00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20-րդ դարի աշխարհաքաղաքական գլխավոր աղետի ակունքներն ու իմաստը

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցԲորիս Ելզինն ու Միխայիլ Գորբաչովը
Բորիս Ելզինն ու Միխայիլ Գորբաչովը - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Բորիս Ելզինն ու Միխայիլ Գորբաչովը
Բաժանորդագրվել
Այս տարվա դեկտեմբերին լրանում է ԽՍՀՄ–ի փաստացի փլուզման 30 տարին՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը»:

Ռոստիսլավ Իշչենկո, Sputnik–ի համար

Ռուսաստանում բավական հաճախ են վիճում, և մինչև ԽՍՀՄ տեսած սերունդները վերջնականապես չհեռանան, վիճելու են այն մասին, թե կարելի էր արդյոք պահպանել միությունը։ Ընդ որում` վիճողների մեծ մասը գտնվում են տնտեսական դետերմինիզմի դիրքերում։

Արդյոք տնտեսությունն իսկապես անկենսունակ էր

Ոմանք ասում են, որ խորհրդային տնտեսությունն անկենսունակ էր, և այդ պատճառով միությունը չէր կարելի պահպանել, իսկ մյուսները պնդում են, որ խորհրդային տնտեսությունն ավելի քան կենսունակ էր, և միությունը կպահպանվեր, եթե չլիներ Գորբաչովի, Ելցինի, Կրավչուկի, Շուշկևիչի և այլ մարդկանց դավաճանությունը (յուրաքանչյուրն ունի դավաճանների իր ցուցակը և իր գլխավոր դավաճանը, որը փլուզեց ԽՍՀՄ-ը)։
Համաձայն եմ, որ խորհրդային տնտեսությունը միության մայրամուտին անկենսունակ էր։ Ինձ համար դա աքսիոմ դարձավ, երբ 1990-ին երկրում հանկարծ անհետացան սիգարետները։ Անհետացան ամբողջությամբ՝ ծխախոտների, սիգարների և ծխախոտային այլ արտադրանքի հետ միասին։ Ու չհայտնվեցին ո՛չ մեկ օր անց, ո՛չ մեկ շաբաթ անց, ո՛չ նույնիսկ մեկ ամիս անց, միայն մեկուկես-երկու ամիս հետո պակասուրդը սկսեց քիչ-քիչ լրացվել ներկրվող արտադրանքի հաշվին, որն ակնհայտորեն անբավարար քանակությամբ էր ներկրվում։
Пожилая женщина просит денег у водителей проезжающих автомобилей в центре Киева (29 марта 2007). Украина - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Ուկրաինա․ ճգնաժամի հոբելյանը
Հսկայական երկրում, որի տնտեսությունը կառավարվում էր պետպլանով, ու որտեղ կային ծխախոտային տասնյակ ֆաբրիկաներ, արտադրանքի ակնթարթային անհետացումը վկայում էր ոչ միայն ծխողների խնդիրների մասին. մեծամասնությունը կարողացավ ինչ-որ կերպ դիմանալ այդ դեֆիցիտին: Արտադրանքի բացակայությունը նշանակում էր, որ կանգ առան ֆաբրիկաները, տասնյակ հազարավոր մարդիկ, թեկուզ ժամանակավոր` երկու-երեք ամսով, բայց մնացին առանց աշխատանքի։
Այսինքն՝ պետպլանը բավականաչափ հումքի գնումներ չէր նախատեսել, իսկ սեփական արտադրությունն ի վիճակի չէր բավարարել ԽՍՀՄ-ի պահանջները։
Այդ հանգամանքը ի հայտ բերեց գլխավոր խնդիրը՝ խորհրդային տնտեսությունը դադարել էր գոյություն ունենալ որպես համակարգ ։ Ուրեմն ԽՍՀՄ տնտեսական խնդիրները կրում էին ոչ թե ժամանակավոր, այլ համակարգային բնույթ, իսկ համակարգային խնդիրները չեն կարող հաղթահարվել իրենց իսկ ծնած համակարգի շրջանակում։

