https://armeniasputnik.am/20211210/inch-e-petq-arcakhy-zargacnelu-hamar-artak-beglarjany-5-himnakan-ket-e-arandznacnum-36280936.html
Ի՞նչ է պետք Արցախը զարգացնելու համար. Արտակ Բեգլարյանը 5 հիմնական կետ է առանձնացնում
Ի՞նչ է պետք Արցախը զարգացնելու համար. Արտակ Բեգլարյանը 5 հիմնական կետ է առանձնացնում
Արցախի պետական նախարարն Արցախում անվտանգության հարցի լուծումը տեսնում է խաղաղ ու անկախության ճանաչման ճանապարհով։ 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T15:45+0400
2021-12-10T15:45+0400
2021-12-10T15:47+0400
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
հայեր
արտակ բեգլարյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28626936_0:0:1600:901_1920x0_80_0_0_c155014d3d369438dcd0ec81c7ae6c25.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երկրի զարգացման համար 5 հիմնական կետ է առանձնացրել` կայուն անվտանգություն, սոցիալ–տնտեսական կայուն զարգացում, ժողովրդագրական աճ, որակյալ կրթություն ու արդյունավետ կառավարում։ Նա այդ մասին ասաց այսօր Արցախի անկախության հանրաքվեի 30-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ։Նա ընդգծեց, որ չնայած անվտանգային խնդիրներին, բավականին հաջողություններ են գրանցվել ժողովրդագրական տեսանկյունից, ու այն, որ Արցախում արդեն շուրջ 120 հազար հայ է բնակվում, բավականին լուրջ ցուցիչ է, որ Արցախի հայությունը պատրաստ է ապրել ու արարել իր հայրենիքում։Պետնախարարը շեշտեց, որ սոցիալ–տնտեսական հաջողություններ նույնպես արձանագրվել են, բնականոն կյանքը որոշ չափով վերականգնվել է, Արցախի ու Հայաստանի կառավարությունների, ինչպես նաև համահայկական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են հումանիտար ծրագրեր։Արդյունքում հնարավոր է դառնում քայլ առ քայլ լուծել առկա հիմնախնդիրները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28626936_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1315e63b52d346dd9a8344ffffdd3c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ղարաբաղյան հակամարտություն, հայեր, արտակ բեգլարյան
արցախ, ղարաբաղյան հակամարտություն, հայեր, արտակ բեգլարյան
Ի՞նչ է պետք Արցախը զարգացնելու համար. Արտակ Բեգլարյանը 5 հիմնական կետ է առանձնացնում
15:45 10.12.2021 (Թարմացված է: 15:47 10.12.2021) Արցախի պետական նախարարն Արցախում անվտանգության հարցի լուծումը տեսնում է խաղաղ ու անկախության ճանաչման ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երկրի զարգացման համար 5 հիմնական կետ է առանձնացրել` կայուն անվտանգություն, սոցիալ–տնտեսական կայուն զարգացում, ժողովրդագրական աճ, որակյալ կրթություն ու արդյունավետ կառավարում։ Նա այդ մասին ասաց այսօր Արցախի անկախության հանրաքվեի 30-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ։
«Երկարաժամկետ անվտանգության առումով կարող եմ ասել` մենք պատկերացնում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, մեր իրավունքների անվերապահ ճանաչման, անկախության ճանաչման, ինչպես նաև մեր բռնազավթված տարածքների հիման վրա։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնք պետք է ուղենիշ լինեն ղարաբաղ–ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին մտածելիս, խոսելիս ու ջանքեր գործադրելիս»,– նշեց Բեգլարյանը։
Նա ընդգծեց, որ չնայած անվտանգային խնդիրներին, բավականին հաջողություններ են գրանցվել ժողովրդագրական տեսանկյունից, ու այն, որ
Արցախում արդեն շուրջ 120 հազար հայ է բնակվում, բավականին լուրջ ցուցիչ է, որ Արցախի հայությունը պատրաստ է ապրել ու արարել իր հայրենիքում։
Պետնախարարը շեշտեց, որ սոցիալ–տնտեսական հաջողություններ նույնպես արձանագրվել են, բնականոն կյանքը որոշ չափով վերականգնվել է, Արցախի ու
Հայաստանի կառավարությունների, ինչպես նաև համահայկական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են հումանիտար ծրագրեր։
Արդյունքում հնարավոր է դառնում քայլ առ քայլ լուծել առկա հիմնախնդիրները։