00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են Սյունիքից գերեվարված զինծառայողներին

© Sputnik / Aram NersesyanԿԽՄԿ մեքենաներ
ԿԽՄԿ մեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
ԿԽՄԿ մեքենաներ
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` ներկա պահին անհայտ է մնում Սյունիքի տարածքից գերեվարված 21 զինծառայողների ճակատագիրը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են ս.թ. նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ ԶՈւ զինծառայողներին: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիներին ու պատանդառված անձանց: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների հետ:
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված պատասխանատու զինծառայողներ
Թե քանի գերիների են հանդիպել միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, ԿԽՄԿ–ն չի հայտնում։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած ռազմական գործողություներից հետո Ադրբեջանական աղբյուրները հայտարարում էին 13 գերեվարվածների մասին։ Նախապես նույն թիվը շրջանառվում էր նաև հայաստանյան հաղորդագրություններում։ Ավելի ուշ, սակայն, կողմերը սկսեցին խուսափել գերիների հստակ թիվ հայտնելուց։
Այժմ հայտնի է, որ դեկտեմբերի 4-ին ադրբջանական կողմը Հայաստանին էր փոխանցել 10 գերիների։ Եվս 1 վիրավոր հայկական կողմին էր փոխանցվել Սոչիում Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման նախօրեին` նոյեմբերի 25–ին։
Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Միրզոյանն ահազանգել է ԿԽՄԿ–ին
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 16-ին Իշխանասարի հարակից դիրքից փախուստի դիմած 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել ու գերեվարվել են։
Նրանցից 3-ը` Գուրգեն Աշոտի Սարգսյանը, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը և Դավիթ Հելբերտի Ամիրյանը, 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին սպանված վիճակում փոխանցվել էին հայկական կողմին, ևս 7 զինծառայողներ հայկական կողմին էինն վերադարձվել նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին։ Իսկ 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Կապրիելյան. Գերիներին չարժե հերոսացնել, պետք է ուսումնասիրել գերեվարվելու հանգամանքները - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
ՌԱԴԻՈ
Հերոսը կարող է գերի ընկնել միայն մի դեպքում. Կապրիելյանը` գերիներին հերոսացնելու մասին
Բացի այդ, նույն օրը մեկ այլ մարտական դիրքում ադրբեջանցիները ներխուժել ու մարտական դիրքից գերեվարել էին դիրքում մնացած 13 զինծառայողների։
Գերեվարված զինծառայողներից 2-ի` Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը Հայաստանին էին վերադարձվել նոյեմբերի 17-ին ու 19-ին, 4 զինծառայողներ Հայաստան էին վերադարձվել ողջ` դեկտեմբերի 4-ին։ Մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։
Այս հաշվարկների համաձայն, փաստորեն, ներկա պահին անհայտ է մնում Սյունիքի տարածքից գերեվարված 21 զինծառայողների ճակատագիրը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Լրահոս
0