Գերիների մասին ոչ մի խոսք. ինչպես չդառնալ ադրբեջանական քարոզչամեքենայի զոհը

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հայ գերիների վերաբերյալ որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Նշվում է, որ քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար։

«Զգուշացնում ենք, որ տվյալ հաղորդագրությունը տարածող հարթակները ադրբեջանական քարոզչական համակարգի մաս են կազմում։ Դրանք ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակել են հայ զինծառայողների սպանության, կտտանքների և խոշտանգումների կադրեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան, օգտվելով Հայաստանում տվյալ խնդրի զգայուն լինելու հանգամանքից, նպատակ է հետապնդում հայթայթել տեսաուղերձներ և դիմումներ, որոնք կփորձի օգտագործել Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնելու համար։
Նիկոլ Փաշինյանը` որդու հետ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ադրբեջանին պաշտոնական խողովակով ասել ենք. Փաշինյանը` որդուն գերիների հետ փոխելու մասին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ՀՀ աղաքացիներին հորդորում է չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայծին և որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала