00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
09:48
2 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:26
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առայժմ առանց Հայաստանի․ ինչո՞ւ է Իրանը փոխել «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի ծրագրերը

© Sputnik / Aram NersesyanՀայ–իրանական սահման
Հայ–իրանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Հայ–իրանական սահման
Բաժանորդագրվել
«Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքը կարևոր է Հայաստանի համար, սակայն մեր երկրի դերն այդ նախագծում առայժմ այնքան էլ պարզ չէ։
Հայաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք նախագծի լիիրավ անդամ է և մասնակցելու է Բուլղարիայում դրա իրականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ՄՏՄ-ի երթուղին կգործարկվի Հայաստանի տարածքով։ Երևանը կարող է նախագծում առանցքային դեր խաղալ միայն այն բանից հետո, երբ կլուծի տրանսպորտային խնդիրներն ու ավարտին կհասցնի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին։ Դրանում համոզված է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Այս մասին է վկայում նաև Իրանի Իսլամական Հանրապետության Ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության միջազգային փոխադրումների և տարանցման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ջավադ Հեդայաթիի վերջերս արած հայտարարությունը։
Ոսկանյան. «Պարսից ծոցից դեպի Սև ծով գնացող ամենաանվտանգ ուղին անցնում է Հայաստանով»
Իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում Հեդայաթին ներկայացրել է նոյեմբերին Բաքվի և Թբիլիսիի ներկայացուցիչների հետ կայացած երկկողմ բանակցությունների արդյունքները: Կողմերը պայմանավորվել են նախագծի պիլոտային տարբերակը գործարկել մինչև 2022 թ․-ի մարտի վերջը: Մասնավորապես, Աստարից (Իրան) բեռները կհասցվեն Ադրբեջան, այնտեղից Վրաստանի տարածքով՝ Բուլղարիայի և Արևելյան Եվրոպայի նավահանգիստներ։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանը Պարսից ծոցով մուտք ունի չեզոք ջրեր, Վրաստանը երկու կարևոր նավահանգիստ ունի Սև ծովում, իսկ Բաքուն ամեն ջանք գործադրում է իր տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացման և բարելավման համար: Ի տարբերություն Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հեդայաթին այս համատեքստում Հայաստանին չի հիշատակել։
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան
Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պարզաբանեց, որ իրանական կողմի հայտարարությունը և Ադրբեջանի ու Վրաստանի գործընկերների հետ ՄՏՄ-ի ստեղծման վերաբերյալ հանդիպումները դեռևս չեն նշանակում, որ Երևանը դուրս է մնում «Պարսից ծոց – Սև ծով» նախագծից:
Թեհրանի վերաբերմունքի վրա ազդում են տարածաշրջանի իրադարձությունները, սակայն ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև պետությունների տարանցիկ ներուժը։ Դեռևս այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածության ֆոնին (ադրբեջանցի ուժայինների կողմից իրանական բեռնատարների վարորդների ձերբակալությունից հետո՝ խմբ.) իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Հայաստանի մասնակցությամբ տրանսպորտային նախագծեր իրականացնելու ձգտման մասին։
Մասնավորապես, հոկտեմբերին Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրուլլա Հաշեմին ILNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով Վրաստան նոր տարանցիկ ճանապարհի կառուցմանը: Խոսվեց նաև Հայաստանի տարածքով «Կովկասյան միջանցքի» իրականացման մասին։
Ավելին, միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ երկրների աշխատանքային խմբի 5-րդ նիստի արդյունքով, որը տեղի է ունեցել Երևանում 2021թ․-ի ապրիլին, Հայաստանում ևս նշում էին, որ Թեհրանը մտադիր է երթուղին գործարկել մեր երկրի տարածքով։
Ինչպես նշեց Վարդանյանը, Թեհրանը, որպես նախագծի նախաձեռնող, ըստ էության հույս ուներ, որ ՄՏՄ-ի վերաբերյալ համաձայնագիրը Սոֆիայում կստորագրեն ոչ թե հինգ, այլ վեց երկրների (Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի, Հունաստանի, Բուլղարիայի) ներկայացուցիչներ:

Փորձագետի կարծիքով` Իրանին այսպես թե այնպես հայկական երթուղի պետք է, նույնիսկ եթե լոգիստիկայի և ենթակառուցվածքի տեսանկյունից այն այնքան էլ հարմար չէ: Թեհրանի համար կարևոր է իմանալ, որ ինքը Հայաստանի տարածքով այլընտրանքային ճանապարհ ունի՝ դեպի Ռուսաստան և Եվրոպա բեռների մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար: Ներկայումս Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության առյուծի բաժինն իրականացվում է Ադրբեջանի միջոցով, իսկ Եվրոպա իրանցիները դուրս են գալիս Թուրքիայի տարածքով։

«Այլ հարց է, թե ինչպիսին է Հայաստանի դերն այդ նախագծում։ Ակնհայտ է, որ մեր երկիրը ճանապարհների ֆունկցիոնալությամբ զիջում է նախագծի մասնակից մյուս երկրներին։ Երևանը նախագծում իրական կշիռ կստանա «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ավարտից հետո»,-ասաց Վարդանյանը։
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին թույլ կտա Իրանի համար բարձրացնել Հայաստանի տարածքով անցնող երթուղու շահութաբերությունը: Մինչև այդ ճանապարհի կառուցման ավարտը Հայաստանի ստորագրությունը համաձայնագրի տակ, ըստ իրանագետի, պարզ ձևականություն կլինի։
Պաշտոնական Երևանն առայժմ չի մեկնաբանում իրանցի գործընկերների հայտարարությունը։ Հայաստանում բազմիցս նշել են, որ միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար` թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատ օգտվել Իրանի նավահանգիստներից, դառնալ կարևոր տարանցիկ հանգույց:
Բաքվի ձգտումն առանձնապես Թեհրանի սրտով չէ, կամ ինչ կտա ՀՀ–ին «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը
Նախագծի նախաձեռնողն Իրանն է, որն առաջին անգամ ՄՏՄ-ի ստեղծման գաղափարի մասին խոսել է դեռ 2016 թ․-ին։ Հինգ տարվա ընթացքում աշխատանքային խմբերի հինգ հանդիպում է անցկացվել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, կրկին Թեհրանում և Երևանում: Այս ամբողջ ընթացքում Բաքուն սահմանափակվել է միայն հայտարարություններով։
Ավելին, Երևանում կայացած հանդիպումից հետո կազմվել է ապագա պայմանագրի նախնական տեքստը, և իրանական կողմն այն ուղարկել է համաձայնեցման։ Սևագրին հավանություն է տվել նաև Հայաստանը։ Նախագծի մասնակից երկրների ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Բուլղարիայում՝ համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցումից հետո:
Լրահոս
0