00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նախկիններն էլ էին զրահապատ մեքենա գնել». Սիմոնյանի «պադավատի» հարցով ԱԺ–ում միակարծիք չեն

© Sputnik / Asatur YesayantsАрегназ Манукян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн
Арегназ Манукян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Բաժանորդագրվել
Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ Ալեն Սիմոնյանի համար բյուջեի հաշվին 90 մլն դրամանոց մեքենա գնելուն։ Իշխանական պատգամավորը հակադարձեց նրան։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Իշխանափոխությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա ընտանիքի ու շրջապատի գործերը լավացել են։ ԱԺ–ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Սիմոնյանի եղբայրը «ԵվրոԱսֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ ընկերությունը երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տենդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստանալ»,–ասաց պատգամավորը։
Ադրբեջանը փորձում է մարդկանց հույզերի վրա ազդել. Սիմոնյանը` ավտոբուսի դեպքի մասին
Նրա խոսքով` Սիմոնյանն օրերս թուրքամետ կայքերին տված հարցազրույցում նշում էր, թե իր դեմ քարոզարշավ են կազմակերպում, քանի որ արդյունավետ հանդիպումներ է ունենում դրսում և փայլուն հարաբերություններ հաստատում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Մանուկյանի խոսքով` թե ինչքանով են այդ հարաբերությունները փայլուն, պարզվեց 3 օր առաջ, երբ ՌԴ արտգործնախարարությունից նրան մեղադրեցին երևակայական, այսինքն` գոյություն չունեցող Լավրովյան պլանին հղում անելու համար։
Պատգամավորի խոսքով` սա, մեղմ ասած, դիվանագիտական ապտակ էր։
«Փայլուն ու արդյունավետ Սիմոնյանի մոտ ստացվում է միայն ասֆալտի տենդերներ շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալը, պետբյուջեի հաշվին «պադավատ» ունենալը»,–իր խոսքն ամփոփեց Մանուկյանը։
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Գերթանկ «պադավատը»` ԱԺ դերի բարձրացման խորհրդանիշ, կամ ով չի ուզում` կտրիճ Դավոն լավ լինի
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը էլ հայտարարեց, թե հենց նոր մեղադրանք հնչեց և կարծում է, որ համապատասխան գերատեսչությունները պետք է պարզեն` Մանուկյանի ասածը ճշմարտությո՞ւն էր, թե՞ զրպարտություն։
Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ անդրադառնալով Սիմոնյանի համար ձեռք բերվելիք նոր «BMW 750 xDrive LCi» մակնիշի ավտոմեքենայի թեմային նշեց, որ նախորդ իշխանությունները ԱԺ նախագահի համար գնել էին զրահապատ մեքենա, որի ավտոմատ փոխանցման տուփը չէր աշխատում, իսկ անիվները փոխելը միլիոնավոր դոլարներ արժեր։ Ուստի, շատ ճիշտ էր, որ պետությունն այդ մեքենան վաճառի և նորը գնի։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի նոր ավտոմեքենայի գնման համար բյուջեից կծախսվի 90 մլն դրամ կամ շուրջ 188 000 դոլար։
Լրահոս
0