https://armeniasputnik.am/20211210/gvortsatun-iravunq-stacav-ashkhatanqic-azatelu-chpatvastvats-u-chtestavvorvats-ashkhatvoghin-36264277.html
Գործատուն իրավունք ստացավ աշխատանքից ազատելու չպատվաստված ու չթեստավորված աշխատողին
Գործատուն իրավունք ստացավ աշխատանքից ազատելու չպատվաստված ու չթեստավորված աշխատողին
Կարգավորումները չեն տարածվելու որոշ պետական ու հանրային պաշտոնյաների նկատմամբ։ Դրանք են` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը... 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T11:36+0400
2021-12-10T11:36+0400
2021-12-10T11:49+0400
աժ (ազգային ժողով)
պատվաստում
կորոնավիրուսը աշխարհում
թեստ
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
գործատու
պշռ թեստ
աշխատանք
աշխատող
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28621222_0:0:2738:1540_1920x0_80_0_0_593e3b8f86b0c476506789a0c55ecfa8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում» ու «Հանրային ծառայության մասին» օրենքում կառավարության ռաջարկած փոփոխությունների նախագիծը։Օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 60, դեմ` 26 պատգամավոր:Փոփոխված օրենքներով գործատուն իրավունք է ստանում Covid-19-ի դեմ պատվաստման վկայագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատախան չներկայացրած աշխատակցին ազատել աշխատանքից։Գործատուն կարող է նախ արգելել աշխատողին ներկայանալ աշխատանքի և չվճարել այդ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը, իսկ 10 աշխատանքային օր կամ հերթափոխ չներկայանալու դեպքում` նրան ազատել աշխատանքից։Հունվարի 1-ից ռեստորաններ մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ թեստի արդյունքիՆույն պատճառով 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օրվա բացակայությունը ևս գործատուի համար իրավունք է հանդիսանում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու։Ընդ որում, այդ բացակայությունները չեն կարող հաշվարկվել որպես արձակուրդ կամ աշխատանքային ստաժ։ Գործատուն պարտավոր է իր որոշման մասին 3 օր առաջ տեղյակ պահել աշխատողին։Ի դեպ, առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու որոշ պետական ու հանրային պաշտոնյաների նկատմամբ։Դրանք են` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, համայնքի ղեկավարները և համայնքի ավագանու անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորները, անկախ պետական մարմնի անդամները, ինքնավար մարմնի անդամները, Վիճակագրության պետական խորհրդի անդամները, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի դատավորները, գլխավոր դատախազը։
https://armeniasputnik.am/20211207/gvortsatun-karvogh-e-pshr-test-chnerkajacnelu-kam-chpatvastvelu-hamar-ashkhatvoghin-hanel-gvortsic--36135141.html
https://armeniasputnik.am/20210922/hoktemberi-1-ic-kvorvonavirusajin-tuganqnery-khasnen-minchev-120-hazar-dram-33523913.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28621222_153:0:2586:1825_1920x0_80_0_0_d664b183659e39da91c228ffd41d253f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աժ (ազգային ժողով), պատվաստում, կորոնավիրուսը աշխարհում, թեստ, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, գործատու, պշռ թեստ, աշխատանք, աշխատող
աժ (ազգային ժողով), պատվաստում, կորոնավիրուսը աշխարհում, թեստ, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, գործատու, պշռ թեստ, աշխատանք, աշխատող
Գործատուն իրավունք ստացավ աշխատանքից ազատելու չպատվաստված ու չթեստավորված աշխատողին
11:36 10.12.2021 (Թարմացված է: 11:49 10.12.2021) Կարգավորումները չեն տարածվելու որոշ պետական ու հանրային պաշտոնյաների նկատմամբ։ Դրանք են` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, համայնքի ղեկավարները և ավագանու անդամները, ՄԻՊ–ը, դատավորները, գլխավոր դատախազը և այլն։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում» ու «Հանրային ծառայության մասին» օրենքում կառավարության ռաջարկած փոփոխությունների նախագիծը։
Օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 60, դեմ` 26 պատգամավոր:
Փոփոխված օրենքներով գործատուն իրավունք է ստանում Covid-19-ի դեմ պատվաստման վկայագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատախան չներկայացրած աշխատակցին ազատել աշխատանքից։
Գործատուն կարող է նախ արգելել աշխատողին ներկայանալ աշխատանքի և չվճարել այդ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը, իսկ 10 աշխատանքային օր կամ հերթափոխ չներկայանալու դեպքում` նրան ազատել աշխատանքից։
Նույն պատճառով 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օրվա բացակայությունը ևս գործատուի համար իրավունք է հանդիսանում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու։
Ընդ որում, այդ բացակայությունները չեն կարող հաշվարկվել որպես արձակուրդ կամ աշխատանքային ստաժ։ Գործատուն պարտավոր է իր որոշման մասին 3 օր առաջ տեղյակ պահել աշխատողին։

22 սեպտեմբերի 2021, 13:13
Ի դեպ, առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու որոշ պետական ու հանրային պաշտոնյաների նկատմամբ։
Դրանք են` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, համայնքի ղեկավարները և համայնքի ավագանու անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորները, անկախ պետական մարմնի անդամները, ինքնավար մարմնի անդամները, Վիճակագրության պետական խորհրդի անդամները, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի դատավորները, գլխավոր դատախազը։