Իրավական գործընթացներ կնախաձեռնենք Սիմոնյանին պաշտոնանկ անելու համար. Գրիգորյան

© Sputnik / Aram NersesyanԱննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Աննա Գրիգորյան
Բաժանորդագրվեք
Ալեն Սիմանյանի մասնակցությամբ տեսանյութը, որում ննա խոսում է գերիների մասին, մեծ աղմուկ է բարձրացրել։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գործընթացներ է նախաձեռնելու, որպեսզի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնանկ արվի։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով այսօր հրապարակված աղմկահարույց տեսագրությանը։
Հայտնել էինք, որ համացանցում հայտնվել է Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։

«Հարց է առաջանում` Ալեն Սիմոնյանի հայտարարությունը միայն իր անձնական դիրքորոշո՞ւմն է, թե՞ ՔՊ–ի փաստացի դիրքորոշումը։ Եվ հիմա, քանի որ գերիների հարցն իրենց համար գոյություն չունի, անընդհատ ձգձգում են այն քննարկելը հրապարակավ, կամ էլ փակ քննարկումներ են անում։ Սակայն հայ հասարակությունը պետք է հասկանա` իշխանության աշհամար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` քաղաքակիրթ հասարակություններում նման հայտարարության համար պետք է հրաժարական ներկայացներ։
Հարցին, թե պահանջելու են, որպեսզի Սիմոնյանը պաշտոնա՞նկ արվի` ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցն իրենց օրակարգում է և իրավական գործընթացներ են նախաձեռնելու։
Депутат от оппозиционной фракции Айастан Сейран Оганян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Բարոյականությունից զուրկ հայտարարություն». Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի տեսանյութի մասին
Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է իր առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը:
Գրիգորյանը նշեց` բոյկոտել են, քանի որ այնտեղ վարչության պետերի մակարդակով է ներկայություն ապահովվել, իսկ իրենք պահանջել էին վարչապետի, ԱԱԾ տնօրենի և պաշտպանության նախարարի ներկայությունը։
Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Խոսքը վերաբերում է պետության դիրքորոշմանը». Սիմոնյանը մեկնաբանեց գաղտնի տեսագրությունը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала