00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի կնոջը

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Արմեն Սարգսյան
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը վստահեցրել է, որ Դոուլի բարի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիզաբեթ Դոուլին ամուսնու՝ ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ցավով տեղեկացա Ձեր ամուսնու՝ անվանի քաղաքական գործիչ Ռոբերտ Դոուլի մահվան մասին: Ամերիկան կորցրեց իր արժանավոր զավակին ու զինվորին, իսկ հայ ժողովուրդը՝ իր մեծ ու հավատարիմ բարեկամին, որը սերտորեն կապված էր հայերիս հետ և միշտ մեր կողքին էր, հատկապես՝ փորձությունների ժամանակ»,– գրել է ՀՀ նախագահը։

Նա նշել է, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ռոբերտ Դոուլն այցելեց Հայաստան և անուրանալի դեր խաղաց մեր երկրին ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության կազմակերպման գործում:
«Անգնահատելի են նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը: Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին Դոուլ, իմ խորին ցավակցությունն ու վշտակցությունը: Պարոն Դոուլի բարի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»»,– եզրափակել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք` 99-ամյա Դոուլի մահվան մասին հայտնի դարձավ այսօր։
Դոուլին անվանում էին արդարության համար հայերի պայքարի «բացարձակ չեմպիոն»։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա պաշտպանել է հայերի շահերը։ Հենց նրա ջանքերով է Հայաստանում բացվել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գրասենյակը։ Նա նաև լոբբինգ էր անում Հայաստանին ԱՄՆ-ի մշտական տնտեսական գործընկերոջ կարգավիճակ տալու մասին ակտը։
Ամերիկացի քաղաքական գործիչը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) բարձրագույն պարգևներ է ստացել Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում երկարամյա աշխատանքի համար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար 2019 թ․-ին նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:
Լրահոս
0