00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են «Սու»-երն ու «Մուրմանսկները» դիմավորում «գործընկերներին»․ F-35-ի խափանումները

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՍու-30ՍՄ
Սու-30ՍՄ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Սու-30ՍՄ
Բաժանորդագրվել
Ռուսական սահմանների մոտ F-35 անտեսանելի կործանիչներն անհուսալիություն են ցուցադրում, ՆԱՏՕ-ի օդաչուները հոգեբանական հարվածներ են ստանում ՌԴ ՌԷՊ համակարգերի և օդատիեզերական ուժերի կործանիչների հետ հանդիպումներից:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

F-35-ի ամերիկացի օդաչուները բողոքում են օդանավային համակարգերի խափանումներից ու Բալթիկ և Սև ծովերի երկնքում կապի կորստից: Ռուսական սահմաններից մոտ 500 կմ հեռավորության վրա ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները սկսում են ճնշել «թռչող համակարգիչներին»։
Ենթադրվում է, որ գործում է «Մուրմանսկ-ԲՆ» համալիրը, որը կարող է վառել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռների էլեկտրոնիկան մինչև 5000 կիլոմետր հեռավորության վրա: ՌԷՊ-ի նման համակարգերը կարող են F-35 կործանիչները վերածել մետաղի կույտի, բարոյալքել օդաչուներին, և սրանք զուտ խոսքեր չեն:
Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում
Վերջերս իտալական ՌՕՈւ-ի F-35-ի օդաչուն հոգեբանի օգնության կարիք էր ունեցել Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-30ՍՄ կործանիչի և դրա ՌԷՊ միջոցների հետ հանդիպումից հետո։ Իտալացի սպան պատմել էր, որ F-35-ի համակարգերի մի մասը շարքից դուրս էր եկել․ «Ես ծայրահեղ վիճակում էի։ Սարսափն այնպես էր պատել, որ հասել էր անգամ ոտքերիս մատներին։ Հասկանում էի, որ ռուս օդաչուն ստուգում է իմ հնարավորություններն ու իմ ինքնաթիռի հնարավորությունները․․․ ակամա արցունքներ հոսեցին․․․»։ Ավիաբազա վերադառնալուց հետո իտալացու մոտ նյարդային խանգարում էին ախտորոշել։ Սպային ազատել էին թռիչքներից և հայրենիք ուղարկել։ Ահա այսպես են ՆԱՏՕ-ի ռազամաօդային ուժերը Baltic Air Policing ձևաչափով «զսպում» Ռուսաստանին իր իսկ սահմանների մոտ։
Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում
Դաշինքի օդաչուների համար անսովոր է հավանական հակառակորդի գերազանցությունը օդում, այստեղից էլ՝ գանգատներն ու պարեկության երթուղում ստացված հոգեբանական տրավմաները։ Նշենք, որ հակառակորդի համար Սու-30ՍՄ-ի ՌԷՊ համակարգերից ու ոչ թռիչքային մանևրներից շատ ավելի վտանգավոր է մինչև 130 կմ հեռահարությամբ Ռ-27ԷԱ «օդ-օդ» կառավարվող հրթիռը։
Սու-35Ս - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Ինչպես ռուսական Սու-35Ս կործանիչը դարձավ ավիակիրների սարսափը
Ռուսական 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչը ստեղծված է օդում իրական գերազանցություն ունենալու համար, կարողանում է տանել մինչև 8 տոննա ռազմամթերք՝ օդային, վերջրյա, վերգետնյա թիրախների ոչնչացման համար, ցերեկը և գիշերը, պարզ և բարդ եղանակային պայմաններում, հակառակորդի ակտիվ և պասիվ խանգարումների ազդեցության պարագայում։ Սու-30ՍՄ-ը ռուսական ռազմատիեզերական ուժերի և ծովային ավիացիայի ժամանակակից կործանիչի ամենաբազմաքանակ տեսակն է. համակարգում ավելի քան 130 մեքենա կա։

