00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԱԺ–ի ընդունված օրենսդրական փոփոխությունը հակասում է աշխատավորների շահերին. Թումասյան

Թումասյան. ԱԺ–ի ընդունված օրենսդրական փոփոխությունը հակասում է աշխատավորության շահերին
Բաժանորդագրվել
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենքով ամրագրված դիրեկտիվ նորմին, ըստ որի գործատուն կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ազատել աշխատանքից։
Ընդունված օրենսդրական փոփոխությունը հակասում է աշխատավորության շահերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը` խոսելով փոփոխությունից, համաձայն որի գործատուն կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ազատել աշխատանքից։
Նրա խոսքով` իրենք ներկայացրել են իրենց առաջարկությունները տվյալ նախագծի վերաբերյալ, որովհետև համամիտ չեն դրա բովանդակության հետ։

«Չնայած խորհրդարանական հանձնաժողովը մեր առաջարկությունները չընդունեց, սակայն նորից դիմել ենք կառավարությանը։ Ես անսպասելիորեն լրատվամիջոցներից տեղեկացա, որ Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը»,– ասաց Թումասյանը։

Նա ընդգծեց, որ իրենք մնում են իրենց համոզմունքին, հետևաբար ամեն կերպ պաշտպանելու են աշխատողների իրավունքները։ Ըստ նրա` չի կարելի նման մոտեցում ցուցաբերել խնդրին, այսինքն` հիմար հրամանն օրինական դարձնելու համար նախաձեռնությունը մտցնել Ազգային ժողով։
«Ոչ ոք չի ցանկանա կորցնել իր աշխատատեղը։ Նույնիսկ առողջապահության նախարարի սխալ հրամանից հետո, որը եղել էր մեկ ամիս առաջ, մարդիկ խոնարհաբար հանձնում էին ՊՇՌ թեսթ, իսկ պատվաստման գործընթացը սկսել էր ակտիվանալ։ Այդուհանդերձ, եթե օրենքն ընդունվել է, մնում է դրան ենթարկվել, բայց եթե լինեն դեպքեր, երբ գործատուները ստիպված կլինեն ազատել մարդկանց աշխատանքից, մենք կկանգնենք աշխատավորների կողքին»,– նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։
Շարժական պատվաստման կետ - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կետերի համար նոր աշխատանքային գրաֆիկ է սահմանվել
Թումասյանը տեղեկացրեց, որ կոնֆեդերացիայի պաշտոնական կայքում կա հարց ու պատասխանի անկյուն, որտեղ կարող են դիմել բոլոր ցանկացողները և ստանալ անվճար խորհրդատվություն։
Նշենք, որ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
Սահմանվել են նաև բացառություններ: Այդ կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:
Տվյալ պաշտոնները կամ ընտրովի պաշտոններ են, կամ Սահմանադրության ուժով են ընտրվում և վերադասություն չունեն։
Լրահոս
0