Խորհրդային Միությունը կարող էր շարունակել է գոյություն ունենալ։ Ի՞նչ պատահեց

Բայց դա ամենևին չի նշանակում, որ ԽՍՀՄ-ը պետք է փլուզվեր։ Այո, միությունը տնտեսապես անարդյունավետ էր դարձել։ Բայց այն միանգամայն կարող էր շարունակել պաշտոնական գոյությունը նաև տնտեսության վերջնական վախճանից հետո։ Այդպես ձևականորեն գոյություն ունեն Սոմալին, Աֆղանստանը, Ուկրաինան։ Այդ երկրները գտնվում են շատ ավելի վատ վիճակում, քան ԽՍՀՄ-ը 80–ականների վերջին, 90-ականների սկզբին։
Սոմալիում վարչական ու քաղաքական կառույցները ամբողջությամբ ոչնչացվել են, Ուկրաինայում գոյություն ունեն ձևականորեն՝ չկատարելով իրենց սահմանադրական պարտականություններն ու չգործելով միմյանց հետ: Կիևում վաղուց դասական իմաստով պետականություն գոյություն չունի։ Աֆղանստանում թալիբները փորձում են վերականգնել կանոնավոր պետականությունը, որը ոչնչացվել է քաղաքացիական պատերազմի հինգ տասնամյակների ընթացքում:
Площадь Независимости в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Ժողովրդավարություն միայն խոսքերով. ինչպես Ուկրաինան դարձավ բռնաճնշումների երկիր
Միությունում տնտեսության փլուզումը դեռ կառավարման կառույցներին չէր հասել։ Նրանք շարունակում էին իրենց գործառույթները կատարել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ընդ որում` մի քանիսն այնքան կենտրոնացված էին և այնքան վատ էին ենթարկվում բաժանմանը, որ, օրինակ, ԱՊՀ միացյալ զինված ուժերը Մարշալ Շապոշնիկովի հրամանատարության ներքո գոյատևեցին մինչև1993 թվականի սեպտեմբեր։
Բայց առանձին պաշտոնյաների դավաճանությունը չէր, որ փլուզեց միությունը։ Եթե պետական ապարատն ընդհանուր առմամբ աշխատում է, ապա այն կարող է տեղայնացնել և ճնշել անգամ պետության ղեկավարի դավաճանության փորձը, նույնիսկ եթե բարձրագույն պաշտոնյաներն աջակցում են նրան։

Փլուզման իրական պատճառը

ԽՍՀՄ-ից հրաժարվեց հենց բյուրոկրատիան (բնականաբար բյուրոկրատիան` որպես դաս, առանձին բյուրոկրատներ հավատարիմ մնացին մեռնող պետությանը, և նրանց թիվը քիչ չէր):
Բյուրոկրատների դեպքում համակարգի անկենսունակության ազդանշան դարձան Սահմանադրության 6-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու մասին որոշումները ( ըստ այդ հոդվածի` խորհրդային հասարակության ղեկավար և ուղղորդող ուժը ԽՄԿԿ-ն էր) և կուսակցական իշխանությունը խորհուրդների իշխանությամբ փոխարինելու կրեմլյան փորձերը։
Արդյունքում կուսակցությունը տվեց իշխանությունը, բայց խորհուրդները չկարողացան վերցնել այն, և երկրում սկսեց աճել քաղաքական քաոսը։
ԽՍՀՄ-ի վերացումը պայմանավորված էր մի շարք պատճառներով։ Հակիրճ՝ բախվելով աճող տնտեսական դժվարություններին՝ իշխող կուսակցական վերնախավը փորձեց փոխել կառավարման մոդելը։
Ростислав Ищенко - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2017
Մեծ մետաքսի ճանապարհը հետխորհրդային տարածքով
Ենթադրվում էր, որ իշխանության և պատասխանատվության միացումը (խորհուրդներում), որը նախկինում կիսվում էր (կուսակցություններին բաժին էր հասնում իշխանությունը, իսկ խորհուրդներին՝ պատասխանատվությունը), կհանգեցնի կառավարման արդյունավետության կտրուկ բարձրացման։
Իրականում ԽՄԿԿ պատմության, մարքսիզմ-լենինիզմի համալսարանների և բարձրագույն կուսակցական դպրոցների շրջանավարտները շատ վատ և դոգմատիկ կերպով էին պատկերացնում ոչ միայն խորհրդային տնտեսությունը, որը նրանք ուզում էին բարեփոխել, այլև շուկայական տնտեսությունը, որին կարծես թե ձգտում էին հասնել։ Նրանք ի վիճակի չէին ձևակերպել բարեփոխումների հստակ նպատակներն ու խնդիրները և, տեսնելով, թե ինչպես է կուսակցության թողած և խորհուրդների չվերցրած իշխանությունը հօդս ցնդում, խուճապի մատնվեցին։

