00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են հանձնվել. փաստաբանը հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներն է հրապարակել

© Sputnik / Aram NersesyanБушлат
Бушлат  - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Բաժանորդագրվել
Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման և, այդպիսով, 62 զինվորների գերեվարման մեջ մեղադրվող փոխգնդապետի պաշտպանը նշում է, որ մինչ օրս պարզ չէ` ո՞վ է տղաներին հրադադարից հետո ուղարկել այնտեղ, ուր խաղաղապահները պետք է լինեին։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակել է շիրակցի 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով տուժած համարվող ու հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներից հատվածներ։
Նշենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման ու, այդպիսով, 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով անցնում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որի պաշտպանն է Վահան Հովհաննիսյանը։
«Դուք ներսից փակեք ԱԺ–ն, մենք` դրսից». գերիների հարազատները` ընդդիմադիր պատգամավորներին
Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ցուցմունքներ` ասելով, որ Շիրակի մարզի զինվորները՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-7 ադրբեջանցի զինվորականների։
Տուժող Ռ․ Կ-ն, օրինակ, ցուցմունք է տվել, որ ամբողջ կազմով՝ 62 հոգով, լքել են դիրքերը` հերթով հանձնելով զենք-զինամթերքները։ «...Հետո ադրբեջանցիները կապեցին մեր ձեռքերը և ասացին, որ պետք է իրենց հետ գնանք ուր որ տանում են, որպեսզի մեզ տանեն հանձնեն քիչ հեռվում գտնվող ռուսներին, իսկ ով փորձի իրենց հակառակվել՝ տեղում կսպանեն: Այդ վայրում կային շուրջ 7 հոգի ադրբեջանցի զինվորական և մեկ հրամանատար»,–նշված է նրա ցուցմունքում:
Մեկ այլ տուժող էլ` Ս․Մ-ն, ասել է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 20:00-ի սահմաններում հասել են նշված դիրքեր և, ի զարմանս իրենց՝ նշված դիրքերում տեսել են ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայիններին։ Ադրբեջանցիները, ըստ տուժածի, սկզբում 6-7 հոգի են եղել, որոնց էլ հանձնել են զենքերը։
Գերիների հարազատների բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Թող Ալեն Սիմոնյանը գա, պատասխան տա. գերիների ծնողներն ԱԺ–ի մոտ են գիշերն անցկացրել
Վահան Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ ցուցմունքներն օրինական ճանապարհով են հայտնվել իր մոտ, քանի որ նա Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման քրգործով միակ անցնողի` կալանավորված փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպանն է։
Հովհաննիսյանը նշեց, որ ցուցմունքները տրամադրվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից, և դրանք նախաքննական գաղտնիք չեն համարվում։
«2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով նշվում է, որ ողջ սահմանի երկայնքով պետք է խաղաղապահները տեղակայվեն, իսկ Ղազարյանի գումարտակը համաձայնագրից հետո է ուղարկվել շփման գիծ, այսինքն` համաձայնագրի անմիջական խախտմամբ են նրանց ուղարկել այնտեղ։ Մենք ասում ենք` պարզեք, թե ով է նման հրաման տվել, իսկ Ղազարյանի դիրքորոշումն այն է, որ իրենց` քիչ սպառազինված գումարտակը դիտավորյալ է ուղարկվել այդ հատված՝ գերեվարվելու և որոշակի քարտեզների հետ փոխանակվելու համար»,–ասաց Հովհաննիսյանը։
«Ալենը մեզ մոտ չեկավ՝ թաղելու ենք իրան»․ գերիների ծնողները պատասխան են պահանջում
Նա հավելեց, որ գերեվարումից վերադարձածներն առերեսվել են Ղազարյանի հետ. զրույցից հետո տղաները ոչ թե դժգոհում են Ղազարյանից, այլ իրենց դժգոհությունն են ուղղում ավելի վերին օղակներին։ Փաստաբանը հավելեց` այս ողջ գործընթացում քրգործ կա հարուցված միայն գումարտակի հրամանատարի վերաբերյալ` քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մասին։ Գերիներն այս քրգործով տուժողի կարգավիճակ ունեն և, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տուժել են գումարտակի հրամանատարի անօրինական գործողություններից։
Ի դեպ, քրգործը քննվում է զինվորական քննչական գլխավոր վարչությունում։
Լրահոս
0