00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:48
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված պատասխանատու զինծառայողներ

© Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Բաժանորդագրվել
Դիրքերի անձնակազմը թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 16-ին Սյունիքի Իշխանասարի հատվածում տեղակայված 3 հայկական մարտական դիրքերի վրա հակառակորդի հարձակման հետևանքով տեղի ունեցած դեպքերից։
Ըստ հաղորդագրության` մարտական հերթապահությունում ընդգրկված դիրքի պատասխանատուն, դիրքի ավագն ու երկու դիտորդները խախտել են ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրքը, մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։
Իշխանասարի բնակիչներ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչները
Մասնավորապես` տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին` դիրքերի զինծառայողները, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի զինծառայողների հետ, որոնք փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։
Դիրքերի անձնակազմը թողել է մարտական դիրքերն ու դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր։ Փախուստի դիմած 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել ու գերեվարվել են։
Նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, ևս 7 զինծառայողներ հայկական կողմին են վերադարձվել նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին։ 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Արման Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
«Էս անգամ ճողոպրեմ». փոխնախարարն անպատասխան թողեց Իշխանասարի մասին հարցը
Մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն և Ա.Մ.-ն ՀՀ վերադառնալուց հետո ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով։
Իսկ դեկտեմբերի 8-ին և 9-ին նրանց առաջադրված մեղադրանքներով կալանավորվել են։
Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեկ այլ մարտական դիրքի ավագ նշանակված զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ մայոր Ն.Ե.-ն ևս խախտել է ՀՀ ԶՈւ կանոնագիրքը, ինչը նույնպես առաջացրել է ծանր հետևանքներ։ Ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, գերեվարել դիրքում մնացած 13 զինծառայողների, մարտական դիրքն էլ անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ալեն Սիմոնյանը գերիների ու անհետ կորածների հարազատներին հանդիպելուց հետո գրառում է արել
Գերեվարված ու սպանված զինծառայողներ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը Հայաստանին են վերադարձվել նոյեմբերի 17-ին ու 19-ին, 4 զինծառայողներ (այդ թվում՝ մայոր Ն.Ե.-ն)` ս.թ. դեկտեմբերի 4-ին, մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։
Մայոր Ն.Ե.-ն 2021 թվականի դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է։
Վարույթն իրականացնող մարմինը տաածած հաղորդագրության մեջ հատուկ անդրադարձել է նույն մարտական գործողությունների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս բացառիկ խիզախությամբ աչքի ընկած հայ դիրքապահների սխրանքներին։
Մասնավորապես, նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Իշխանասար հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը հակառակորդի ուժերի հարձակման և գերեվարման փորձի ժամանակ չի հանձնվել հակառակորդին, ցուցաբերել է աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ խիզախություն և քաշելով նռնակի օղակը՝ պայթեցրել է իրեն։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Լրահոս
0