00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի ԶՈւ-ն թաղել հնացած սպառազինության փլատակների տակ

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցУкраино-американские учения Fearless Guardian - 2015
Украино-американские учения Fearless Guardian - 2015 - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի շատ երկրներ այսօր ձգտում են Ուկրաինային «օգնել» զենքով՝ հաստատ գիտակցելով, որ Ռուսաստանի հետ հիպոթետիկ հակամարտության դեպքում այդ մատակարարումները միայն կավելացնեն զոհերի, ավերածությունների թիվը և չեն փոխի Կիևի ռեժիմի համար ողբերգական արդյունքը: Հավաքական Արևմուտքն անկեղծորեն պատրաստվում է Ուկրաինայի զինված ուժերը թաղել հնացած և անարդյունավետ սպառազինության փլատակների տակ, որոնց համար Ուկրաինան նաև վճարելու է։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Նոյեմբերի 6-ին ամերիկացիները Ուկարինայի զինված ուժերին հանդիսավոր փոխանցեցին (ավելի ճիշտ՝ վաճառեցին) ԱՄՆ Առափնյա ծառայության կողմից դուրս գրված երկու Island մոտորանավ, որոնք ի սկզբանե նախատեսված էին առափնյա հատվածում մաքսանենգների և թմրավաճառների դեմ պայքարելու համար։ Ուկրաինայի զինված ուժերի 30-ամյակին այդ իրադարձությունը ստորացուցիչ տեսք ունի, չէ՞ որ պարեկային մոտորանավի հիմնական սպառազինությունը երկու գնդացիր է, որոնք ժամանակակից ծովամարատում բացարձակ անօգուտ են։
Ինչպես ռուսական Սու-35Ս կործանիչը դարձավ ավիակիրների սարսափը
Մինչդեռ Ուկրաինան մտադիր է ԱՄՆ-ից ստանալ այն սպառազինությունն ու զինամթերքը, որոնք նախկինում աֆղանական բանակի համար էին նախատեսված։ Վաշինգտոնը պատրաստ է Կիևին վաճառել վեց հատ բրազիլական Embraer EMB 314 Super Tucano տուրբինապտուտակավոր թեթև գրոհիչ։
Դրանք կարող են պետք գալ Դոնբասում դիմադրությունը ճնշելու համար, որտեղ Ուկրաինայի ԶՈւ մարտական կորուստներն ավելի վաղ կազմել էին 11 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ։ Եվ միանգամային անօգուտ են ՌԴ ռազմատիեզերական ուժերի դեմ հակամարտության պարագայում։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն պատրաստվում է գաղտնի Ուկրաինա տեղափոխել Patriot ԶՀՀ-ի հրթիռային մարտկոցները։
Լիտվան ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ուկրաինային է փոխանցել կրակոցների համար ոչ պիտանի ժանգոտ զինամթերք: Արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի 56-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի կրակային պատրաստության պլանային պարապմունքները ձախողվել են, և զորքերում ստուգումներ են կազմակերպվել՝ լիտվական «դիվերսիայի» մասշտաբները բացահայտելու համար:
Ամերիկյան զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները
Վարշավան պատրաստավում է «Գրադ» համազարկային կրակի համակարգի համար 122 մմ տրամաչափի 5000 հատ ռեակտիվ արկ փոխանցել Կիևին՝ «ռուսական ագրեսիային դիմակայելու» համար։ Սակայն լեհական արկերը տասնամյակներ շարունակ պահվել են բաց երկնքի տակ, դրանք օգտահանման են ենթակա և վտանգավոր են ՈւԶՈւ-ի համար․ կարող են պայթել հենց կրակոցի տեղում։
Նշենք, որ ուկրաինական հրետանին նոր զենքերի, զինամթերքի, հետախուզության և թիրախավորման ժամանակակից միջոցների սուր պակասորդ ունի։