Միֆերն ու կոնցեպտները քանդողները

ՆԱՏՕ-ի վտանգավոր ընդլայնումը դեպի արևելք, Բալթյան երկրներում և Սևծովյան տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ենթակառուցվածքի աճը Մոսկվային ստիպում են ասիմետրիկ գործել, ստեղծել հավանական հակառակորդի ոչնչացման և ճնշման նորագույն համակարգեր: ՌԴ զինված ուժերը ստանում են գերձայնային հրթիռներ և սպառնալիքների չեզոքացման յուրահատուկ միջոցներ, որոնք տեխնոլոգիական առումով զգալիորեն գերազանցում են հավաքական Արևմուտքի զորքերի և ուժերի հարվածային հնարավորությունները։
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Եթե «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգն ունակ է «ճնշել» հակառակորդի ՌՕՈւ ինքնաթիռներիև ՌԾՈւ նավերի սարքավորումները մինչև300 կմհեռավորության վրա, ապա «Մուրմանսկ-ԲՆ»-ն կարող է հակառակորդի տեխնիկան շարքից հանել հազար կիլոմետր հեռավորությունից։ Բացի այդ, «Մուրմանսկ-ԲՆ»-ն կարող է ավտոմատ ռեժիմով ռադիոէլեկտրոնային հետախուզություն վարել, ի հայտ բերել օտար ռադիոազդանշանները, այսինքն՝ խլացնել հակառակորդի հրամանատարական կետերի և ինքնաթիռների(նավերի) հետ կապը։
Ամերիկյան զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները
Նմանատիպ միջոցները թույլ են տալիս չեզոքացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինությունները, քանի որ առանց կապի, GPS-նավիգացիայի, օպերատիվ տեղեկատվության մարտական ինքնաթիռը կամ նավը վերածվում են պարզապես թիրախի, որը կարելի է հեշտությամբ ոչնչացնել (եթե պետք լինի)։ Հեռանկարում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները կսկսեն գլխավոր դեր խաղալ տարբեր աստիճանի ինտենսիվության ռազմական հակամարտություններում։ Հավանաբար դրանք կգրավեն նաև տիեզերական տարածքը՝ հետախուզության և կապի արբանյակները։
Այսօր «Մուրմանսկ-ԲՆ» շարժական համալիրները ծառայություն են իրականացնում Հյուսիսային, Բալթյան և Սևծովյան նավատորմերում` հուսալիորեն պահպանելով Ռուսաստանի։ Գործողության ֆանտաստիկ շառավիղը՝ 5000 կմ (որոշ դեպքերում՝ մինչև 8000 կմ) ապահով, բազմակի կրկնապատկված վերահսկողություն է ապահովում գործողությունների հսկայական տարածքի համար՝ ամբողջ Եվրոպան և Ատլանտյան օվկիանոսի մի մասը, Աֆրիկայի կեսը, Արաբական ծովն ու Պարսից ծոցը, Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրները՝ Հնդկաստանից մինչև Չինաստան։
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
«Կրասուխա-4»-ը, «Մուրմանսկ-ԲՆ»-ն և մյուսները պարզապես ոչնչացնում են Պենտագոնի և ՆԱՏՕ-ի՝ մարտական գործողություններ վարելու ցանցակենտրոն կոնցեպտները։ Ռուսական «հեռահար» ՌԷՊ համակարգերը նմանը չունեն ամբողջ աշխարհում։
Պատահական չէ, որ Միացյալ Նահանգներում ազգային պաշտպանության համաժողովի ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը հայտարարել է, որ Պենտագոնի գլխավոր հաղթաթղթերից մեկը՝ ռազմական ավիացիան, պետք է լուրջ կրճատումներ անի, դուրս գրի այն ինքնաթիռները, ուղղաթիռներն ու ԱԹՍ-ները, որոնք չեն կարող օգուտ բերել բարձր տեխնոլոգիական հակառակորդի հետ հակամարտության մեջ։
Այս դիրքորոշումը պաշտպանել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Չարլզ Բրաունը, որը հիշեցրել է 2019 թ․-ին Իրանի ՀՕՊ-ի և 2020 թ․-ին Սիրիայի ՀՕՊ-ի կողմից խփված անօդաչու ռազմավարական հետախույզների կորուստների մասին (միանգամից երկուսը՝ մեկ օրում):
«Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Ռուսական զենքը. 2021 թվականի նախնական արդյունքները
Խոսքը վերաբերում է ավելի քան 16 թռչող մեքենաների դուրսգրմանը (ներառյալ 20 բավականին ժամանակակից RQ-4 Global Hawk Block 30 հետախուզական դրոններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 140 միլիոն դոլար է)։ RQ-4B Global Hawk Block 30 մոդիֆիկացիան ԱՄՆ ՌՕՈւ-ն սպառազինության է ընդունել 2011թ․-ին։
Չնայած «անտեսանելի» F-35-երն ակտիվորեն վաճառվում են ամերիկացիների դաշնակիցներին, բայց այդ ինքնաթիռը մինչ օրս փորձարկումներ չի անցել Պենտագոնում, սերիական արտադրության համար հաստատված չէ Միացյալ Նահանգներում և գովազդային հոլովակներից դուրս բավականին խոցելի է։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Պենտագոնը տեխնոլոգիական առումով հետ է մնում։ Ահա և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ պարադոքսալ կերպով հակվում է ռազմաքաղաքական խնդիրները բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին, անգամ այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Ուկրաինան ու Թայվանը։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնը լրջորեն վախենում է հավանական և «ԱՄՆ-ի համար դրամատիկ» բարձր տեխնոլոգիական պատերազմների ելքից։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին բաժանորդագրվեք հետևյալ հղումով։
Լրահոս
0