00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն չունի. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ–ի շենքը
ՀՀ ԱԳՆ–ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Բաժանորդագրվել
Պաշտոնական Երևանը Բաքվին հիշեցրել է հաղորդակցության ապաշրջափակման մասին եռակողմ փաստաթղթերի իրական բովանդակության մասին:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական Երևանի հասցեին Ադրբեջանի նախագահի մեղադրանքների հերթական «չափաբաժնի» վերաբերյալ հայտարարությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից` պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`իրենց պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետների վերաբերյալ Հայաստանին ուղղված պահանջների մասին հայտարարություններին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Հայերի հետապնդումները համակարգված են․ Արցախի ՄԻՊ–ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Ալիևն այս մասին հայտարարել է 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում։ Ալիևը ՀՀ–ին նաև նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:
Պաշտոնական Երևանը վստահեցրել է, որ Հայաստանն Ադրբեջանին միջանցք տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չունի:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»,– ընդգծել են ԱԳՆ–ից։

2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:
Президент Азербайджана Ильхам Алиев на неформальной встрече лидеров СНГ (20 декабря 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Ալիևը խոսել է Փաշինյանի ու Պուտինի հետ անկեղծ բանակցությունների մասին
Հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։
4-րդ կետով սահմանվել է, որ աշխատանքային խումբը հաստատման կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշել է ստեղծել փորձագիտական 2 ենթախումբ, որոնցից մեկը կզբաղվի երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով:
Պողոսյան. Եռակողմ հայտարարությունը վկայում է, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
ՌԱԴԻՈ
Սոչիի եռակողմ հայտարարությունը վկայում է, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից. Պողոսյան
ՀՀ ԱԳՆ–ն հիշեցնում է` ՀՀ–ն մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանն ավտոմոբիլային կապ է ստանում Ռուսաստանի և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի և Իրանի հետ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 5-ին կայացած հանդիպման ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ պետությունները պահպանում են ինքնիշխանությունը իրենց տարածքով անցնող տրանսպորտային ուղիների նկատմամբ, և սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Մինչ այդ Օվերչուկն ասում էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարցը չի քննարկվում։
Բացի դրանից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ–ն տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են` հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:
2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչի քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում վերահաստատվել են նշված սկզբունքները:
Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրենց բովանդակությամբ կապ չունեն 2020–ի նոյեմբերի 9-ի, 2021–ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։
Վալերի Սեմերիկով - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Լիարժեք լուծում այս պահին չկա. Սեմերիկովը` հայ-ադրբեջանական հակամարտության մասին
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է դրանց արագ իրականացմանը։
Նշվում է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը։ Այդ աշխատանքներիը Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:
Հայաստանն անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանին, ՀԱՊԿ–ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Լրահոս
0