ՈւԶՈւ-ի աֆղանացումը

2014 թվականի զինված պետական հեղաշրջումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարությամբ Կիևի ռեժիմը փորձեց արագացնել երկրի ընթացքը դեպի ՆԱՏՕ։ Այս կուրսն ընդունվել էր դեռևս 2002թ․-ի գարնանը՝ 2014թ․-ի Ղրիմյան գարնանից դեռ շատ առաջ։
Ալյանսի հրահանգիչներն ակտիվորեն վերապատրաստում են ուկրաինական զորքերին, վերջիններս էլ վերազինվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան, այսպես կոչված՝ QUINT ձևաչափով (ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի և Լեհաստանի միացյալ ջանքերով)։
Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ ՌԾՈւ Էսկադրիլային ականակիրները պատերազմել Ուկրաինայի համար
ՈւԶՈւ-ի զինանոցներում հայտնվել են ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, Barret դիպուկահար հրացաններ, ինչպես նաև Saxon զրահափոխադրիչներ։ Դրա հետ մեկտեղ, ուկրաինական ռազմածովային ուժերն ու ռազմաօդային ուժերը գրեթե գոյություն չունեն․ հին (խորհրդային շրջանի) ռազմական տեխնիկան մարտունակ չէ։
Ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի հպարտությունը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով ստեղծված «Կոզակ – 2Մ1» զրահամեքենան, կպաշտպանի միայն 7,62 մմ տրամաչափի գնդակներից: Առանձին «Ջավելինները», «Բարրեթները», «Բայրաքթարներն» ու ՆԱՏՕ-ի այլ, շատ գովազդված սպառազինությունները ուկրաինական զորքերի համար հաջողություն չեն երաշխավորում:
Դոնբասում թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքերի առկայությունը Մինսկի պայմանավորվածությունների կոպիտ խախտում է և կարող է առաջացնել ՌԴ-ի օպերատիվ և բարձրտեխնոլոգիական արձագանքը: Որքան շատ անօդաչուներ են հայտնվել (24 դրոնների նոր մատակարարման մասին տեղեկություն է հայտնվել), այնքան ավելի կոշտ է պատասխանը, քանի որ Ուկրաինայի արևելքում ավելի քան 500 հազար ռուս քաղաքացիներ են ապրում:
«Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Ռուսական զենքը. 2021 թվականի նախնական արդյունքները
Նախորդ յոթ տարիների ընթացքում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները Կիևին միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն են ցուցաբերել։ Ուկրաինան պատրաստվում է 2022թ․-ի ռազմական ծախսերն ավելացնել 2,1 միլիարդ դոլարով՝ հասցնելով 11,7 միլիարդի։ Սակայն աֆղանական փորձը ցույց է տվել, որ ավելի հեշտ է ավելացնել «փորձարարական» երկրի ռազմական բյուջեն, քան դրա բանական մարտական պատրաստվածությունը։
Անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին ենթադրում է զորքերի պատրաստության ամբողջ նախկին համակարգի ապամոնտաժում և նորի ստեղծում։ ՆԱՏՕ-ի սպառազինությունների շահագործման համար 2015 թ․-ի գարնանից ի վեր ամերիկացի և բրիտանացի հրահանգիչները Նիկոլաև և Լվով քաղաքների մերձակա հրաձգարաններում մարզում են ուկրաինացի զինծառայողներին։
Ավելի վաղ նույն կերպ «բարեփոխել» էին բանակները Աֆղանստանում, Իրաքում, Վրաստանում, և այդ փորձերը դժվար է հաջողված անվանել։ ՆԱՏՕ-ի կառուցվածքային կազմակերպումը, կառավարման և կապի համակարգը, մարտավարությունը, սարքավորումներն ու սպառազինությունը վատ են հարմարվում օտար հողում:
Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում
Ավելին, մոլորակի վրա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զինված հակամարտությունների քանակը որակի չի վերածվում․ ալյանսը ոչ մի հատիկ հաջող ցամաքային գործողություն չի իրականացրել։ Վերջին 75 տարում Պենտագոնի բոլոր պատերազմները երրորդ աշխարհի երկրներում կարելի է ձախողված համարել։ Եվ Աֆղանստանի ամերիկամետ կառավարությանը ոչ մի կերպ չօգնեց «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի» կարգավիճակը, որի մասին երազում են Կիևում։
Նորագույն պատմության իրադարձությունները թույլ են տալիս եզրակացնել ՈւԶՈւ-ի համար դաշինքի ստանդարտների անիմաստության մասին։ Մյուս կողմից՝ ուկրաինական բանակը ԱՄՆ-ի ձեռքում էժան գործիք է դառնում, որն ափսոս չի լինի կորցնել Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմում։

