Նազարբաևն առաջարկում է Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել ֆոտոբանկՆուրսուլթան Նազարբաև
Նուրսուլթան Նազարբաև - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Նուրսուլթան Նազարբաև. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ուզբեկստանի օրինակը, Ղազախստանի նախկին ղեկավարի համոզմամբ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik.Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօր ընթացող առցանց նիստում առաջարկեց Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ։
Նազարբաևը նիստին մասնակցում է որպես խորհրդի պատվավոր նախագահ։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնությունից հետո։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք մտածում», - իր ելույթում նշեց Նազարբաևը։

Նրա խոսքով ՝ Ուզբեկստանի օրինակը, որն արդեն միացել է որպես դիտորդ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։
Նշենք, որ նիստում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Президент РФ В. Путин принял участие в форуме Россия зовет! - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Պուտինը մինչև տարեվերջ մի շարք հանդիպումներ կունենա ԵԱՏՄ ու ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
Լրահոս
0