Քվեարկությունն ավարտվեց. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 42.48 տոկոսը

© Sputnik / Asatur YesayantsЦИК Армении
ЦИК Армении - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ամենաակտիվ մասնակցությամբ աչքի է ընկնում Լոռու մարզի Թումանյան համայնքը, որտեղ ընտրողների 69.78 տոկոսը մասնակցել է քվեարկությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
Ամենաակտիվ մասնակցությամբ աչքի է ընկնում Լոռու մարզի Թումանյան համայնքը, որտեղ ընտրողների 69.78 տոկոսն է մասնակցել քվեարկությանը։ Ամենապասիվ մասնակցությունն Արմավիր քաղաքում է, որտեղ գրանցվել է մասնակցության 20.73 տոկոս։
Ընտրատեղամասում - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Լոռու խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 6 ընտրախախտում է գրանցվել
Մասնակցության բարձր ցուցանիշներով աչքի է ընկնում նաև Վայքն ընտրողների 67.95 տոկոս, Ապարանը` 64.70 տոկոս մասնակցությամբ, Ամասիան` 58.35 տոկոս, Թալինը` 55.93 տոկոս, Գառնին` 55.13 տոկոս մասնակցությամբ։
Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչներից որևէ մեկը չի մասնակցել ընտրություններին. նրանք այդպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ համայնքների խոշորացման։
Լրահոս
0