00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխանությունների որոշ հայտարարություններ ուղղակի վնասակար են բանակի համար. իրավապաշտպան

Վարդան Հարությունյան. Պետությունն առաջին հերթին պարտավորություն ունի իր զինվորների առջև
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տարածված գաղտնի տեսանյութին, որում նա խոսում է հայ ռազմագերիների մասին։
Գերիների թեմայի շուրջ իրավական տեսանկյունից խոսելը տեղին չէ, շատ ավելի ճիշտ է խոսել հենց մարդկային տեսանկյունից։ Ըստ այդմ` պետությունը պարտավորություններ ունի իր քաղաքացիների առջև և առաջին հերթին պարտավորություն ունի իր զինվորների առջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Պետությունն է նրանց ուղարկում մարտադաշտ, պետությունն է նրանց հրամայում գնալ պատերազմ, հետևաբար պարտավոր է ապահովել նրանց անվտանգությունը, զոհվելու դեպքում` հուղարկավորումը, իսկ գերեվարվելու դեպքում` նրանց իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձնելը»,– ասաց իրավապաշտպանը։

Հարությունյանի կարծիքով` պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ դեպք, երբ պետությունն իր ուսերից դեն է նետել պարտավորությունն ու հրաժարվել գերիներից։
Նրա խոսքով` երևի միայն ստալինյան ժամանակներում է եղել նման բան, երբ ԽՍՀՄ առաջնորդը հայտարարեց, որ իրենք չունեն գերիներ, որ նրանք հայրենիքի դավաճաններ են։
Նման ծայրահեղ մոտեցումը յուրահատուկ է տոտալիտար համակարգերին, որտեղ մարդն ընդհանրապես արժեք չէ։
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
«Գերի ընկնելը լավ բան չէ. այն չի օգնում, որ մեր սահմանները պաշտպանված լինեն». Ռուբինյան
«Հիմա մեր երկրի ղեկավարները պետք է պատասխանեն հարցին` իրենց քաղաքացու կյանքը արժե՞ք է իրենց համար, թե՞ ամենամեծ արժեքն իշխանությունն է, որը պետք է պահեն ամեն գնով։ Գործող իշխանությունները պատերազմից անմիջապես հետո անընդհատ խոսում էին այն մասին, որ զբաղված են գերիներին վերադարձնելու հարցով, բայց չկարողացան դա անել ու տեսնելով, որ իրենց ուժը չի պատում, դիմում են նման քայլի, ինչն անմարդկային է և չի տեղավորվում 21-րդ դարի շրջանակներում»,– նշեց իրավապաշտպանը։
Հարությունյանի դիտարկմամբ` իշխանությունների նման քայլերն ու հայտարարությունները վնասակար են բանակի համար, նման բան կարող էր լինել հին Սպարտայում, բայց ոչ մերօրյա Հայաստանում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Շիրակցի գերիների հարազատները նույնպես բողոքի ակցիա են անում Գյումրիում
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանց զայրացրել էր Ալեն Սիմոնյանի ասածը։
Բողոքի ակցիաները շարունակվեցին նաև այսօր, մինչև որ Ալեն Սիմոնյանը հանդիպեց գերիների ու անհետ կորածների հարազատների 10 ներկայացուցչի հետ։
Հանդիպումից հետո Սիմոնյանը Facebook–ի իր էջում հայտարարեց, որ ամեն ինչ անելու են բոլոր տղաներին ողջ և առողջ Հայաստան վերադարձնելու համար։
Լրահոս
0