Ինձ համար շոկ էր, երբ տեսա, որ ՀՀ հավաքականի 2 դարպասապահներն օտարերկրացի են. Պոդշիվալով

CC BY-SA 3.0 / Майоров Владимир / Александр Подшивалов после игры ФК «Томь»Александр Подшивалов
Александр Подшивалов - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Բաժանորդագրվեք
Sputnik Արմենիան կապ է հաստատել Երևանյան «Արարատի» նախկին դարպասապահի հետ (1984-1990) և ամփոփել 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի ելույթների արդյունքները, ինչպես նաև հիշել Հայաստանում նրա կարիերայի որոշ դրվագներ։
Արարատ Մամբրեյան (Մոսկվա), հատուկ Sputnik Արմենիայի համար
Ալեքսանդր Պոդշիվալովը ժամանակին «Արարատի» կազմում 7 խաղաշրջան է անցկացրել, դարպասապահը սիրվել է տեղացիների կողմից և Հայաստանից մեկնել` ավելի քան 150 հանդիպման մասնակցելուց հետո։ 1990 թվականին նա Հայկական ԽՍՀ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։
Sputnik–ին տված հարցազրույցում դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը խոսել է հավաքականի և երևանյան կյանքի մասին։
© Photo : provided by Alexandr PodshivalovВратарь Александр Подшивалов в составе ереванского "Арарата" (слева)
Вратарь Александр Подшивалов в составе ереванского Арарата (слева) - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Вратарь Александр Подшивалов в составе ереванского "Арарата" (слева)
- Որքանո՞վ է հաջողվում հետևել Հայաստանի հավաքականի խաղերին։
– Շատ ժամանակ չկա, բայց երբեմն ստացվում է որոշ խաղեր դիտել։ Չէ՞ որ Հայաստանն ինձ համար օտար երկիր չէ։ Ընտրական փուլի մի քանի խաղ եմ դիտել, իսկ ընդհանրապես միշտ հետևել եմ արդյունքներին և անդրադարձներին, եթե չի հաջողվել դիտել հեռարձակումը։
– Ինչպե՞ս կգնահատեք ԱԱ ընտրական փուլի արդյունքները։
– Հայաստանի հավաքականը լավ սկսեց ընտրական փուլը, սակայն վերջում ուժերը չբավականացրին։ Հասկանալի է, որ գերմանացիների դեմ դժվար կլիներ խաղալ, թեև պատմությունը փաստեր է հիշում, երբ փոքր հավաքականները հաղթանակ են տանում նման ֆավորիտների նկատմամբ։ Ցավալի էր, որ զիջեցին մակեդոնացիներին, որոնք չի կարելի ասել, թե հայկական թիմից ավելի ուժեղ են։ Խաղացողների և մակարդակների առումով թիմերը համադրելի են։ Այդ պատճառով ցավալի է, որ հայերը զիջեցին անցումային խաղերում։
Անկեղծ կասեմ, վերջին ընտրական մրցաշարերը հայկական հավաքականը շատ լավ է սկսում, դա ոգեշնչում է երկրպագուներին։ Ֆուտբոլիստները սկսում են հաղթել, լավ արտագնա խաղ են ցուցադրում, բայց, ցավոք, Հայաստանի ուժերը վերջում մի փոքր չեն բավականացնում։
– Ինչի՞ հետ եք դա կապում։
– Հավանաբար դա Հայաստանի առաջնության մակարդակից է։ Եթե նայենք եվրոպական մրցաշարերում խաղացող հայկական թիմերին, նրանցից ոչ մեկը հեռու չի անցնում և հիմնական փուլում չի հայտնվում։ Չէ՞ որ դա շատ բան է որոշում։ Մենք տեսնում ենք, որ որոշ դիրքերում հանդես են գալիս Հայաստանի առաջնության ֆուտբոլիստները։ Դա և՛ դարպասապահի դիրքն է, և՛ պաշտպանության խաղացողների, և՛ կենտրոնական գոտին։
Իհարկե, ֆուտբոլիստներից շատերը եվրոպական թիմեր են ներկայացնում, այնուամենայնիվ կան դիրքեր, որտեղ ֆուտբոլիստները կարող էին մի մակարդակ ավելի բարձր խաղալ, եթե մրցակցությունն ու Հայաստանի առաջնության խաղերի տեմպն ավելի բարձր լինեին։ Չէի ասի, որ Հայաստանի առաջնությունը թույլ է, սակայն ուժեղ էլ չէ, դա հաստատ։