Խուճապի մեջ էին բոլորը

Հանրապետական կուսակցական վերնախավերը ցնցված էին Կրեմլի բարեփոխումների քաոսային և աղետալի ավերիչ բնույթից։ Կրեմլը տարածաշրջանային վերնախավերին էր կասկածում հակաբարեփոխումային տրամադրությունների մեջ, հաճախ՝ հիմնավորված։ Բարձրագույն և միջին կառավարչական օղակի միջև անվստահության անդունդ առաջացավ։ Կրեմլը փորձեց տեղի կադրերի ռոտացիա անել, բայց միայն վատացրեց իր վիճակը՝ հին, ստուգված ու կանխատեսելի գործընկերներին փոխարինելով անհայտ ու անպատասխանատու պոպուլիստներով։
Հենց քաղաքական քաոսն էր, որ բյուրոկրատական միջավայրում «Փրկվիր, եթե կարող ես» տրամադրություն սփռեց։
Կրեմլյան իշխանությունը, կորցնելով միջին օղակի բյուրոկրատիայի հենարանը, հանկարծ իրեն դատարկության ու կախվածության մեջ զգաց։ Մեծ մասամբ այդ պատճառով ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը չհամարձակվեց ուժով ճնշել Բելովեժյան դավադրությունը։ Կարծում եմ՝ նրա վախկոտությունն էլ իր դերը խաղաց, բայց նա վախենում էր, որովհետև վստահ չէր, որ իր ուժայինները կկատարեն դավադիրներին ձերբակալելու հրամանը և հենց իրեն չեն ձերբակալի։
Անաստաս Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Ո՞ւմ էր պետք կոմունիզմն առանց պաղպաղակի, կամ Միկոյանի «համով» ներդրումները ԽՍՀՄ-ում
Տարածաշրջանային էլիտաները, տեսնելով կենտրոնի անզորությունը, վերջնականապես հանգեցին այն եզրակացության, որ իրենք պետք է տեր կանգնեն սեփական ճակատագրին։
Միությունը վախճանվեց, որովհետև պատմության կրիտիկական պահին չգտնվեց քաղաքական մի ուժ, որը շահագրգռված կլիներ ԽՍՀՄ–ի պահպանմամբ, բացի մի քանի տասնյակ բարձրաստիճան, բայց վարկաբեկված և ժողովրդի աջակցությունը չվայելող բարձրագույն բյուրոկրատիայի ներկայացուցիչներից։
Միևնույն ժամանակ միությունը լուծարող մարդիկ, որոնք հույս ունեին, որ ավելի հեշտ կլինի կառավարել իրենց տարածքները՝ առանց ոչ ադեկվատ կենտրոնական իշխանության միջամտության, նույնպես սկզբում չէին հասկանում, թե ինչի են ձգտում, ինչ քաղաքական կոնֆիգուրացիա են ուզում ստեղծել հետխորհրդային տարածքում և ինչպես պետք է դա անեն։

