https://armeniasputnik.am/20211208/berman-entarkvats-gerineri-harazatnerin-vostikanutjunum-ajcelel-en-mip-ashkhatakicnery-36185218.html
ՄԻՊ աշխատակիցներն այցելել են գերիների` բերման ենթարկված հարազատներին
ՄԻՊ աշխատակիցներն այցելել են գերիների` բերման ենթարկված հարազատներին
Պաշտպանի ներկայացուցիչները բերման ենթարկվածների հետ առանձնազրույցներ կունենան, կուսումնասիրվեն ոստիկանություն բերվելու հիմքերը։ 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T16:25+0400
2021-12-08T16:25+0400
2021-12-08T16:37+0400
հհ միպ
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
գերի
անհետ կորած
աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/08/36182521_0:35:1600:936_1920x0_80_0_0_1342ba95c3c51590538853d4ddb53447.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն անհետ կորածների և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանության բաժիններ են մեկնել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։«Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող և բերման ենթարկված անհետ կորած և գերեվարված անձանց հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ»,– նշում են ՄԻՊ–ից։Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:Նշենք, որ ԱԺ տարածքից ոստիկանները բերման են ենթարկել 10 քաղաքացու։Գերիների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկը, այս կերպ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20 հոգու կամ ինքը գա փողոց` իրենց հետ հանդիպելու։ Սակայն ԱԺ–ից իրենց հայտնել են, որ Սիմոնյանը միայն 2 հոգու կընդունի։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվել էին ինչպես Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, այնպես էլ շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա էին անում մարզպետարանի շենքի մոտ։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են Ալեն Սիմոնյանի խոսքերը։
https://armeniasputnik.am/20211208/gerineri-u-anhet-kvoratsneri-harazatneric-qanisin-en-berman-entarkel-ev-inchu-manramasner-36185067.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/08/36182521_153:0:1448:971_1920x0_80_0_0_7c3d74d2812a067dd97dbf9c228270e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, գերի, անհետ կորած, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան
հհ միպ, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, գերի, անհետ կորած, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան
ՄԻՊ աշխատակիցներն այցելել են գերիների` բերման ենթարկված հարազատներին
16:25 08.12.2021 (Թարմացված է: 16:37 08.12.2021) Պաշտպանի ներկայացուցիչները բերման ենթարկվածների հետ առանձնազրույցներ կունենան, կուսումնասիրվեն ոստիկանություն բերվելու հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն անհետ կորածների և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանության բաժիններ են մեկնել։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։
«Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող և բերման ենթարկված անհետ կորած և գերեվարված անձանց հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ»,– նշում են ՄԻՊ–ից։
Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Նշենք, որ ԱԺ տարածքից ոստիկանները բերման են ենթարկել 10 քաղաքացու։
Գերիների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկը, այս կերպ
պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20 հոգու կամ ինքը գա փողոց` իրենց հետ հանդիպելու։ Սակայն ԱԺ–ից իրենց հայտնել են, որ Սիմոնյանը միայն 2 հոգու կընդունի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ
գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ
Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների
հարազատները հավաքվել էին ինչպես Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, այնպես էլ շիրակցի գերիների հարազատները
բողոքի ակցիա էին անում մարզպետարանի շենքի մոտ։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են Ալեն Սիմոնյանի խոսքերը։