– Ինչպե՞ս կգնահատեք Խոակին Կապառոսի գլխավորությամբ իսպանական շտաբի աշխատանքը։
– Իսպանական դպրոցը միշտ ուժեղ է եղել։ Իսպանական ֆուտբոլի ոճը մոտ է հայկականին։ Մենք հիշում ենք, ինչպես է «Արարատը» խաղացել խորհրդային տարիներին։ Փոխանցումներ, ժանյակաձև կոմբինացիաներ, մի խոսքով, տեխնիկական ֆուտբոլ էր։ Հայաստանում միշտ տեխնիկական մոտեցումն էր գերիշխում, այդ պատճառով իսպանացիներին հրավիրելն արդարացված էր։ Իսպանիան և Պորտուգալիան ավելի մոտ են ոճով և մտածողությամբ Հայաստանին։ Բայց ցանկալի կլիներ, որ Հայաստանի հավաքականը սեփական մասնագետը գլխավորեր։
– Ժամանակին խոսակցություններ կային, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է դառնալ Ալեքսանդր Գրիգորյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ տարբերակը։
– Դժվար է ասել։ Սաշայի մասին շատ խոսակցություններ ու ասեկոսեներ են պտտվում։ Նրա հետ չեմ աշխատել, սակայն կարծիք կա, որ նա շատ սպեցիֆիկ մասնագետ է։ Գուցե նրան մի փոքր իմաստություն է պակասում։ Մարզչի համար կարևոր է լեզու գտնել յուրաքանչյուր խաղացողի հետ, իսկ որոշ դեպքերում գուցե նաև մի կողմ դնել սեփական ամբիցիաները։
Կարծում եմ, որ Գրիգորյանը բռնկուն է և զուսպ մարզիչ չէ։ Պարզապես զուգահեռներ եմ անցկացնում և հիշում այն տարիները, երբ ես «Արարատում» էի և խաղում էի Արկադի Անդրեասյանի հետ։ Նա շատ ուժեղ մասնագետ էր, սակայն մարդկային որակները նրա ամբողջ աշխատանքը հավասարեցնում էին զրոյի, այն որոշ առումով անիմաստ էր ստացվում։ Կարծում եմ, Գրիգորյանի դեպքում նույնն է։
© Photo : provided by Alexandr PodshivalovВратарь Александр Подшивалов в составе "Арарата"
Вратарь Александр Подшивалов в составе Арарата - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Вратарь Александр Подшивалов в составе "Арарата"
– Վերջին շրջանում հայ երկրպագուների շարքում կարծիք կա, որ Հենրիխ Մխիթարյանի կերպարը վնասում է Հայաստանի հավաքականին։ Ընտրական այս փուլում հայկական թիմը «Ռոմայի» կիսապաշտպանի հետ ոչ մի անգամ չկարողացավ հաղթանակ տոնել հակառակորդի նկատմամբ։ Իսկ ահա առանց նրա` արդյունք կա։ Ի՞նչ կասեք։
– Ինչ–որ տեղ համաձայն եմ դրա հետ։ Երբ թիմում առաջատար չկա, գուցե, թիմն ավելի հավաքված է խաղում։ Իսկ երբ դաշտում Հենրիխ Մխիթարյանի նման առաջնորդ է խաղում, ֆուտբոլիստներից շատերը ենթագիտակցորեն կարծում են, թե Հենրիխին փոխանցում կատարելով, կքաշվի մի կողմ, իսկ հետո նա թող որոշի` ինչ անել։ Չէ՞ որ նա առաջատար է, ավագ և միջազգային մակարդակի խաղացող։ Կարծում եմ, որ սա է հայ խաղացողների մեծ մասի ենթագիտակցության մեջ նստած։
– Դուք խաղացել եք Հենրիխի հոր` Համլետի հետ։ Ո՞րն է նրանց տարբերությունը։
– Նրանք տարբեր ոճեր ունեն։ Համլետը միշտ գրոհի ծայրին էր, իսկ Հենրիխը խաղում է առջևում ողջ դաշտով։ Դրանով էլ նրանք տարբերվում են։ Հաճախ ասում եմ ընկերներիս, որ 80-ականներին Համլետն արդեն իսկ առանձնանում էր իր մտածողությամբ և գործի նկատմամբ իր վերաբերմունքով։ Նա տարբերվում էր «Արարատի» մյուս խաղացողներից։ Նա եվրոպական մենթալիտետ ուներ։
