https://armeniasputnik.am/20211210/pashinjany-nerkajacrel-e-simidjanin-ev-petrvosjanin-inch-en-khvostacel-nvoranshanak-pashtvonjanery-36292662.html
Փաշինյանը ներկայացրել է Սիմիդյանին և Պետրոսյանին. ի՞նչ են խոստացել նորանշանակ պաշտոնյաները
Փաշինյանը ներկայացրել է Սիմիդյանին և Պետրոսյանին. ի՞նչ են խոստացել նորանշանակ պաշտոնյաները
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև պետական վերահսկողական ծառայություն։ 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T17:54+0400
2021-12-10T17:54+0400
2021-12-10T17:58+0400
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/09/36252835_0:87:1670:1026_1920x0_80_0_0_040eca9739fab848f48f34fd249b343b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրելц նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին, իսկ պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին էլ`ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։Սիմիդյանին ներկայացնելով` Փաշինյանն ասել է, որ նա առաջին անգամ է նշանակվում կառավարության անդամ:«Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն: ՀՀ պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանությամբ և մեր ազգային պետական շահերի վրա»,–ասել է Փաշինյանը։Սիմիդյանն էլ իր հերթին նշել է, որ ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից՝ կլինեն շարունակական:Իսկ Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելիս վարչապետը նշել է` ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: «Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի, և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,-ասել է Փաշինյանը:Ռոմանոս Պետրոսյանն էլ վստահեցրել է` ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում ականատես կլինենք խորքային բարեփոխումների։Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ 2020թ–ի հուլիսի 30–ին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՊՎԾ պետ։ Նույն օրն էլ 2021 թվականի օգոստոսից վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Հակոբ Սիմիդյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար` ազատվելով նախկին պաշտոնից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/09/36252835_93:0:1577:1113_1920x0_80_0_0_f8091aa386c3343213972770b85a7e50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան
Փաշինյանը ներկայացրել է Սիմիդյանին և Պետրոսյանին. ի՞նչ են խոստացել նորանշանակ պաշտոնյաները
17:54 10.12.2021 (Թարմացված է: 17:58 10.12.2021) Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև պետական վերահսկողական ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարության
աշխատակազմին է ներկայացրելц նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին, իսկ պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին էլ`ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Սիմիդյանին ներկայացնելով` Փաշինյանն ասել է, որ նա առաջին անգամ է նշանակվում կառավարության անդամ:
«Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն: ՀՀ պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանությամբ և մեր ազգային պետական շահերի վրա»,–ասել է Փաշինյանը։
Սիմիդյանն էլ իր հերթին նշել է, որ ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից՝ կլինեն շարունակական:
Իսկ Ռոմանոս Պետրոսյանին
ներկայացնելիս վարչապետը նշել է` ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: «Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի, և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,-ասել է Փաշինյանը:
Ռոմանոս Պետրոսյանն էլ վստահեցրել է` ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում ականատես կլինենք խորքային բարեփոխումների։
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ 2020թ–ի հուլիսի 30–ին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և
նշանակվել ՊՎԾ պետ։
Նույն օրն էլ 2021 թվականի օգոստոսից վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Հակոբ
Սիմիդյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար`
ազատվելով նախկին պաշտոնից։