00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ ու հավակնոտ ծրագիր․ «Մատենան» և «Սկոլկովոն» 2022-ին միանգամից երեք ծրագիր կիրականացնեն

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Հայրապետյանը, Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Հայրապետյանը, Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Բաժանորդագրվել
Կրթական ծրագրերի նպատակը լինելու է ոչ միայն դրանց մասնակիցներին գիտելիքներ փոխանցելը, այլև նրանց դեռ ուսման ընթացքում այդ գիտելիքները գործնականում իրացնելու հնարավորություն տալը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայկական համայնքների ղեկավարները կմասնակցեն քառամսյա կրթական ծրագրին, որը համատեղ իրականացնում են Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի լրացուցիչ մասնագիտական կրթության ոչ պետական կրթական հաստատությունը և «Մատենա» առաջնորդության ու մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը:
Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ մտնում է հայկական քաղաքականություն
Ծրագիրը մեկնարկել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր Յուրի Լևինի միջև Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Լևինը՝ «Սկոլկովոյին» մոտ է «Մատենա» դպրոցի ձևաչափը, իսկ մասնակցությունը ծրագրին գլոբալ դպրոցի ստեղծման քայլերից մեկն է։
© Sputnik / Asatur YesayantsՅուրի Լևին
Ректор Московской школы управления Сколково Юрий Левин на церемонии подписания Меморандума о сотрудничестве между Международной школой профессионального развития Matena и Московской школой управления Сколково (6 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Յուրի Լևին
Նրա խոսքով՝ 2022 թ․-ի առաջին չորս ամիսներին Հայաստանում երեք ծրագիր է մեկնարկելու։ Առաջինը նախատեսում է պետական պաշտոնյաների, համայնքների ղեկավարների ուսուցում։ Առաջին ծրագրի իրականացումը կսկսվի փետրվարի կեսերին և կտևի չորս ամիս։
«Համայնքների ղեկավարների համար ծրագիրը բաղկացած է չորս մոդուլից։ Դրանցից մեկը կանցկացվի «Սկոլկովոյում»։ Դա համայնքների ղեկավարներին հնարավորություն կտա շփվել ռուսաստանյան գործընկերների հետ, միջազգային փորձ ձեռք բերել։ Մյուս մոդուլները կանցկացնեն հայ մասնագետները՝ ռուսաստանցի գործընկերների մասնակցությամբ»,-պարզաբանել է Լևինը։
Նա նշել է, որ սա պիլոտային ծրագիր է, և ժամանակի ընթացքում շատ բան փոխվելու և ճշգրտվելու է։ Ծրագիրը կիրականացվի կոնկրետ երկրի տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելով։
Президент Армен Саркисян на встрече с председателем совета директоров школы управления «Сколково» Александром Волошиным (12 мая 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց
Նրա խոսքով ՝ «Սկոլկովոյի» մասնագետները հայ գործընկերների հետ կկիսվեն տարիների ընթացքում մշակված բազայով՝ կապված ինչպես փորձաքննության, այնպես էլ մեթոդաբանական նյութերի հետ։
Երկրորդ ծրագիրն ուղղված է Picsart, PAM և այլ ընկերությունների թոփ թիմերի զարգացմանը։ Նրանց կսովորեցնեն փոքր և միջին բիզնեսի զարգացման և վարման, թվայնացման նոր հմտություններ, մեծ ուշադրություն կդարձվի նաև ՏՏ-կլաստերին։ Լևինը նշեց, որ այդ «ճակատում» «Սկոլկովոն» նույնպես մի շարք մշակումներ ունի։
«Մեծ ուշադրություն կդարձվի ոչ միայն ծրագրերի իրականացմանը, այլև պրոֆեսորների, դասախոսների վերապատրաստմանը, քեյսերի մշակմանը։ Հսկայական ծրագրեր կան, սա հավակնոտ ծրագիր է»,-ասաց նա։
Հաց է թխվում, կյանքը շարունակվում է. Ռուբեն Վարդանյանն Արցախի Խնածախում փուռ է հիմնել
Երրորդ ծրագիրը կապված է կանանց առաջնորդության հետ։ Այն կօգնի փոխել կարծիքը բիզնես-հանրույթում կանանց դերի մասին, դուրս գալ հասարակության մեջ կնոջ դերի մասին ավանդական պատկերացումներից։ Նրա խոսքով՝ կանանց առաջնորդության ծրագիրը առաջին երեք ծրագրերից է, որոնք «Սկոլկովոն» ուզում է իրականացնել Հայաստանում։
«Մատենայի» հիմնադիրներից մեկը՝ գործարար Ռուբեն Վարդանյանը, իր հերթին նշեց, որ մեկնարկել է ծրագիր, որը խիստ կարևոր նշանակություն ունի լրջագույն ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանի համար։
© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Ռուբեն Վարդանյան
«Անհրաժեշտ է միավորվել հանուն երկրի ապագայի, մեզ դիսկուրս է հարկավոր։ Բայց այդ դիսկուրսը ոչ մի բանի չի հանգեցնի, եթե չլինեն մարդիկ, որոնք պատրաստ են կյանքի կոչել այդ քննարկումների արդյունքները»,-նշել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ տվյալ նախագիծը դասական իմաստով ուսուցում չի ենթադրում։ Դրանք տարբեր տևողությամբ մոդուլային ծրագրեր են, որոնք կիրականացվեն Հայաստանում և Ռուսաստանում։ Ավելին՝ դրանք ուսանողների համար նախատեսված չեն։ Ծրագրի մասնակիցների մեծ մասը կսովորեն անվճար՝ դոնորների հաշվին։
Ռուբեն Հայրապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ առաջին մոդուլին կմասնակցեն համայնքների մոտ 35-40 ղեկավարներ։ Հետագայում ծրագրերը կընդլայնվեն, իսկ դրանց ձևաչափը կփոփոխվի։
© Sputnik / Asatur Yesayants

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը - Sputnik Արմենիա
1/6

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

© Sputnik / Asatur Yesayants

Ռուբեն Հայրապետյանը

Ռուբեն Հայրապետյանը - Sputnik Արմենիա
2/6

Ռուբեն Հայրապետյանը

© Sputnik / Asatur Yesayants

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը - Sputnik Արմենիա
3/6

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

© Sputnik / Asatur Yesayants

Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա
4/6

Ռուբեն Վարդանյան

© Sputnik / Asatur Yesayants

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը - Sputnik Արմենիա
5/6

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

© Sputnik / Asatur Yesayants

Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա
6/6

Ռուբեն Վարդանյան

1/6

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

2/6

Ռուբեն Հայրապետյանը

3/6

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

4/6

Ռուբեն Վարդանյան

5/6

Յուրի Լևինը և Ռուբեն Վարդանյանը

6/6

Ռուբեն Վարդանյան

«Ամսական երեք-չորս օր մասնակիցները ուսուցման կուրս կանցնեն՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը, Դիլիջանում, Մոսկվայում («Սկոլկովոյի» մասնաշենքում) և Երևանում։ Մնացած ժամանակը նրանք կաշխատեն անհատական ծրագրերի վրա, որպեսզի կուրսի ավարտին ներկայացնեն արդյունքը»,-ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այս ծրագրերի նպատակը ոչ միայն մասնակիցների ուսուցումն է, այլև այն, որպեսզի նրանք ավարտելուն պես արդեն կարողանան գործնական արդյունքների հասնել։
Լրահոս
0