00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են Բաքվի բանտերից վերադարձածները տեղափոխվում ՀՀ բանտեր. Աղաջանյանի մեկնաբանությունը

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Աղաջանյան
Էդուարդ Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Էդուարդ Աղաջանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը վստահեցնում է` ՀՀ–ն երբեք չի հրաժարվել բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու իր պարտավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գոյություն ունի Հայաստանի օրենսդրություն, որը ենթադրում է ընթացակարգեր։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ Բաքվի բանտերից վերադարձողները տեղափոխվում են Հայաստանի բանտեր։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

«Ես ենթադրում եմ, որ ըստ այդ ընթացակարգերի մեր հայրենակիցները, որոնք ենթակա են որոշակի քրեական գործերի շրջանակներում ներգրավվելու, պետք է համապատասխան ժամկետների մեջ ներգրավվեն այդ գործերում»,–ասաց Աղաջանյանը։

Հարցին, թե արդյո՞ք նրանց կալանավորելով հոգեբանական խնդիրներ չեն առաջանա տղաների մոտ` Աղաջանյանը պատասխանեց, որ կան հոգեբանական և այլ նմանատիպ հանգամանքներ հաշվի առնող կոնկրետ սուբյեկտներ, ատյաններ, որոնք պետք է այդ հարցին պատասխանեն: Սակայն, ըստ նրա, ոչ մի դեպքում դա չի կարող տեղի ունենալ հակառակ ՀՀ օրենսդրության։
Ալեն Սիմոնյանը գերիների ու անհետ կորածների հարազատներին հանդիպելուց հետո գրառում է արել
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կապ ունեն իրար հետ 5 գերիներին կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը, որտեղ Սիմոնյանն ասում էր, որ գերիները դասալիք են։ Ի պատասխան Աղաջանյանը նշեց` գերեվարման դրվագների հետ կապված քրգործերը որևէ քաղաքական գործչի պատկերացումներով չեն պայմանավորված։
Աղաջանյանը վստահեցրեց` ՀՀ–ն երբեք չի հրաժարվել բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու իր պարտավորությունից։
Ռուստամ Մուրադով - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
«Խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն». Մուրադովը` հայ գերիների վերադարձի մասին
Նշենք, որ նոյեմբերի 17-ին` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ Նա ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Լրահոս
0