00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխանավորների հետ միջազգային գործուղման չգնալը քաղաքական ռասիզմ է. Մարուքյան

Մարուքյան. Իշխանավորների հետ միջազգային գործուղման չգնալը քաղաքական ռասիզմ է
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայաստան» դաշինքի հայտարարությանը, ըստ որի` խմբակցությունը կասեցնում է մասնակցությունը միջազգային կազմակերպություններին։
Ես երբեք բոյկոտի կողմնակից չեմ եղել, որովհետև դա անարդյունավետ միջոց է, ինչի արդյունքում տուժում են նաև պետությունն ու ինքը` բոյկոտողը։ Ավելի լավ է մասնակցության գործընթացով լինի ցանկացած քաղաքական քայլ, անգամ՝ բողոքի ակցիա, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Հայաստանը գտնվում է ծանր վիճակում, և շատ մեծ անհրաժեշտություն կա, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը միասնական ճակատով հանդես գան արտաքին բոլոր պլատֆորմներում։ Այդ հնարավորությունը բաց թողնելն ու պրոցեսներին չմասնակցելը ճիշտ չէ, ընդհակառակը`պետք է մասնակցեին, բարձրաձայնեին Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները, բայց, չգիտես ինչու, որոշել են բոյկոտել»,– ասաց ԼՀԿ նախագահը։
«Հայաստան» դաշինքն այս անգամ չառաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը
Մարուքյանի կարծիքով`միջազգային հարթակներում իշխանության կողքին լինելու խնդիր ընդհանրապես չկա։ Նա հիշեցրեց, որ երբ նախկինում իշխանության ներկայացուցիչների հետ մեկնում էին գործուղման, դառնում էին մեկ թիմ և հանդես գալիս մեկ ճակատով, ներկայացնում էին պետություն, որն այսօր ունի շատ մեծ պրոբլեմներ, մեծ մարտահրավերներ։
«ԵԽԽՎ-ում կան հանձնաժողովներ, և որպեսզի դրանց բոլոր նիստերին մեզանից ներկայացուցիչ լինի, պետք է ամբողջ պատվիրակությունը մասնակցի աշխատանքներին։ Դա կարևոր է, որ որևէ հանձնաժողովում որևէ ադրբեջանցի լոբբիստ ելույթ չունենա, և այդ ելույթը մնա անպատասխան։ Երբ պատվիրակությունն ամբողջ կազմով չի գնում, հանձնաժողովները բաց են մնում, և դրանցում Հայաստանի շահերը չեն սպասարկվելու։ Ոչ ոք չի նայում` դու ընդդիմադիր ես, թե իշխանական, քեզ նայում են որպես Հայաստանը ներկայացնող անձ»,– ասաց ԼՀԿ նախագահը։
Премьер-министр Никол Пашинян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
«Հայաստան» դաշինքը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Մարուքյանի դիտարկմամբ` քաղաքական ռասիզմ է այն երևույթը, երբ, օրինակ, նախկինում հանրապետականների հետ ընդդիմադիրները չէին գնում միջազգային գործուղումների, փորձում էին մեկնել առանձին ինքնաթիռներով և մնալ տարբեր հյուրանոցներում, սակայն դա մեր պետությանը որևէ օգուտ չի բերում։ Ըստ նրա` եթե բոյկոտի հիմնավորումն այն է, որ իրենց ընկերները քաղաքական դրդապատճառներով կալանավորված են, ապա պետք է պայքարեն նրանց շահերի համար, բայց կոնկրետ բոյկոտը ճիշտ մեթոդ չէ, որովհետև ընտրողները նրանց ընտրել են Հայաստանի շահը նաև միջազգային հարթակներում ներկայացնելու համար։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին։
Արմեն Սարգսյանն ընդունել է Էդմոն Մարուքյանին
«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել, քանի որ ակնհայտ ապօրինի կալանավորված են»,– նշում են «Հայաստան» դաշինքից և հավելում, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ։
Հիշեցնենք, որ ներկա պահին «Հայաստան» խմբակցությունից կալանավորված են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Լրահոս
0