Ինչպես է կահավորվում առաջնագիծը.ՊՆ–ն լուսանկարներ է հրապարակել

Ինչպես է կահավորվում առաջնագիծը - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ինչպես է կահավորվում առաջնագիծը
Բաժանորդագրվեք
ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներում երևում է, թե զինծառայողներն ինչ պայմաններում են մարտական հերթապահություն իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը Facebook–ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է կահավորվում առաջնագիծը։
«Առաջնագծի կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 25-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ իշխանությունը ժամանակին ոչ մի քայլ չի ձեռնարկել պաշտպանության, ինժեներական կառույցների արագ ձևավորման համար։ Օհանյանը նշել էր, որ իշխանությունն առաջնագծի արագ կահավորման գործընթացը չիրականացրեց` երկիրը կանգնեցնելով այսօրվա աղետի առջև։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիրքերում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվում, քանի որ գործող իշխանությունների համար միշտ ձմեռ է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала