00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերիների հարազատները բերման ենթարկվեցին Բաղրամյան պողոտայից. իրավիճակը մնում է լարված

Բաժանորդագրվել
Նրանք պահանջում են, որ Սիմոնյանն ընդունի իրենցից 20 հոգու կամ ինքը գա փողոց` իրենց հետ հանդիպելու։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանական ուժերին հաջողվեց վերականգնել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը` գերիների ու անհետ կորածների հարազատներից ազատելով Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկը։ Երթևեկության վերականգնման ընթացքում ոստիկանները նաև բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից շուրջ 1 տասնյակ անձանց։ Թե իրականում քանի մարդ է բերման ենթարկվել Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկից, ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային չհայտնեցին` խոստանալով պատասխանել շուրջ կես ժամ անց։
Ինչո՞ւ են հանձնվել. փաստաբանը հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներն է հրապարակել
Նշենք, որ գերիների հարազատներն այս կերպ պահանջում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20 հոգու կամ ինքը գա փողոց` իրենց հետ հանդիպելու։ Սակայն Աժ–ից իրենց հայտնել են, որ Սիմոնյանը միայն 2 հոգու կընդունի։
«Մենք համաձայն չենք, բոլոր ծնողներին ինքը պիտի պատասխան տա»,– ասում են գերիների հարազատները, որոնք իրենց ձայնը լսելի դարձնելու համար փակել էին Բաղրամյան պողոտան։ Բայց ոստիկանությունն այն մի քանի րոպե անց բացեց։ Իրավիճակը Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում շարունակում է լարված մնալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Շիրակցի գերիների հարազատները նույնպես բողոքի ակցիա են անում Գյումրիում
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանց զայրացրել էր Ալեն Սիմոնյանի ասածը։
Լրահոս
0