00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ մարզերի դպրոցներում ժամանակակից ջերմատներ ու ինտենսիվ այգիներ են հիմնվել

© Photo : official site of the Ministry of Economy of RAСовременные теплицы интенсивной мощности в школах ряда поселков "Лори" Тавушской области
Современные теплицы интенсивной мощности в школах ряда поселков Лори Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Բաժանորդագրվել
Աշակերտները կարողանում են անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել մշակաբույսերի աճեցման հմտություններ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել են Լոռի և Տավուշ մարզերի մի շարք համայնքներ դպրոցներում գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտոնյաները այցելել են Վանաձորի թիվ 27 և Թեղուտի դպրոցներին կից կառուցված ժամանակակից ջերմատներ, որտեղ աճեցվում են ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր, այդ թվում՝ բրոկոլի և կոլրաբի։ Ջերմատներում իրականացվող աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են դպրոցի սաները։
© Photo : official site of the Ministry of Economy of RAՀՀ մարզերի դպրոցներում ժամանակակից ջերմատներ ու ինտենսիվ այգիներ են հիմնվել
Современные теплицы интенсивной мощности в школах ряда поселков Лори Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
ՀՀ մարզերի դպրոցներում ժամանակակից ջերմատներ ու ինտենսիվ այգիներ են հիմնվել
Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Ելենա Միլոշևիչն այցելել են նաև Շահումյանի և Դարպասի միջնակարգ դպրոցներ, որոնց տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ։ Ակնկալվում է, որ այգիներից տարեկան կստացվի ավելի քան 10-15 տոննա բերք։ Դպրոցները հագեցած են մրգի և բանջարեղենի չորացման սարքավորումներով, որոնց միջոցով ինտենսիվ այգիներից հավաքած բերքից կկազմակերպվի չրերի արտադրություն։
Խոջոյանի խոսքով՝ դպրոցներում այսպիսի կարողությունների ներդրումը համահունչ է գյուղոլորտում պետական քաղաքականությանն ու կարող է օրինակ ծառայել նաև այլ համայնքների համար։

«Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ այն կարծես գալիս է լրացնելու գործող պետական օժանդակության ծրագրերը, որոնք խրախուսում են ջերմատների, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների ստեղծումը։ Այն նաև ցուցադրում է, որ փոքր տարածքներում հնարավոր է ստեղծել այնպիսի ինտենսիվ այգի, որը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի ընդարձակ տարածք զբաղեցնող ավանդական այգիները», - նշել է նա։

Նախարարի տեղակալը կարևորել է, որ աշակերտները հնարավորություն են ստանում անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ։
Միլոշևիչն իր հերթին շեշտել է աշակերտների գյուղատնտեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով`սա դրական ազդեցություն կունենա տնտեսական ոլորտում երկրի ընդհանուր ազգային կարողությունների վրա:
Նշենք, որ ՊՀԾ աջակցությամբ Հայաստանի 44 համայնքի դպրոցներում հիմնվել են ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։
Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի երեխաները - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Սյունիքի մարզի 14 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ կստեղծվեն
Հայաստանի դպրոցականները ռոբոտներ են հավաքելու
Լրահոս
0