Վրացական փորձը

Կիևի ռեժիմը համառորեն ձգտում է Դոնբասում կրկնել2008թ․-ի օգոստոսի վրացական արկածախնդրությունը։ Վրաստանին պատերազմի պատրաստում էին ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Թուրքիան, Բուլղարիան, Չեխիան, Իսրայելը, Բոսնիան և Հերցեգովինան, Սերբիան, Ուկրաինան։
Եվ Ռուսաստանում չեն մոռացել, թե ինչպես էր Ուկրաինան Թբիլիսիին 74 հատ Т-72 տանկ, տասնյակ БМП-1 հետևակի մարտական մեքենաներ և БТР-70 զրահափոխադրիչներ մատակարարում Հարավային Օսիայում «Մաքուր դաշտ» գործողության համար, չեն մոռացել ՌԴ զորքերի դեմ մարտական գործողություններում ՈւԶՈւ-ի զինծառայողների և ԶՀՀ-ի մասնակցությունը։ Ուկրաինական «Бук» դիվիզիոնը Վրաստան էին տեղափոխել անմիջապես մարտական հերթապահությունից։
 F-16 - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում
ՆԱՏՕ-ի երկրները երկու միլիարդ դոլար էին ծախսել վրացական զորքերի վերազինման և ուսուցման համար։ Թբիլիսիին էին փոխանցել 175 մարտական տանկ, 126 զրահամեքենա, 67 հրետանային զենք, չորս ինքնաթիռ, 12 ուղղաթիռ և ռազմածովային ուժերի ութ մարտական միավոր:
Բացի այդ, 20 հազար վրացի զինվորական մասնագետներից ավելի քան 8000-ը վերապատրաստվել էին ԱՄՆ-ում, Թուրքիայում կամ հենց հայրենիքում՝ ՆԱՏՕ-ի հրահանգիչների կողմից։ «Մաքուր դաշտ» գործողությունից չորս տարի առաջ Թբիլիսիի ռազմական ծախսերն աճել էին 30 անգամ՝ հասնելով ՀՆԱ-ի 10 տոկոսին, իսկ Վրաստանի պաշտպանության նախարարության 2008 թ․-ի բյուջեն հասել էր գրեթե 1 մլրդ դոլարի (արտասահմանյան ռազմատեխնիկական օգնության հաշվին, գրեթե անհատույց): Մարտական հմտություններ վրացական զորքերը ձեռք էին բերել Իրաքում։
Վրաց-ամերիկյան ռազմաքաղաքական գործընկերության բնույթը լիովին բացահայտվեց 2008 թ․-ի օգոստոսի 8-ին, երբ վրացական զորամիավորումները ներխուժեցին Հարավային Օսիա (և պատրաստվում էին մտնել Աբխազիա), որպեսզի «սահմանադրական կարգուկանոն հաստատեն» և Անդրկովկասում ՆԱՏՕ-ի հենակետ ստեղծեն։ Միաժամանակ տանկերից ու «Գրադ»-ներից կրակում էին խաղաղ բնակիչներին, սպանում ու վիրավորում տասնյակ ռուս խաղաղապահների։
«Անքակտելի եղբայրություն – 2021». ՀԱՊԿ անդամ 6 երկրների զորավարժության նպատակը և միջոցները
Ռուսաստանն օպերատիվ արձագանքեց, և վրացական զորքերը խուճապահար փախան Ցխինվալից մինչև Թբիլիսի՝ թողնելով զենքերն ու տեխնիկան։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի սաները փախչում էին թվաքանակով հավասար հակառակորդից։ Ցխինվալի ուղղությամբ գործում էր մինչև երեք հետևակային բրիգադ, հրետանային բրիգադ, առանձին զրահատանկային բրիգադ և Վրաստանի ԶՈւ-ի երեք հակատանկային բրիգադ։
Վրաստանի համար դաշինքի մշակած նոր մարտավարական հնարքներն ու լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու ողջ հայեցակարգը, պարզվեց, չկայացած էին: Փոթիի նավահանգստի մերձակայքում գերի ընկավ ԱՄՆ բանակի հատուկ նշանակության մի խումբ, որը գործում էր Վրաստանի և ՆԱՏՕ-ի շահերից ելնելով:
Խաղաղության պարտադրման և ապառազմականացման շրջանակներում ռուս զինծառայողները ջրասույզ էին արել Վրաստանի սահմանապահ դեպարտամենտի առափնյա պահպանության ծառայության բոլոր նավերը: Զուգահեռաբար վրաց-աբխազական հակամարտության գոտում՝ Կոդորի կիրճում, զինաթափվել էր վրացական զորքերի խմբավորումը։
Արդյո՞ք Կիևի ռեժմին պետք է «սուսերով փոցխերի վրա պարելը»՝ խախտելով պատմական զարգացման և բարիդրացիության բոլոր օրենքները։

