохаммедом бен Заидом Аль Нахайяном во время официальной церемонии в Президентском комплексе (24 ноября 2021). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Թուրքական դետեկտիվ, կամ ինչպես են հայերը տունտունիկ խաղում
Հոդվածում, մասնավորապես, հիշեցվում է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը 2020 թվականի նոյեմբերի 6-ին տված հարցազրույցում հիշատակել էր Լեռնային Ղարաբաղում թուրքական հետախուզական գործակալության մասին։ Նա նաև պնդել էր, որ Մոսկվան ստացել է հաստատված տեղեկություններ մարտի դաշտում սիրիացի վարձկանների ներգրավման մասին՝ անուղղակիորեն հղում անելով MIT-ին:
Հայաստանը մշտապես պնդում է, որ օտարերկրյա զինյալները Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղ են բերվել թուրքական հետախուզության միջոցով, և որ նրանք ռազմական հանցագործություններ են կատարել Արցախի ժողովրդի դեմ։
The Nordic Monitor-ը գրում է, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները շարունակում են հետաքննել, թե MIT-ի որ գործակալներն են ներգրավված եղել անցյալ տարվա հակամարտության մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնելու համար:
Լրահոս
0