00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղել է ծրագրված ու այլ շենքից հրահանգված. Սեյրան Օհանյանը` ԱԺ–ի միջադեպի մասին

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Սեյրան Օհանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ԱԺ–ում նախօրեին տեղի ունեցած դեպքը չի մոռացվելու, ու ընդդիմությունը սպասում է իշխանության արձագանքին։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-ին ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ շենքում անվտանգություն ապահովող ՊՊԾ–ն իրեն «կրավորական» է պահել։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ դա հերթական անգամ ապացուցում է, որ ամեն ինչ եղել է նախապես ծրագրված։
Ազգային ժողովի ծեծկռտուքի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ
«Եղել է ծրագրված ու անգամ այլ շենքից հրահանգված,– ասաց Օհանյանը,– եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ են ընտրել։ Իսկ եթե ուզում են շեղել հանրության ուշադրությունը Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միջոցների մսխման հաշվետվությունից և Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»։
Սեյրան Օհանյանը նաև շեշտեց, որ ԱԺ–ում նախօրեին տեղի ունեցած դեպքը չի մոռացվելու, ու ընդդիմությունը սպասում է իշխանության արձագանքին։
Акция протеста у здания Парламента (7 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Ծեծկռտուքը կազմակերպեցին, որ ժողովուրդը մոռանա Ալենի ասածները»․ ԱԺ-ի մոտ ցույց է
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին աշխատանքային օրվա ավարտին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։
Ավելի ուշ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը չի մասնակցել կռվին, երբ հասել է, ծեծկռտուքն արդեն սկսված է եղել։
Վահագն Ալեքսանյանը նույնպես պնդել էր, որ կապ չունի ծեծկռտուքի հետ։Վերջին պահին է հասել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողներին ասել էր, որ կռվից տեղյակ չէ, եկել է Ռուբեն Ռուբինյանի սենյակ՝ իմանալու դեպքի մանրամասները։
Լրահոս
0