Մերկելը հեռացավ. Գերմանիան նոր կանցլեր ունի

© REUTERS / FABRIZIO BENSCHԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանցլերի պաշտոնի գլխավոր թեկնածու Օլաֆ Շոլցը հանդես է գալիս նոր կառավարության ձևավորման շուրջ կոալիցիոն բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ (24 նոյեմբերի, 2021թ․)․ Բեռլին
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանցլերի պաշտոնի գլխավոր թեկնածու Օլաֆ Շոլցը հանդես է գալիս նոր կառավարության ձևավորման շուրջ կոալիցիոն բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ  (24 նոյեմբերի, 2021թ․)․ Բեռլին - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլաֆ Շոլցը Բունդեսթագի 395 պատգամավորի քվե է ստացել՝ անհրաժեշտ 369-ի փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության արդյունքում Գերմանիայի նոր կանցլեր է ընտրվել սոցիալ-դեմոկրատ, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը։ Բունդեսթագի նիստի հեռարձակումը վարում է N24 հեռուստաալիքը։
Կանցլերն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։ Դա նշանակում է, որ Գերմանիայի ներկայիս Բունդեսթագում «կողմ» պետք է քվեարկեին 736 պատգամավորներից առնվազն 369-ը։ Շոլցը 395 ձայն է ստացել։
Մերկելը հանդես է եկել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության օգտին
Քվեարկությունից առաջ գերմանացի խորհրդարանականները ծափահարություններով հրաժեշտ են տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնը 16 տարի զբաղեցրած Անգելա Մերկելին։
Լրահոս
0