00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սպիտակի երկրաշարժից հետո հիմնովին փոխվել են շինարարական նորմերը. Հրաչյա Պողոսյան

Հրաչյա Պողոսյան. Սպիտակի երկրաշարժից հետո հիմնովին փոխվել են շինարարական նորմերը
Բաժանորդագրվել
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառուցվող շենքերի սեյսմակայունության խնդիրներին, ճարտարապետական և ինժեներական արդի մոտեցումներին, ինչպես նաև կառուցապատման աշխատանքներում ներդրվող սեյսմակայունության նոր մեթոդներին։
Սպիտակի երկրաշարժից հետո հիմնովին փոխվել են շինարարական նորմերը, նախկին 7-8 բալանոց սեյսմակայունության հաշվարկային մեթոդների փոխարեն այսօր ոչ միայն Շիրակի մարզում, այլև Հայաստանի ամբողջ տարածքում կիրառվում են 9 բալանոց երկրաշարժի դեպքում ամրություն ու կայունություն ապահովող չափորոշիչներ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։
ՀՀ–ում սեյսմիկ սպառնալիքի մշտադիտարկման զգալի փորձ է կուտակվել․ ռուս պաշտոնյա
«Այժմ չունենք մտավախություն, որ կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերին։ Այսօր էլ սեյսմիկ բոլոր գոտիներում կառուցվում են բարձրահարկ շենքեր, երկնաքերներ կան նույնիսկ Ճապոնիայում։ Պարզապես պետք է այնպես կառուցել, որ դրանք դիմակայեն երկրաշարժին։ Ինժեներական միտքը մեր օրերում բավականին զարգացել է, հետևաբար կարողանում են նախագծել ու կառուցել այնպիսի շենքեր, որոնք կդիմանան նույնիսկ 9 բալանոց երկրաշարժին»,– ասաց ճարտարապետը։
Պողոսյանը հիշեցրեց, որ 1988 թվականի երկրաշարժից հետո սեյսմիկ ակտիվ գոտիներում արգելվեց հինգ հարկից բարձր շենքերի կառուցումը, բայց տարիներ անց այդ նորմը մոռացվեց։ Ճարտարապետը հույս հայտնեց, որ նոր մեթոդների կիրառման շնորհիվ հաշվի կառնվեն սեյսմակայունության հետ կապված բոլոր կարևոր հարցերը։
Մարգարյան. Ունենք գերարդիական սեյսմիկ ցանց, որն անգամ գրանցում է ամենաթույլ մագնիտուդով երկրաշարժը - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
ՌԱԴԻՈ
Ունենք սեյսմիկ ցանց, որը գրանցում է անգամ ամենաթույլ մագնիտուդով երկրաշարժը. սեյսմոլոգ
Շենքերն այժմ կառուցվում են հիմնականում մասնավոր անձանց կամ ընկերությունների գումարներով, և եթե խորհրդային տարիներին կառուցապատման գործընթացում առկա էին որոշ բացթողումներ, թերացումներ, ապա այժմ մասնավոր սեկտորը պատշաճ կերպով հետևում է շինարարական ու նախագծային նորմերին։
«Անհանգստանալու կարիք չկա, որովհետև նոր ներդրվող սեյսմակայուն մեթոդները հուսալին են, նոր կառուցները սովորաբար նախագծվում են` հաշվի առնելով 9 բալանոց երկրաշարժի վտանգը, դրանք դիմացկուն են։ Կան, օրինակ, ռետինե ներքնակներով կառուցված շինություններ, որպեսզի վերին հարկերը և հիմքերն իրարից որոշ չափով բաժանված լինեն և երկրաշարժի ժամանակ հորիզոնական հարվածները վերին հարկերի վրա չազդեն»,– ասաց ճարտարապետը։
Հայաստանում շենքերի սեյսմակայունությունը դեռ արդիական խնդիր է․ նախարար
Պողոսյանի դիտարկմամբ` սովորաբար կառուցապատման աշխատանքների նկատմամբ ցուցաբերվում է երկու մոտեցում` քաղաքաշինական, երբ երկրաշարժի գոտիներում մտածում են ոչ միայն շինությունների դիմացկունության, այլև աղետի պարագայում փրկարարական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու մասին, և ինժեներական։
Պողոսյանի գնահատմամբ` շինարարությունում խստություններ են մտցվել, ինչը հույս է ներշնչում, որ շենք–շինությունների հաշվարկներն արվում են ճիշտ։
Լրահոս
0