00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե չպետք է լինեն ինքնակամ շինություններ, ապա չպետք է լինեն նաև իրավական սողանցքներ

Խաժակյան. Եթե չպետք է լինեն ինքնակամ շինություններ, ապա չպետք է լինեն նաև իրավական սողանցքներ
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենքների նախագծերին, որոնք առնչվում են ինքնակամ շինությունների օրինականացմանը։
Եթե կա ինքնակամ շինություններն օրինականացնելու գործընթաց, ապա քաղաքացին կարող է եթե ոչ ուղիղ վարչարարությամբ, ապա գոնե դատական կարգով իր ինքնակամ շինությունն օրինականացնել, մինչդեռ եթե քաղաքապետարանի նպատակն է թույլ չտալ ինքնակամ շինարարություն, ապա չպետք է լինեն նաև իրավական սողանցքներ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Կառավարությունը գիծ է քաշում. ապօրինի շինություններն այլևս չեն օրինականացվի
«Անշուշտ, կառավարության այն մտահոգությունը, որ կարող է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետն ազդել ինքնակամ շինությունների քանակի վրա, ճիշտ է, բայց մյուս կողմից, եթե քաղաքային իշխանությունը պայքարում է ապօրինի շինարարության դեմ` իրականացնելով ապամոնտաժման աշխատանքներ, ապա մարդիկ խուսափում են ինքնակամ շինարարությունից` անկախ նրանից, թե ապագայում կկարողանան օրիանականացնել կառուցածը, թե ոչ»,– նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։
Խաժակյանը մատնանշեց ևս մեկ զսպող հանգամանք` կապված արդեն իսկ եղած ինքնակամ շինությունների հետ՝ հունվարից բարձրացված գույքահարկը. եթե նախկինում մարդիկ իրենց շինությունը պետք է օրինականացնեին, օրինակ, 2 միլիոն դրամով, ապա այժմ այդ թիվը բազմապատկվել է, հետևաբար մարդիկ կարող են չգնալ այդ ճանապարհով և օրենքն ուժի մեջ մտնելու համար սահմանված երկու ամսվա ընթացքում համապատասխան միջոցներ չգտնեն իրենց ինքնակամ շինություններն օրինականացնելու համար։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի կառույցների ապամոնտաժումը - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ շինությունների «ջարդը»
«Ընդհանրապես միշտ գործել է հետևյալ մոտեցումը` ինչը կառուցվել է հնում, ամիսներ կամ տարիներ առաջ, դրա կարգավիճակը թողնում են ապագային, իսկ նորն արգելում են կառուցել։ Այս տեսանկյունից այն, ինչ քանդվել է վերջին երկու ամիսներին, եղել են նորակառույցներ։ Եղել են բացառություններ, բայց հիմնականում խոսքն առնչվում է նոր շինություններին, այսինքն` քաղաքային իշխանությունն իր գործիքակազմով և բոլոր միջոցներով չպետք է թույլ տա ինքնակամ շինարարություն և չպետք է առաջանա հարց, թե մարդիկ կարող են գնալ դրանց օրինականացման ճանապարհով»,–ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։
Խաժակյանի դիտարկմամբ` կառավարությունը ձգտում է փակել նաև համայնքային հողի վրա հողազավթմամբ իրականացված ինքնակամ շինարարությունները, հետևաբար այդ դեպքում ցանկացած կոշտ միջոց ճիշտ է, քանի որ նման դեպքերը չպետք է տեղ ունենան մեր իրականության մեջ։
Նշենք` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Փաթեթով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է սահմանել երկու ռեժիմ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար:
Երևանի քաղաքապետարանը նախկին նախարարին կոչ է արել դադարեցնել ապօրինի շինարարությունը
Ըստ առաջարկվող մեխանիզմի` հատկապես արագ կարգով պետք է օրինականացման գործընթաց սկսեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021թ–ի հունվարի 1-ից հետո` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ՝ Կադաստրի կոմիտե դիմելու համար:
Երևան քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացումը կարող է կատարվել մինչև 2023թ–ի հունվարի 1-ը, ՀՀ այլ քաղաքային համայնքներում` մինչև 2024թ–ի հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025թ–ի հունվարի 1-ը։
Լրահոս
0