Կարմիր գծերը

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նպատակն է Կիևում հակառուսական ռեժիմի օգնությամբ ռուսական սահմանների մոտ անվերջանալի ռազմական հակամարտություն բորբոքել։ Ուկրաինական հակամարտությունը հայեցակարգով համարժեք է Կարիբյան ճգնաժամին, միայն թե՝ «հակադարձ»։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չափազանց շատ են մոտեցել։ Մոսկվան «գործընկերներին» թույլ չի տալիս Ուկրաինան վերածել վիթխարի ռազմաբազայի, որը կսպառնա ՌԴ ազգային անվտանգությանը։
Ռուսաստանի խաղադրույքներն այս հակամարտությունում չափազանց բարձր են։ Մոսկվան պատրաստ է վճռական գործողությունների։ Խաղաղության պարտադրման ռուսական գործողությունից հետո Կիևի ռեժիմը, պատկերավոր ասած «կիևյան կոտլետ» կդառնա։ Ուկրաինան՝ ավելի ադեկվատ կառավարությամբ, կվերադառնա ինքնուրույն զարգացման, խաղաղ բարեփոխումների և կհրաժարվի անհեռանկար ձգտումից այն ուղղությամբ, որտեղ չեն սպասում (ՆԱՏՕ):
Թալիբների դրոշով մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Նոր ահաբեկչություն Քաբուլում, մարտեր Բաղլանում․ թալիբները չեն վերահսկում Աֆղանստանը
Տարօրինակ է, որ «գործընկերներն» այսքան անընկալունակ են Ռուսաստանի դիրքորոշման նկատմամբ, որը ռազմական առումով անխոցելի է (ինչպես և ցանկացած այլ միջուկային պետություն)։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական ուղղությամբ ռազմավարությունը ձևակերպել էր կարճ և բովանդակալից․ «Մենք արդեն շատ անգամ ենք ասել, զգուշացրել ենm, որ ստիպված կլինենք, հենց ստիպված կլինենք պատասխան ադեկվատ միջոցներ ձեռնարկել մեր անվտանգությունն ապահովելու համար»։
Դեռ 2006թ․-ին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շուրջ բանավեճի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ նման բան թույլ չի տա։ Ռուսաստանի տրամադրության տակ է կոնվենցիոնալ (սկզբի համար) սպառազինության մեծ բազմազանություն։ Արևմուտքը չի կարող արհամարհել ՌԴ-ի նշած «կարմիր գիծը», որն անցնում է Կիևով։ Եթե ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում ամրապնդել իր պաշտպանության առաջնագիծը Իրաքում և Լիբիայում, ակնհայտ է, որ Ռուսաստանն էլ նույնպիսի իրավունք ունի Վրաստանում և Ուկրաինայում։
Ամերիկյան արտադրության զենքերը հասել են Ուկրաինա. ի՞նչ կլինի հետո
2015 թ․-ին ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի (AUSA) խորհրդաժողովում այսպիսի տեղեկատվություն է հնչել․ «Երեք րոպեում․․․ ռուսական զորքերի կրակային հարվածի արդյունքում՝ վերևից խոցման համար զինամթերքի օգտագործմամբ և թերմոբարիկ մարտագլխիկների հետ համատեղ, ոչնչացվել է երկու մեխանիզացված գումարտակ»։
Ամեն դեպքում, խելացի մարդիկ ուրիշների սխալների վրա են սովորում։ Իսկ Ռուսաստանը «գործընկերներին» թույլ չի տա հետխորհրդային տարածքը վերածել թշնամանքի և իբրև թե անկախ երկրների ինքնաոչնչացման տարածքի։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին բաժանորդագրվեք հետևյալ հղումով՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0