00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես ինքս տնակում եմ ապրել». Գյումրիի քաղաքապետը՝ երկրաշարժի ու բնակարանաշինության մասին

© Photo : Facebook / Вардгес СамсонянՎարդգես Սամսոնյան
Վարդգես Սամսոնյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում դեռ տնակներում ու վթարային կառույցներում բնակվող ընտանիքներ կան: Քաղաքը որպես «հիշողություն» 2776 տնակ ունի, յուրաքանչյուր տնակ` իր պատմությունը:
Շիրակի մարզում բնակարանաշինական ամենածավալուն ծրագիրը երկրաշարժից անմիջապես հետո ԽՍՀՄ հանրապետությունների կողմից իրականացրած ծրագիրն էր: Այն ժամանակ մարզում կառուցվեց 4800 բնակարան, որից 4500-ը՝ Գյումրիում:
Մարդու մասնակցությամբ աղետների թիվն ավելի մեծ է. Լավրովը` Սպիտակի երկրաշարժի մասին
Դրանից հետո «Լինսի» հիմնադրամի միջոցներով մարզում 2558 բնակարան կառուցվեց, 2531-ը՝ Գյումրիում, «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից՝ 3330 բնակարան, որից 2812-ը՝ Գյումրիում:
Անօթևանության հարցի լուծմանն ուղղված խոշոր ծրագիր էր նաև վկայագրով բնակարանի գնման՝ «Ուրբան» ինստիտուտի ծրագիրը. 2000-2004 թվականներին մարզում բնակարան ձեռք բերեց 4838 ընտանիք (4091-ը՝ Գյումրիում):
Վերջին տարիներին պետական բնակարանաշինական ծրագրեր քաղաքում չեն իրականացվել: Քաղաքի նոր իշխանությունները փորձում են անօթևանության խնդիրը մեղմել ու տնակները քաղաքից վերացնել տարբեր բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով. 40 բնակարան կկառուցվի «Հայաստան» համահայկական, 16-ը՝ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից:
«Գյումրի համայնքից ընտրվում են շահառու ընտանիքներ՝ առաջնահերթություն տալով քաղաքի կենտրոնական հատվածներում և կանաչ գոտիներում տեղադրված ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին: Խիստ նախապայման երկու դեպքերում էլ լինելու է տնակների ազատումը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
Սպիտակի երկրաշարժի մասշտաբները - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2020
Սպիտակի ավերիչ երկրաշարժը թվերով
Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս պահին կա 2776 տնակ, որից 508-ը փակ ու անբնակ են։
Կան ընտանիքներ, որոնք բնակվելով տնակներում՝ տարիների ընթացքում դրանք քարապատել ու բարեկարգել են: Վերջիններս դիմում են քաղաքապետարանին տնակները սեփականաշնորհելու թույլտվության խնդրանքով:
«Մեր առջև խնդիր է դրված սեփականաշնորհել այն տնակները, որոնք համապատասխանում են քաղաքաշինական նորմերին: Դրա հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն նաև գլխավոր հատակագծում »,-նշեց քաղաքապետը։
Խնդիրներ կան նաև այն ընտանիքների հետ, որոնք նոր բնակարան են տեղափոխվել, սակայն տարիների ընթացքում ընտանիքը մեծացել է, ու մի մասը կրկին տեղափոխվել է տնակ:
Գյումրու քաղաքապետը վստահեցնում է՝ յուրաքանչյուր տնակ իր պատմությունն ունի՝ օրվա հացը վաստակելու համար միգրացիայի ճանապարհը բռնելուց մինչև հարազատի համար գերեզմաները սարքելու նպատակով քարե տուն վաճառելուց:
Քաղաքապետը չի հերքում՝ ՀՀ կառավարությունը փորձ արեց աղետի գոտու տնակներն «ուշադրության կենտրոնում պահել», սակայն համավարակն ու Արցախյան պատերազմը խնդիրը ստվերում թողեցին: «Հուսով եմ, որ 2022 թվականին կառավարության կողմից կլինեն լուծումներ: Տնակում բնակվող յուրաքանչյուր ընտանիք անհատական մոտեցում է պահանջում: Ես ինքս ժամանակին տնակում ապրել եմ ու գիտեմ ժամանակավոր կացարանների խնդիրները»,-նշում է քաղաքապետը:
Բացի տնակներից, Գյումրիում այս պահին կա 92 վթարային շինություն, որոնց խնդիրը համայնքն իր միջոցներով չի կարող լուծել: Այստեղ ևս պետական մոտեցում է անհրաժեշտ:
Գյումրիում ապամոնտաժում են նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Գյումրիում ապամոնտաժվում է երկրաշարժի «համր վկան»
Ի դեպ, 88-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ քաղաքապետը 7 տարեկան էր ու այդ պահին դպրոցում էր: «Մոռանալ հնարավոր չէ, թեև փոքր եմ եղել, բայց ժապավենի նման միշտ իմ հիշողության մեջ այդ օրը մնացել է: Շատ դաժան հիշողություններ կան թեկուզ հարազատների կորստի, փլատակների մասին՝ մեր շենքն էլ է փլվել, բայց փառք Աստծո՝ քույրս ու մայրս փրկվել են»:
Սպիտակի ավերիչ երկրաշարժից պաշտոնական տվյալներով զոհվել է 25 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազարը, իսկ անօթևան է դարձել 514 հազար մարդ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:
Լրահոս
0