00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթը» շուտով կհայտնվի պոլիկլինիկաներում

© Sputnik / Asatur YesayantsՍպուտնիկ լայթ
Սպուտնիկ լայթ - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Սպուտնիկ լայթ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերապատվաստումը լայն հասկացություն է, և այն իր մեջ ներառում է ինչպես խթանիչ պատվաստանյութ ստանալը, այնպես էլ լրիվ նոր 2 այլ դեղաչափեր ստանալու ընթացքը:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ։ Շատ մոտ ժամանակահատվածում կիրականացվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը։ Առաջիկայում այս պատվաստանյութն առկա կլինի նաև մեր պոլիկլինիկաներում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այսօր այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ «Լիկվոր» ընկերության կողմից Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրման շնորհիվ երկրում դեղագործական արտադրությունը ևս մեկ քայլ առաջ է գնում:
© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան, Անահիտ Ավանեսյան, Սերգեյ Մաթևոսյան
Пресс-конференция по вопросу экспорта вакцины местного производства Спутник Лайт (6 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Վահան Քերոբյան, Անահիտ Ավանեսյան, Սերգեյ Մաթևոսյան
Առողջապահության նախարարի խոսքով՝ ՀՀ քաղաքականությունը կայանում է նրանում, որ երկրում պատվաստանյութերի հնարավորինս լայն տեսականի ապահովված լինի:
«Մեր քաղաքացիները 3-րդ խթանիչ դեղաչափը ստանալու համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ լայթ» տարբերակը: Պատվաստանյութի 2 դեղաչափը ստանալուց հետո մեր քաղաքացին 6 ամիս հետո կարող է ստանալ բուսթերը՝ «Սպուտնիկ լայթը»: Դրանից հետո քաղաքացին կարող է պաշտպանված զգալ իրեն ևս 6 ամիս»,- ասաց Ավանեսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:
«Sputnik Light» - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կիրառման որևէ խոչընդոտ չկա. ԵԱՏՀ նախարար
ԱՆ ղեկավարը պարզաբանեց, որ վերապատվաստումը լայն հասկացություն է, և այն իր մեջ ներառում է ինչպես խթանիչ պատվաստանյութ ստանալը, այնպես էլ լրիվ նոր 2 այլ դեղաչափեր ստանալու ընթացքը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ պատմեց «Սպուտնիկ Լայթի» ՀՀ-ում արտադրելու անցած ճանապարհը:
«Բավականին երկար ճանապարհ անցանք առողջապահության, էկոնմոիկայի նախարարությունների, «Լիկվոր» ընկերության, ինչպես նաև ռուս գործընկերների հետ: Համբերատար կերպով այդ ճանապարհն անցնելուց հետո եկանք, հասանք նրան, որ արդեն ունենք ՀՀ-ում արտադրված և բոլոր հսկողական չափանիշներն անցած պատրաստի արտադրանք, որը կարող է մտնել շուկա»,-ասաց Քերոբյանը:
Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի
«Լիկվոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն, խորհրդի նախագահ Սերգեյ Մաթևոսյանն էլ նշեց՝ շատ ուրախ են, որ նախարարությունների և ռուսական Ուղիղ ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ կարողացել են ՀՀ-ում իրականություն դարձնել պատվաստանյութի արտադրությունը:
«Մենք ռուսական կողմի հետ համագործակցում ենք: Ըստ մեր պայմանագրի, կատարվել է տենոլոգիական տրանսֆեր, այսինքն` արտադրության տեխնոլոգիայի տրանսֆեր, մեր ընկերությունը վերարտադրել է այս պատվաստանյութը, ներդրումներն արվել են մեր ընկերության կողմից: Սա կարևոր հաջողություն էր՝ թե՛ մեր ընկերության, թե՛ մեր երկրի համար»,-ասաց նա:
Ընկերությունը ռուսական արտադրական կողմից ստացված մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնարանային ռեժիմի տակ պահպանում:
Հիշեցնենք` «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։
Լրահոս
0