Ջեֆ Բեզոսն ու Ռիչարդ Բրենսոնը տիեզերագնացներ են ճանաչվել

© AP Photo / Patrick SemanskyՋեֆ Բեզոս
Ջեֆ Բեզոս - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Ջեֆ Բեզոս
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարգևատրումը տեղի կունենա Commercial Space Astronaut Wings ծրագրի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, Virgin Galactic-ից Ռիչարդ Բրենսոնին և «Աստղային ուղի» հեռուստասերիալի դերասան Ուիլյամ Շետներին տիեզերագնացներ է ճանաչել: Ամերիկյան գերատեսչության կայքում նշված է, որ նրանք համապատասխան կրծքանշան կստանան:
Պարգևատրումը տեղի կունենա Commercial Space Astronaut Wings («Տիեզերագնացի թևեր») ավարտվող ծրագրի շրջանակում: Դրան մասնակցել են երեք առևտրային ընկերություններ՝ Blue Origin-ը, Virgin Galactic-ը ու SpaceX-ը, որոնք լիցենզավորված են դեպի տիեզերք թռիչքների համար:
Скева направо: Марк Безос, Джефф Безос, Уолли Фанк и Оливер Дэмен направляются на стартовую площадку для первого пилотируемого полета многоразового корабля New Shepard от Blue Origin (20 июля 2021). Ван Хорн, штат Техас - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը թռավ տիեզերք. տեսանյութ
2021 թվականի հուլիսին գործարար Ռիչարդ Բրենսոնը Virgin Galactic սեփական ընկերության արտադրության Unity ենթաուղեծրային նավում հասել է ավելի քան 80 կիլոմետր բարձրության: Նրա հետ անձնակազմի կազմում էին օդաչուներ Դեյվ Մակքեյն ու Մայքլ Մասուչին, Virgin Galactic-ի գլխավոր տիեզերագնաց-հրահանգիչ Բեթ Մոզեսը, շահագործման գծով առաջատար ինժեներ Քոլին Բենեթը և կառավարության հետ կապերի գծով ընկերության փոխնախագահ Սիրիշա Բանդլան:
Ինն օր անց Blue Origin-ի հիմնադիր և սեփականատեր Ջեֆ Բեզոսը 10 րոպեանոց թռիչք է կատարել դեպի տիեզերք իր New Shepard ընկերության նավով: Նրա հետ եղել է եղբայրը՝ Մարկը, 82-ամյա նախկին օդաչու Ուոլի Ֆանկն ու դպրոցի 18-ամյա շրջանավարտ Օլիվեր Դեյմենը։
Глава и основатель интернет-компании Amazon.com Джефф Безос - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Երեք երազանք մի տիեզերանավում կամ Բեզոսի աստեղային րոպեները
Հոկտեմբերին նույն մոդելի նավով թռչում էր 90-ամյա կանադացի դերասան Ուիլյամ Շետները, որն Աստղային ուղի» հեռուստասերիալում մարմնավորել էր կապիտան Քըրքին։
Լրահոս
0