00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Բիլյանը դատապարտվեց 25 տարով. ի՞նչ որոշեց Վերաքննիչ դատարանը ՊՊԾ գնդի գրավման գործով

© Sputnik / Asatur YesayantsՊՊԾ գունդը գրաված անձինք
ՊՊԾ գունդը գրաված անձինք - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
ՊՊԾ գունդը գրաված անձինք
Բաժանորդագրվել
2018-ի իշխանափոխությունից հետո արդարացված Արմեն Բիլյանը կալանավորվեց դատարանի դահլիճում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռն այսօր թողեց անփոփոխ ու մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Նիստը նախագահում էր դատավոր Տիգրան Սահակյանը։
Դատարանը որոշեց միայն ամբաստանյալ, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արմեն Բիլյանի (մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ) մասով որոշումը բեկանել և փոփոխել:
Բիլյանը մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերով (սպանություն` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ պահելով, ինչպես նաև այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով) նախատեսված հանցագործությունների մեջ և դատապարտվեց ազատազրկման 25 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Տրամադրությունս մարտական է, իսկ այս կեղծիքը երկար չի շարունակվի` ուղիղ 60 օր»,– լրագրողներին ասաց Բիլյանը, որին դատարանի դահլիճում կալանավորեցին։

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը բորբոքվեց և փորձեց դատավորից հասկանալ, թե ինչու է խափանման միջոցը կալանավորումն ընտրվել, դատավորը չպատասխանեց և հեռացավ դահլիճից։
Հիշեցնենք` դեռևս 2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանը դատապարտվել էր 10 տարի ժամկետով (հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ է սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը ՊՊԾ շենքը գրոհել էր 2016 թվականի հուլիսի 17-ին` պահանջելով գործող իշխանությունների (նախագահը Սերժ Սարգսյանն էր) հրաժարականը և իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի` բանտից ազատ արձակումը։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվեցին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։
Խմբի անդամները կալանավորվեցին, 2018-ի իշխանափոխությունից հետո նրանց զգալի մասն ազատ արձակվեց։ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։ Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Լրահոս
0