00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հերոսը կարող է գերի ընկնել միայն մի դեպքում. Կապրիելյանը` գերիներին հերոսացնելու մասին

Կապրիելյան. Գերիներին չարժե հերոսացնել, պետք է ուսումնասիրել գերեվարվելու հանգամանքները
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ գերիների հարցում պետությունը պետք է շատ լուրջ աշխատանքներ տանի։
Զինծառայողների գերեվարության հանգամանքները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը` անդրադառնալով գերեվարությունից վերադարձած զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերին։
Նշենք` այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված պատասխանատու զինծառայողներ։ Քրեական գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Զինծառայողների գերեվարության հանգամանքները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Նախկինում գերեվարությունից վերադարձած անձանց հետ, իհարկե, անցկացվել է նման աշխատանք»,– ասաց Կապրիելյանը։

Կապրիելյանը մատնանշեց հաճախ օգտագործվող «գերի ընկնել» արտահայտությունը, սակայն տվյալ դեպքում փորձագետն ընդգծեց հանգամանքների բացահայտման չափազանց մեծ կարևորությունը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված պատասխանատու զինծառայողներ
«Հնարավոր է, որ զինծառայողն ինքնակամ է հանձնվել, և այդ դեպքում նա պետք է պատասխանատվություն կրի։ Այս պահին ոչինչ չեմ պնդում, ծանոթ չեմ ո՛չ հանգամանքներին, ո՛չ էլ քրեական գործերին, բայցևայնպես, ենթադրում եմ, որ եղել են դեպքեր, երբ զինծառայողները վայր են դրել զենքերն ու առանց որևէ կրակոցի հանձնվել հակառակորդին վերջինիս հրահանգով։ Այդ հարցն արդեն իրավապահ մարմինների ուշադրության տիրույթում է»,– նշեց Կապրիելյանը։
Նրա դիտարկմամբ` կա ևս մեկ կարևոր պահ։ Եթե քննության ընթացքում պարզվի, որ այս կամ այն դեպքում գերի ընկնելու համար հիմքեր չեն եղել և դրան կհաջորդի համապատասխան պատիժը, ապա դա ապագայում կարող է զսպող հանգամանք հանդիսանալ։
Բանակի ու գերիների մասին քննարկումը կրում է քաղաքականացված բնույթ. Հարությունով
Կապրիելյանն ընդգծեց, որ նախկինում նման նախադեպեր եղել են ադրբեջանական կողմում։ Հայկական գերությունից վերադարձած բոլոր զինծառայողներն ու նույնիսկ քաղաքացիական անձինք հարցաքննվում էին։ Ոմանք հետագայում կանգնեցին դատական ատյանի առջև ու ստացան ազատազրկման տարբեր ժամկետներ։
Փորձագետի կարծիքով` գերիների հերոսացումը ճիշտ չէ։ Ըստ նրա` հերոսները կա՛մ վերադառնում են պատվով, կա՛մ մնում են մարտի դաշտում։

«Ճիշտ հասկացեք, հերոսներն ու գերիները տարբեր հասկացություններ են։ Հերոսը կարող է գերի ընկնել միայն մի դեպքում, եթե լինի անգիտակից կամ ծանր վիրավոր։ Մնացած դեպքերում տեղին չէ խոսել հերոսության մասին»,– ասաց Կապրիելյանը։

Փորձագետի գնահատմամբ` զինծառայողների գերեվարման վերաբերյալ կարելի է ափսոսալ, ցուցաբերել այլ վերաբերմունք, բայց ոչ հերոսացնել նրանց։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Լրահոս
0