00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ–ին ՀՀ տարածքից հանելու հարցը

© Photo : Arman TatoyanԱրման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը
Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, հայրենիք նրանց վերադարձի հրատապության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ Ստրասբուրգում հանդիպման ժամանակ ներկայացրել է անվտանգության ապառազմականացված գոտու` ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու հրատապությունը։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։
«Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կոպիտ խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին. կրակոցներ, հրդեհում են արոտավայրեր և այլն»,– նշել է ՀՀ ՄԻՊ–ը:
ՀՀ և Ֆրանսիայի ՄԻՊ–երը քննարկել են հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների խնդիրը
Նա նաև հատուկ անդրադարձել է Սյունիքում ճանապարհների արգելափակմանը, նշել, որ ալընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը` ադրբեջանական ԶՈւ նշանառության ներքո են ճանապարհը, քաղաքացիական բնակիչները, նրանց տները:
Շեշտել է, որ խախտումների վերացման իրական լուծումը կլինի այն, որ ադրբեջանական զինված ծառայողները հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից։
«Պետք է լինի անվտանգության գոտի, որը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: Բացատրել եմ, որ դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում»,– գրել է Թաթոյանը։

Հանդիպման ընթացքում առանձին ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ միջազգային կառույցներ Արցախ չայցելելը խնդիր է ու ստացվում է՝ Եվրոպայի խորհրդի տարածքում կա վայր, որ հասանելի չէ ընդհանրապես, ինչը հակասում է հենց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բանաձևերին:

Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, հայրենիք նրանց վերադարձի հրատապության հարցին։
Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել պատերազմի սկզբում ու դրանից հետո զինված հարձակումները դադարեցնելու հայտարարությունների և կոչերի, իր անձնական ջանքերի համար:
Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
ՄԻՊ–ը Փարիզում խոսել է պատերազմից հետո շարունակվող Բաքվի ցեղասպան քաղաքականությունից
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ ու ճգնաժամային իրավիճակում: Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ՄԻՊ–ի կարևոր դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կարևորվել է Հայաստանի պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դիրքորոշումներ ուղարկելու պրակտիկան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Հանդիպման ավարտին Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է փոխանցել նշված թեմաներին վերաբերող արտահերթ զեկույցները:
Լրահոս
0