Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«3+3»-ը բավականին հարմար է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով

Բաղդասարյան. «3+3»–ը բավականին հարմար է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով
Բաժանորդագրվեք
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մոսկվայում կայանալիք «3+3» կամ «3+2» ձևաչափով հանդիպմանը։
Հիմնական հարցը, որ կարող է քննարկվել, առնչվում է հաղորդակցության ուղիների վերաբացմանը, այսինքն` տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Հենց նման թեմաների համար «3+3» ձևաչափը բավականին հարմար է, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Ձևաչափի գործունեությունը մեր շահերից կբխի միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք իսկապես հասնել հաղորդակցության ուղիների լիակատար ապաշրջափակման, ինչի հավանականությունն այս պահին բավականին փոքր է, ընդ որում` դա չկապելով արցախյան հարցի շուրջ բանակցությունների, նրա վերջնական կարգավիճակի հետ։ Հաղորդակցության ուղիների բացումը պետք է նաև քննարկվի ոչ միջանցքային տրամաբանության մեջ»,– նշեց քաղաքագետը։
«3+3» ձևաչափի առաջին նիստը տեղի կունենա Մոսկվայում. Թուրքիայի ԱԳՆ
Բաղդասարյանի դիտարկմամբ` Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են գործընթացը տանել այլ տրամաբանությամբ, և մեզ համար շատ դժվար է լինելու դիմակայել դրան, հետևաբար այդ դեպքում «3+3» կամ «3+2» ձևաչափը հեռանկար չի ունենա։ Ըստ նրա` Մոսկվայում տեղի կունենա ընդամենը նախահանդիպում, որտեղ կքննարկվեն օրակարգային հարցեր, սակայն չարժե կարճաժամկետ լուծումների ակնկալիք ունենալ։
«Վրաստանը միայն Ռուսաստանի պատճառով չէ, որ առայժմ հրաժարվում է մասնակցել այդ ձևաչափին։ Կա այլ խնդիր։ Եթե Հայաստանի տրանսպորտային հանգույցը վերաբացված չէ, այդ դեպքում Վրաստանը տարածաշրջանում ունենում է տրանսպորտային հաղորդակցության մենաշնորհ, իսկ հակառակ դեպքում Վրաստանը որոշ չափով կկորցնի իր տնտեսական նշանակությունը տրանսպորտային առումով»,– նշեց քաղաքագետը։
Բաղդասարյանի կարծիքով` «3+3» ձևաչափը շատ բարդ քաղաքական հանգույց է, քանի որ վեց երկրներն էլ միմյանց հետ ունեն բավականին լուրջ խնդիրներ, սակայն կարող են քննարկվել այլ հարցեր, և այնպես չէ, որ դրանք վերաբերելու են միայն Հայաստանին։
Վրաստանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափի առաջին նիստին. Վրաստանի ԱԳՆ
Նշենք` ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ձևաչափի հանդիպում է տեղի ունենալու Մոսկվայում, որին ԱԳ փոխնախարարի մակարդակով կմասնակցի նաև Հայաստանը։
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ հայտնել էր` Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ–ն արդեն իսկ ընդգրկված է այլ հարթակներում։
Ժամանակն է «3+3» ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել. Զախարովա
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала