Ազգային ժողովի ծեծկռտուքի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ

© Sputnik / Aram NersesyanՀՀ դատախազություն
ՀՀ դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
ՀՀ դատախազություն
Բաժանորդագրվեք
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ծեծել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից` պարզաբանելով, որ հրապարակումներն ուղարկվել է ԱԱԾ` նյութեր նախապատրաստելու նպատակով։
Հիշեցնենք` այսօր աշխատանքային օրվա ավարտին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ծեծել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին։
Ըստ նրա` ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։
Акция протеста у здания Парламента (7 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Ծեծկռտուքը կազմակերպեցին, որ ժողովուրդը մոռանա Ալենի ասածները»․ ԱԺ-ի մոտ ցույց է
Ավելի ուշ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը չի մասնակցել կռվին։Երբ հասել է, ծեծկռտուքն արդեն սկսված է եղել։
Վահագն Ալեքսանյանը նույնպես պնդել էր, որ կապ չունի ծեծկռտուքի հետ։Վերջին պահին է հասել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողներին ասել էր, որ կռվից տեղյակ չէ, եկել է Ռուբեն Ռուբինյանի սենյակ՝ իմանալու դեպքի մանրամասները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала