00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրարտական որմնանկարներն անմխիթար վիճակում են. ռուս ռեստավրատորը կօգնի հայ գործընկերներին

© Sputnik / Aram Nersesyan«Էրեբունի» թանգարան
«Էրեբունի» թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
«Էրեբունի» թանգարան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Էրեբունի» թանգարանի մասնագետներն աշխատում են երկու մեծ ցուցահանդեսի վրա, որոնք նվիրված են Արցախի ժառանգությանն ու «Կարմիր բլուրի» բացառիկ գտածոներին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ մասնագետներին կսովորեցնեն աշխատել Ուրարտուի ժամանակաշրջանի որմնանկարների հետ։ Ցանկացողների համար 2022 թվականի ապրիլ–մայիսին վարպետության դասընթաց կանցկացնի առաջնակարգ ռեստավրատոր, Վերականգնման գիտահետազոտական պետական ինստիտուտից Գալինա Վերեսոցկայան, որն այն սակավաթիվ մասնագետներից մեկն է, ում վստահվել է աշխատել Ուրարտուի թագավորության գեղանկարչական հատվածների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

«Ուրարտուի ժամանակների որմնանկարներն անմխիթար վիճակում են և չվերականգնելու դեպքում կարող են մի քանի տարի հետո վերանալ։ Դրա համար Վերականգնման ինստիտուտի և Պուշկինի թանգարանի մեր գործընկերներին խնդրեցինք 2022 թվականի ապրիլի վերջին մայիսի սկզբին Հայաստանում սեմինար կազմակերպել և սովորեցնել մասնագետներին», – ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` սեմինարը կանցկացվի «Էրեբունի» թանգարանի հենքի վրա, սակայն դրան կարող են մասնակցել բոլոր թանգարանների աշխատակիցները։ Վարպետության դասընթացը կանցկացնի առաջնակարգ ռեստավրատոր, ուրարտական թագավորության գեղանկարչական դրվագների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետ Գալինա Վերեսոցկայան։
Հայ-ֆրանսիական արշավախումբը պեղումներ է իրականացնում Երևանի «Էրեբունի» ամրոցի տարածքում - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Հայ և ֆրանսիացի հնագետները «Էրեբունի» ամրոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել
Բացի այդ «Էրեբունի» թանգարանը ներկայումս Երևանի քաղաքապետարանի աջակցմամբ աշխատանքներ է տանում շենքի հիմքի ամրացման համար։
Աշխատանքներ են տարվում նաև նոր էքսպոզիցիայի մշակման ուղղությամբ։ Այդ ոլորտում սերտ համագործակցություն կա ֆրանսիացի գործընկերների հետ։ Բադալյանը նշեց, որ էքսպոզիցիան մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ կփոխվի, սա բավականին քրտնաջան ու ծախսատար աշխատանք է։ Էքսպոզիցիան կներառի AR–ի և VR–ի (համապատասխանաբար լրացված և վիրտուալ իրականություն - խմբ.) կիրառմամբ նորարարական թվային տեխնոլոգիաներ:
Այժմ թանգարանի մասնագետներն աշխատում են երկու մեծ ցուցահանդեսի վրա` Արցախի ժառանգության և Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված կարևորագույն գտածոների։ Վերջինը կազմակերպվելու է ՀՀ ԿԳՄՍՆ–ի «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» հետ համատեղ։
Բացի այդ «Էրեբունու» մասնագետներն օգնում են իրենց գործընկերներին. բոլորովին անվճար թանգարանի լաբորատորիան զբաղվում է կավից և մետաղից պատրաստված իրի մի դրվագի վերականգնմամբ։
Հնագետները Երևանի տարածքում 5000-ամյա բնակավայրի գոյության նոր ապացույցներ են գտել
Էրեբունի պատմահնագիտական թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին։ Թանգարանի բացումը նվիրված էր Երևանի 2750–ամյակին։ Թանգարանը երեք հնագույն բնակավայրեր ներկայացնող էքսպոզիցիա է պարունակում. Արին–Բերդ ամրոցը, Կարմիր Բլուրն ու Շենգավիթը, որոնք գտնվել են ժամանակակից Երևանի սահմաններում։ Թանգարանի ցուցանմուշների թվում են տարբեր հնագիտական գտածոներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել բնակավայրերի հնագույն մշակույթի և կենցաղի մասին։ Թանգարանը ուրարտագիտության կարևոր տարածաշրջամային կենտրոն է, ներկա պահին գործում են «Կարմիր Բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերը։
Լրահոս
0