https://armeniasputnik.am/20211207/amen-or-nvor-shvok-enq-aprelu-tevanjany-asum-e-ishkhanutjunn-amen-inch-gaghtni-e-anum-36126627.html
Ամեն օր նոր շոկ ենք ապրելու. Թևանյանը ասում է` իշխանությունն ամեն ինչ գաղտնի է անում
Ամեն օր նոր շոկ ենք ապրելու. Թևանյանը ասում է` իշխանությունն ամեն ինչ գաղտնի է անում
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ սահմանազատման են գնալու ոչ մեր անվտանգությանը նպաստող տարբերակով։ 07.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-07T13:26+0400
2021-12-07T13:26+0400
2021-12-07T13:40+0400
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
աժ (ազգային ժողով)
իշխանություն
ընդդիմություն
զանգեզուր
սոչի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28578877_0:84:1601:984_1920x0_80_0_0_162a674b9db1ab47724f5c211e5b53a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Սահմանազատման թեմայով Հայաստանի իշխանությունը բացահայտ գաղտնի գործընթաց է տանում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։Նրա խոսքով` ակնհայտ է, որ այս իշխանությունների պարագայում ամեն օր մենք նոր շոկ ենք ապրելու։ Թևանյանը նշեց` հերթական շոկը երեկ էր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում Հայաստանից պահանջել էր ասել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ստացվում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ սահմանազատման են գնալու ոչ մեր անվտանգությանը նպաստող տարբերակով։ Թևանյանը նշում է` պատերազմից հետո մեր դիրքերը թուլացել են, և «Զանգեզուրի միջանցք» չի տրվում թշնամուն, ոչ որովհետև մենք ենք դրան խոչընդոտում, այլ ՀՀ-ն գոյությունը պահպանվում է արտաքին գործոնների շնորհիվ։ Մասնավորապես, խոսքը ՌԴ–ի և Իրանի մասին է, որոնք երկուսն էլ դեմ են դրան։Հարցին, թե ընդդիմությունն իր ունեցած գործիքակազմով կարո՞ղ է որևէ բան կանխել` Թևանյանը պատասխանեց, որ իրենց բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն իշխանափոխությանը, ինչի հետ կապված էլ որոշակի քայլեր են իրականացնում։«Քանի դեռ իշխանափոխություն չի եղել, կարելի է ասել, որ մեր աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չեն։ Մեր մոտեցման մեջ վերանայումներ եղել են, ինչի արդյունքն էլ 2 օր առաջ տեսանք` ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,–ասաց Թևանյանը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան, որի արդյունքներով գործող իշխանության թեկնածուները 36 համայնքներից միայն 16-ում հաղթեցին։
https://armeniasputnik.am/20211207/kap-uni-hh-anvtangutjan-khvorhrdi-nistn-alievi-hajtararutjan-het-harc-azh-nakhagahin-36123179.html
զանգեզուր
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28578877_88:0:1511:1067_1920x0_80_0_0_306d352e1574fbc8467e1861052d52b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), աժ (ազգային ժողով), իշխանություն, ընդդիմություն, զանգեզուր, սոչի
Ամեն օր նոր շոկ ենք ապրելու. Թևանյանը ասում է` իշխանությունն ամեն ինչ գաղտնի է անում
13:26 07.12.2021 (Թարմացված է: 13:40 07.12.2021) Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ սահմանազատման են գնալու ոչ մեր անվտանգությանը նպաստող տարբերակով։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Սահմանազատման թեմայով
Հայաստանի իշխանությունը բացահայտ գաղտնի գործընթաց է տանում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Իշխանությունը մեզանից գաղտնի է պահում, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սոչիում, ինչո՞ւ է ձախողվել բանակցությունը փոխվարչապետների մակարդակով։ Ամեն ինչի մասին մենք տարբեր ինֆորմացիաներ ենք ստանում կուլիսներից, սակայն ցանկալի կլիներ, որ իշխանությունը բացահայտեր այս ամենը»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ այս իշխանությունների պարագայում ամեն օր մենք նոր շոկ ենք ապրելու։ Թևանյանը նշեց` հերթական շոկը երեկ էր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում Հայաստանից պահանջել էր ասել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ստացվում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ սահմանազատման են գնալու ոչ մեր անվտանգությանը նպաստող տարբերակով։ Թևանյանը նշում է` պատերազմից հետո մեր դիրքերը թուլացել են, և «Զանգեզուրի միջանցք» չի տրվում թշնամուն, ոչ որովհետև մենք ենք դրան խոչընդոտում, այլ ՀՀ-ն գոյությունը պահպանվում է արտաքին գործոնների շնորհիվ։ Մասնավորապես, խոսքը ՌԴ–ի և Իրանի մասին է, որոնք երկուսն էլ դեմ են դրան։
Հարցին, թե ընդդիմությունն իր ունեցած գործիքակազմով կարո՞ղ է որևէ բան կանխել` Թևանյանը պատասխանեց, որ իրենց բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն իշխանափոխությանը, ինչի հետ կապված էլ որոշակի քայլեր են իրականացնում։
«Քանի դեռ իշխանափոխություն չի եղել, կարելի է ասել, որ մեր աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չեն։ Մեր մոտեցման մեջ վերանայումներ եղել են, ինչի արդյունքն էլ 2 օր առաջ տեսանք` ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,–ասաց Թևանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան, որի արդյունքներով գործող իշխանության թեկնածուները 36 համայնքներից միայն 16-ում հաղթեցին։