Քաոս էր Խորհրդային Միության ամբողջ տարածքում

Այդ պատճառով 1991 թվականի առաջին որոշումները չէին կանխագուշակում երկրի ճակատագիրը։ Շատերին թվում էր, թե փլուզումը վերջնական չէ, որ միությունը պարզապես կփոխի կենտրոնական իշխանության անվանումն ու ձևը։ Սկզբում խոսում էին Սուվերեն պետությունների միության ստեղծման մասին։ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ ստորագրվեցին ԽՍՀՄ-ի լուծարման մասին Բելովեժյան որոշումները, որոշեցին ստեղծել սլավոնական պետությունների միություն (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս):
Հիշեցնեմ, որ այդ ժամանակ արդեն իրենց անկախությունն էին հռչակվել Մերձբալթյան երկրները, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան։ Ընդ որում` եթե Մինսկի ու Կիևի գործընթացները քաղաքական մեթոդներով կարելի էր չեղարկել, ապա Մերձբալթյան երկրներին կարելի էր պահել միայն զենքի ուժով, Մոլդովայում արդեն մի քանի տարի էր՝ բռնկվել էր Մերձդնեստրյան հակամարտությունը, որը վերաճել էր պատերազմի։
Նույն կերպ պատերազմի վերաճեց նաև Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Վրաստանը կանգնած էր իր առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի տապալման շեմին (1992 թվականի հունվարի 2), որն, ի դեպ, արդեն հասցրել էր դնել ապագա հարավօսական, աբխազական և աջարական հակամարտությունների հիմքը։ Քաղաքական պատերազմի շեմին էր հայտնվել նաև Տաջիկստանը։
Советские войска вступают в город Тавриз, Иран (26 августа 1941) - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Պարսկահայերը ճնշված էին․ ինչ էին մտածում Իրանում ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո
Այնպես որ Բելովեժյան համաձայնագրերի ստորագրողները, ամենայն հավանականությամբ, սկզբում իսկապես կարծում էին, որ քվազի-միավորումը կսահմանափակվի սլավոնական պետություններով: Սակայն նույն օրը նրանք մտափոխվեցին և նոր միավորմանը փոխզիջումային անվանում տվեցին՝ Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ՝ դռները բաց թողնելով ցանկացողների համար։
Ցանկացողներ եղան, ու նրանց շարքում էին ամբողջ Միջին Ասիան, Անդրկովկասը և Մոլդովան, և միայն Մերձբալթյան երկրները սկզբունքորեն դուրս մնացին ԱՊՀ-ից։
ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ լուծել ազգային զարգացման խնդիրները. Պուտին
Սկսվեց վերանվանումների և կառույցի ստեղծման քաոսային գործընթաց, որի գործառույթները սկզբում անհասկանալի էին նույնիսկ ստեղծողների համար։ ԱՊՀ-ն լիարժեք միջազգային կազմակերպության վերածելու որոշումը կայացվեց միայն 1993 թվականին և այդ ժամանակ էլ իրագործվեց: Ընդ որում` Ուկրաինան ԱՊՀ կանոնադրությունը չէր ստորագրել և իրեն համարում էր ոչ թե ԱՊՀ անդամ, այլ մասնակից։

ԱՊՀ-ն` որպես քաղաքակիրթ բաժանման ու ինտեգրման միջոց

Առաջին իսկ օրերից ԱՊՀ մասնակիցները տրամագծորեն հակառակ կերպ էին գնահատում միության հեռանկարները: Այն անվանում էին և՛ ինտեգրացիոն մեխանիզմ, և՛ քաղաքակիրթ բաժանման մեխանիզմ։ Ընդ որում` ծայրահեղ տարբեր գնահատականները տալիս էին այդ նույն երկրների քաղաքական գործիչները։
Այս ամենը վկայում է, որ բյուրոկրատական միջավայրում եղած խուճապն ու կառավարչական քաոսը չէին վերացել ԽՍՀՄ փլուզման պահին։ Դրանք շարունակում էին բնութագրել հետխորհրդային երկրների մեծամասնության քաղաքականությունը մինչև 1993-1994 թվականները։ Այդ ժամանակահատվածում եղան ինչպես նոր ինտեգրման, այնպես էլ հետագա փլուզման հնարավորություններ։
Ի դեպ, 1992-1993 թվականներին խնդիրները պակասեցին, նոր պետությունները սկսեցին վերջնականապես ձևավորվել ու առանձին կառավարչական կառույցներ դառնալ՝ թաղելով քաղաքական ինտեգրացիոն նախագծերը, իսկ տնտեսական ինտեգրումը սահմանափակվեց հետխորհրդային տնտեսությունների համար հատկապես կարևոր տնտեսական կապերի պահպանման փորձով։
1992 թվականի մայիսին ԱՊՀ-ն համալրվեց Հավաքական անվտանգության պայմանագրով (ՀԱՊ-ը վավերացվեց 1994 թվականի ապրիլին), որը ուշ խորհրդային քաոսի հաղթահարման հարթակ դարձավ ռազմական ոլորտում:
Ինչպես է փոխվել ԽՍՀՄ նախկին պետությունների ՀՆԱ–ն 1995-2019 թվականներին - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Ինչպես է փոխվել ԽՍՀՄ նախկին երկրների ՀՆԱ-ն 1995-2019 թթ.–ին
90-ականների կեսերին պարզ դարձավ, որ ԱՊՀ-ն կատարեց իր հիմնական խնդիրը (այդ ժամանակ էլ պարզ դարձավ՝ որն էր այդ խնդիրը)։ Հետխորհրդային քաոսը հաղթահարվեց բոլոր ոլորտներում, պետությունները վերջնականապես ինքնիշխան դարձան, իսկ նրանց վերնախավերն ազգայնացվեցին։
90-ականների երկրորդ կեսից հետխորհրդային տնտեսությունների մեծամասնությունը սկզբում դանդաղ, իսկ հետո արագացող վերականգնողական տնտեսական աճ գրանցեց, որն ավարտվեց 90-ականների վերջի, 2000–ականների կեսի ճգնաժամով:

Ինտեգրման նոր ձևեր

Այլ անվան տակ ու փափուկ կոնֆեդերացիայի ձևով ԽՍՀՄ-ի վերածննդի հնարավորությունների պատուհանը, որը նախկինում էլ էր կիսաբաց, վերջնականապես փակվեց: Այդ պահից հետխորհրդային տարածքի ինտեգրումը կարող էր իրականացվել միայն բոլորովին այլ սկզբունքների հիման վրա՝ որպես միասնական տնտեսական, իրավաբանական, ռազմական և հետո միայն քաղաքական տարածքի ստեղծում։ Արդեն ոչ թե որպես միասնական կառույց, այլ որպես տարբեր կառույցների կապերի և փոխազդեցությունների ձև։
ԱՊՀ-ի ու ՀԱՊ-ի ձևաչափերն այլևս չէին համապատասխանում արդիական խնդիրներին: Այդ պատճառով ԱՊՀ-ն գրեթե վերածվեց բարձրագույն կառավարիչների ակումբի, որի շրջանակում նախագահները, վարչապետներն ու առանցքային նախարարները կարող են նախապես քննարկել համագործակցության համար արդիական խնդիրները՝ շոշափելով լուծումների ձևաչափերը։
ԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
ՀԱՊ-ը վերածվեց ՀԱՊԿ-ի։ Հռչակվեց տարաբնույթ ինտեգրման հայեցակարգը, որի ներքո ստեղծվեցին նոր կառույցներ (Մաքսային միություն, ԵԱՏՄ, ՇՀԿ)։ Ի վերջո, ԱՊՀ-ն հետխորհրդային տարածքում սկսեց ընկալվել որպես բրիտանական համագործակցության ռուսական տարբերակ՝ մեղմ ազդեցության ոլորտ։ Ուստի այն երկրները, որոնց հարաբերությունները Ռուսաստանի հետ փչանում են, հեռանում են ԱՊՀ–ից կամ նվազեցնում իրենց կարգավիճակը, իսկ երբ հարաբերությունները բարելավվում են, վերադառնում են լիարժեք ներկայացուցչությանը։
Полицейские на площади Республики  - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Կոշիկներ պարոն նախարարի համար, կամ ՆԳՆ-ի անվանափոխության ոդիսականը
ԱՊՀ-ն ստեղծեցին հետխորհրդային վերնախավերը` առանց ԽՍՀՄ–ի, առանց ղեկավարող կենտրոնի նոր աշխարհում հենակետ ստանալու համար։ Այդ առումով ԱՊՀ-ն կատարեց իր խնդիրը։ Այն կարող էր ավելի արդյունավետ աշխատել ու ավելին անել, բայց ազգային վերնախավերը միշտ էլ կասկածում էին Ռուսաստանին ԱՊՀ-ն հետխորհրդային տարածքում սեփական դիրքերն ամրապնդելու, նախկին խորհրդային գոտում գերիշխանություն ապահովելու ու միասնական պետությունը տնտեսական և քաղաքական մեթոդներով վերականգնելու համար։ Այդ պատճառով Մոսկվայի բազմաթիվ նախաձեռնություններ, ձևականորեն ընդունվելով, գործնականում սաբոտաժի ենթարկվեցին գործընկերների կողմից, ի սկզբանե ԱՊՀ-ում դրված ընդհանուր տարածքների գաղափարները չիրականացվեցին, և հիմա դրանք ընթանում են այլ ինտեգրացիոն նախագծերի միջոցով, Ռուսաստանի գործընկերների համար շատ ավելի քիչ շահավետ ձևաչափերով։
Համընդհանուր թուլության և անորոշության դարաշրջանն անցել է։ Եկել է ռուսական ուժի դարաշրջանը։
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Լրահոս
0