00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դպրոցներում երկիշխանություն կստեղծվի». նոր նախագծով խնդիրները կլուծվե՞ն, թե՞ կավելանան

© Sputnik / Asatur YesayantsԱղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցը
Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Բաժանորդագրվել
Դպրոցներում նոր փոփոխություն են ուզում իրականացնել` վարչատնտեսական մասով տնօրեններ ունենալ։ Այս առնչությամբ տնօրեններն ու մասնագետները միակարծիք չեն։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում դպրոցները կունենան երկու տնօրեն, այսինքն` կստեղծվի երկիշխանություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով օրենքի նոր նախագծին։
Հայտնել էինք, որ նոյեմբերի 25-ին կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է տարանջատել դպրոցների վարչատնտեսական ու կրթական կառավարումները։
Էլեկտրոնային դասագրքերից վախենալ պետք չէ. Ալոյանը համոզված է` ավանդականը գերակա կմնա
«Իշխանության այն թեկնածուները, որոնք «չեն ձգում» տնօրենների պաշտոնում նշանակվելու համար, կնշանակվեն վարչատնտեսական մասով տնօրեն։ Վերջիններս լինելու են ֆինանսների տերն ու տիրակալը»,–ասում է Մխիթարյանը։
Նրա խոսքով` հնչում են նաև մեկնաբանություններ, որ ուզում են ավելացնել տնօրենների թիվը, որպեսզի կարողանան իշխանության թեկնածուներին տեղավորել դպրոցներում և նրանց միջոցով կառավարել, քաղաքականացնել դպրոցները։
Մխիթարյանը վստահեցնում է` երկու ղեկավարների միջև աշխատանքի և գործառույթների հստակ բաժանում չկա, ինչն էլ լրացուցիչ կոնֆլիկտների տեղիք է տալու. այս ամենն էապես ազդելու է կրթության որակի վրա։
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Որպեսզի ծնողը ստիպված չլինի երեխային տանել հեռու դպրոց. ինչ են առաջարկում նախարարությունից
Կրթության հարցերով փորձագետը նկատում է` ուսումնական մասով տնօրենները պետք է 3 տարին մեկ ատեստավորում անցնեն, իսկ վարչատնտեսական մասով տնօրենը նշանակվելու է վերադասի կողմից և ատեստավորում չի անցնելու։ Մխիթարյանը նշում է` ստացվում է, որ օրվա քաղաքական իշխանությունը տնօրեններին ասում է` եթե դուք համապատասխան քաղաքականություն չվարեք դպրոցում, մեր ասածները չկատարեք, 3 տարին մեկ մենք հնարավորություն ունենք ձեզ փոխելու։
«Ես չեմ կարող ասել, թե ինչով է վատ գործող մոդելը, երբ տնօրենն ունի երկու տեղակալ, որոնցից մեկը հենց վարչատնտեսական գծով է, մյուսը` ուսումնադաստիարակչական։ Ամենայն հավանականությամբ, դպրոցի փոխտնօրենները կրճատվելու են, և նրանց փոխարեն վարչատնտեսական տնօրեն է նշանակվելու. նոր մոդելը գալիս է լուծելու հլու–հնազանդ դպրոցներ ունենալու հարցը»,–ասաց Մխիթարյանը։
Մասնագետը նկատում է` 100-ից ավել դպրոցներում ուսուցիչների պակաս ունենք, և այս խնդիրը լուծելու փոխարեն երկրորդ տնօրեն նշանակելու մասին են մտածում։
Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը. ԿԳՄՍՆ հայտարարությունը
Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը նշում է, որ նախ կուզեր ծանոթանալ վարչատնտեսական տնօրենի գործառույթներին, քանի որ միայն հայտնել են` նա լինելու է դպրոցում, որպեսզի թեթևացնի աշխատանքի այն մասը, որը վերաբերում է շենքի պահպանությանը և այլն։
«Ասում են` կարող է լինել մեկ վարչատնտեսական տնօրեն մի քանի դպրոցների համար, սակայն եթե նա ամեն օր դպրոցում չի լինելու, դժվար կլինի դպրոցը ղեկավարել։ Եթե պիտի աշխատանքի բաժանում լինի, ապա ես շատ ուրախ կլինեմ, քանի որ կազմակերպչական խնդիրները, մանավանդ համավարակի պայմաններում, շատ ժամանակ են խլում ինձնից։ Բայց մի քիչ թերահավատ եմ, որ գործնականում այս փոփոխությունը կիրառելի կլինի»,–ասաց նա։
Մանկապարտեզ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
300 դպրոց և 500 նախադպրոցական հաստատություն. մանրամասներ` ՀՀ–ում ընթացող շինաշխատանքներից
Մյուս կողմից Սարգսյանը նշում է, որ կարող էին նաև տնտեսվարի գործառույթները խստացնեին, աշխատավարձը բարձրացնեին և ավելի շատ արտոնություններ տային, որպեսզի հենց նա էլ այդ ամբողջ գործընթացն իրականացներ։
Դպրոցի տնօրենը նաև նկատում է` նման օրինագիծ ներկայացնելուց առաջ կարող էին համայնքներում հանդիպումներ կազմակերպել, կարծիքներ լսել։
Շիրակի մարզի Աղինի միջնակարգ դպրոցի տնօրեն Խաչիկ Էլբակյանը, սակայն, կարծում է, որ վարչատնտեսական տնօրեն դպրոց բերելու միտքը բավականին լավ փոփոխություն կլինի, քանի որ տնօրենի հոգսը կթեթևացնի։ Նրա խոսքով` իրենք կկարողանան միայն ուսումնական մասով զբաղվել, իսկ վարչատնտեսական տնօրենը` գնումների գործընթացով և այլն։
Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում. Ժաննա Անդրեասյան
«Մինչ այս պայմանագրերը ես էի կնքում, համակարգման աշխատանքներն էի անում, հայտարարություններ կազմում։ Իսկ եթե վարչատնտեսական տնօրեն նշանակվի, ապա գործս կկրճատվի»,–ասաց նա` հավելելով, որ ամեն դեպքում պետք է վերապատրաստումներ լինեն նոր տնօրենների համար, որպեսզի առանց փորձի մարդիկ դպրոցներ չմտնեն։
Հիշեցնենք, որ կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը դեռ պետք է Ազգային ժողովում քննարկման և քվեարկության դրվի։
Լրահոս
0