Ինչպե՞ս էր Խորհրդային Միությունում։ Երբ պարտվում ես, հայացքդ գետնից չես բարձրացնում։ Գլուխդ խոնարհում ես, հանդերձարանում լռություն է տիրում, բոլորը սրտնեղած են։ Իսկ Համլետն ասում էր. «Չէ՞ որ սա ընդամենը խաղ է։ Արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ի՞նչ իմաստ ունի նեղսրտելը»։
Բայց սա չի նշանակում, որ նման խաղերից հետո Համլետը հռհռում կամ իրեն անլուրջ էր պահում, ոչ։ Նա պարզապես երբեք քիթը չէր կախում և միակն էր հանդերձարանում այդպիսին։ Նա այն ժամանակների համար արտասովոր մտածողություն ուներ։ Այսօր չստացվեց, ուրեմն, պատրաստվում ենք հերթական խաղին։ Եթե մենք քայլենք ու թաղենք մեզ, պարսավենք, դա մեզ հաջորդ խաղի ժամանակ չի օգնի։
– Համլետ Մխիթարյանն իսկական առաջատա՞ր էր։
– Այո։ Այն ժամանակ մեր թիմում անուններ կային. Խորիկ (Խորեն Հովհաննիսյան), Աշոտ (Աշոտ Խաչատրյան) և Համլետ։ Ահա նրանք էին առաջատարները դաշտում և հանդերձարանում։ Ի դեպ, այն ժամանակ Համլետը չէր ասում, որ որդին հոր հետքերով կգնա, կամ որ կցանկանար Հենրիխը ֆուտբոլիստ դառնա։ Իսկ այ Խորիկն ասում էր և ցանկանում։ Մենք նրան հյուր էինք գնում և տեսնում, թե ինչպես է Խորիկի որդին տանը գնդակով պատին խփում։ «Արարատի» ֆուտբոլիստ հայրիկներից շատերն էին այն ժամանակ ցանկանում, որ իրենց որդիներն իրենց նմանվեն։
Хорен Оганесян  - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2020
25 մետր հեռավորությունից հենց «իննին» խփեցի. Խորեն Հովհաննիսյանը հիշում է լավագույն գոլերը
– Վերադառնանք Հայաստանի հավաքականին։ Ինչպե՞ս կգնահատեք թիմում դարպասապահի դերը Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո։
– Ինձ համար շոկ էր, երբ տեսա, որ Հայաստանի հավաքականում երկու դարպասապահներն էլ օտարերկրացի են` Բուչնև և Յուրչենկո։ Հասկանում եմ, որ մերը չունենք։ Բայց որ միանգամից երկու դարպասապահն էլ` դա նոնսենս է։ Ինձ համար դա բացահայտում էր։ Չգիտեմ, Ռոման Բերեզովսկին ինչ կարող է ասել այս թեմայով, սակայն գոնե մեկը պետք է յուրային լինի, որպեսզի նա միշտ հասանելի լինի։ Նույնիսկ չգիտեմ, թե ուրիշ որ հավաքականում է հնարավոր նման բան։ Այն, ինչ տեսա Գերմանիայի հավաքականի դեմ խաղում... Բուչնևը չփրկեց։
– Հավաքականում շատ խաղացողներ կան ռուսական առաջնությունից։ Ո՞ւմ կարող եք առանձնացնել։
– Սպերցյանին եմ շատ հավանում, նա արդեն երկրորդ խաղաշրջանն է, որ բարձր մակարդակ է ցուցադրում։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։ Բայրամյանը նույնպես վատ խաղացող չէ, փորձառու է։ Նկատելի է, որ նա մեծ ջանքեր է ներդնում հավաքականի համար։ Երիտասարդ արյունը պետք է, որ լճացում չլինի։ Հենրիխը հավերժ չէ, այդ պատճառով Սպերցյանը հետագայում կարող է առաջատարի որակներ ստանձնել։ Սա ֆուտբոլ է, բոլորն էլ հեռանում են։ Այդ պատճառով նույնիսկ Հենրիխ Մխիթարյանն անփոխարինելի չէ։
– Հայաստանում ցավագին ընդունեցին Արսեն Զախարյանի` Ռուսաստանի հավաքականի կազմում խաղալու որոշումը։ Այդ առիթով ի՞նչ կարծիք ունեք։
– Ասեմ այսպես՝ յուրաքանչյուրը սեփական ուղին ընտրելու իրավունք ունի։ Դա նրա որոշումն է։ Չէ՞ որ մենք չենք քննադատում Յուրի Ջորկաեֆին և Ալեն Պողոսյանին, որոնք ժամանակին ընտրեցին Ֆրանսիայի հավաքականը, այլ ոչ թե իրենց պատմական հայրենիքի թիմը և աշխարհի չեմպիոն դարձան։ Ինչո՞ւ նրանց այն ժամանակ չէին քննադատում։
– Այն ժամանակ այլ էր...
