Ադրբեջանը խոշտանգված հայ գերուն 30 000 եվրո կվճարի. ՄԻԵԴ–ի որոշումը մտել է ուժի մեջ

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել ֆոտոբանկՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
ՄԻԵԴ
Բաժանորդագրվեք
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ Ադրբեջանը չի բողոքարկել ՄԻԵԴ–ի համապատասխան որոշումը, և այն արդեն օրինական ուժ է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով պարտավորեցրել է Ադրբեջանի Հանրապետությանը Արթուր Բադալյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 30 000 եվրո։ Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` պարզաբանելով, որ Ադրբեջանը չի բողոքարկել ՄԻԵԴ–ի համապատասխան որոշումը, և այն այսօր մտել է օրինական ուժի մեջ։
Թաթոյանը Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Մեր զինվորներին խոշտանգած Ադրբեջանի սահմանապահները Գորիս-Կապան ճանապարհին են.ՄԻՊ–ի փաստերը
Մարուքյանը հիշեցնում է, որ «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը կայացվել էր 2021 թվականի հուլիսի 22-ին։ Դրանով Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը չէր տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ Արթուր Բադալյանի հոգեկան առողջության լուրջ խնդիրները, որոնք ի հայտ էին եկել անազատությունից ազատվելուց անմիջապես հետո, որևէ կերպ կապված չեն պահման պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանն ստացել էր անազատության մեջ գտնվելու ընթացքում:
Այսպիսով, Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում, այն է՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

«Ավելին, Եվրոպական դատարանը նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չէր ներկայացրել՝ ապացուցելու Բադալյանի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չէին բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում Բադալյանի գործի վրա, և Ադրբեջանը չէր պնդել, որ Բադալյանի կալանավորումը համապատասխանում էր ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, կամ որ Բադալյանին տրամադրվել էր որևէ ընթացակարգային երաշխիք»,– գրում է Մարուքյանը:

Այդկերպ Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի խախտում, այն է՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան սույն հոդվածում սահնանված դեպքերում և օրենքով սահմանված կարգով»:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала