Ադրբեջանի ԱԳՆ–ն պնդում է` Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ չեն

© Photo : press office of the MFA of RFՋեյհուն Բայրամով
Ջեյհուն Բայրամով - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
Ջեյհուն Բայրամով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավելի վաղ Հայաստանը ադրբեջանական կողմին էր տվել Արցախի որոշ տարածքների ականապատ դաշտերի քարտեզները։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իբր Հայաստանի կողմից իրենց տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հայաստանի տրամադրած ականների քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է։ Տրամադրված նոր քարտեզները վերլուծվում են մասնագետների կողմից։ Այդ ամենը ժամանակ է պահանջում»,- ասել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 10 զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
Ռուստամ Մուրադով - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
«Խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն». Մուրադովը` հայ գերիների վերադարձի մասին
Ավելի ուշ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից երեք օր առաջ է դեռ Հայաստանը Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները:
Լրահոս
0