– Հա–հա (ծիծաղում է), օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։ Ինչ կարելի է այստեղ ասել, դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի անձնական գործն է։ Իսկ Արսենը ծնվել է Ռուսաստանում։ Հավանաբար դրանով էր նա ղեկավարվում, ես չեմ կարող մեղադրել նրան այդ ընտրության համար։
– Նիկիտա Սիմոնյանը, ով 80-ականներին հրավիրել էր ձեզ «Արարատ», մինչ օրս ակտիվ մասնակցություն ունի ռուսական ֆուտբոլի կյանքում։ Գնում է խաղերին և մեկնաբանում իրադարձությունները։ Ե՞րբ եք վերջին անգամ տեսել նրան։
– Աստված նրան առողջություն տա։ Բոլորը հասկանում են, թե որքան լեգենդար անձնավորություն է նա և ինչպիսի մարդ է։ Երբեմն Մոսկվայում մասնակցում եմ վետերանների մրցաշարերին։ Նա գալիս ու պարգևատրում է խաղացողներին։ Շփվում ենք, կապ պաշտպանում։ Ինչ կարելի է ասել, ես անչափ երախտապարտ եմ նրան ամեն ինչի համար։ Աստված տա՝ բոլորը հասնեն այդ տարիքին և նրա նման տեսք ունենան։ Նա պարզ միտք ունի, շատ բան է հիշում։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան։
Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2018
«Արարատ 73»-ը 45 տարեկան է. Նիկիտա Սիմոնյանը գիտի` ինչպես կարելի է կրկնել հաջողությունը
– Ե՞րբ եք վերջին անգամ Հայաստանում եղել։
– 2013 թվականին, Ալբերտ Սարգսյանի հոբելյանի առիթով։ Հայաստանում 23 տարի չէի եղել։ Այն ժամանակ նրա 50-ամյակին նվիրված ընկերական խաղ էին կազմակերպել «Արարատի» և ԽՍՀՄ վետերանների միջև։ Երևանը շատ է փոխվել, ավելի է գեղեցկացել։ Ճանապարհները, փողոցները, հատկապես քաղաքի կենտրոնը։ Ամեն ինչ ավելի բարեկարգվել է։ Զարմացած էի Երևանի գեղեցկությամբ։ Այն ժամանակ խորհրդային հավաքականի խաղացողների հետ էի ժամանել, սակայն խաղում էի «Արարատի» կազմում (ծիծաղում է)։ Ինձ համար դա նորություն էր, սովորաբար նման ցուցադրական խաղերը ոչ–ոքի են ավարտվում, բայց այստեղ «Արարատը» հաղթեց 5:4 հաշվով։
– Հայերենը չե՞ք մոռացել։
– Մի քանի բառ հիշում եմ. «Փող կա» (ծիծաղում է)։ Կցանկանայի ողջույններս փոխանցել հայկական ֆուտբոլի բոլոր սիրահարներին, ինչպես նաև նրանց, ովքեր հիշում են ինձ և չեն մոռացել։ Շարունակեք երկրպագել ձեր հավաքականին և ակումբային թիմերին, ինչպես եղել է խորհրդային տարիներին։ Դրանք անմոռանալի ժամանակներ էին։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանի հավաքականը դուրս կգա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Ես միշտ շնորհակալ կլինեմ «Արարատին», Երևանին և հայ ժողովրդին` ինձ յուրայինի պես ընդունելու համար։
– Վերջերս Արցախում նոր պատերազմ եղավ։ «Արարատում» խաղում էիք այն ժամանակ, երբ առաջին հակամարտությունը սկսվեց։ Ինչպե՞ս էիք այդ ժամանակ ապրում Հայաստանում։
– Շատ բան եմ հիշում։ Զինված մարդիկ գրեթե ամենուր էին։ Մենք սրճարան էինք մտնում և ինքնաձիգներով կանգնած մարդկանց էինք տեսնում։ Մի օր նոր մեքենաներ ստացանք և տեղափոխում էինք դրանք։ Մեզ զինված պարեկային ծառայությունը կանգնեցրեց։ Լավ էր, որ այդ ժամանակ թիմի ավագի` Աշոտ Խաչատրյանի հետ էի։ Մենք պարզապես բացեցինք նոր ՎԱԶ–2109–ի բեռնախցիկն ու սրտանց տղաներին շամպայն նվիրեցինք, այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը։
Փառք Աստծո, որ «Նիվաներով» չէինք, քանի որ այն ժամանակ աշխարհազորայինները հաճախ էին վերցնում դրանք բանակի կարիքների համար։ Բայց ընդհանուր առմամբ որևէ կրիտիկական բան չի եղել։ Մենք կարող էինք հանգիստ նստել սրճարանում, զբոսնել և մեզ ոչ ոք չէր անհանգստացնում։ Հանրապետությունն այդ ժամանակ ոտքի էր կանգնել։ Զգում էի ամբողջ հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը։ Իսկ այսօր, մարտական նոր բախումներից հետո, կցանկանայի միայն խաղաղություն մաղթել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала