00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

6 հիմնական նախապայման. ի՞նչ երաշխիքներ պիտի տա Ադրբեջանը ԵԱՏՄ մտնելուց առաջ

Մանասերյան. Եթե Ադրբեջանը չկատարի կարևոր նախապայմանները, ՀՀ–ն պետք է օգտագործի վետոյի իրավունքը
Բաժանորդագրվել
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` Ադրբեջանին ԵԱՏՄ-ում որպես դիտորդ հրավիրելու առաջարկին։
Ադրբեջանի`ԵԱՏՄ–ին անդամագրվելու կամ դիտորդի կարգավիճակ ստանալու պարագայում պետք է հաշվի առնվեն կարևոր նախապայմաններ, հակառակ դեպքում Հայաստանը պետք է օգտագործի իր վետոյի իրավունքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Նուրսուլթան Նազարբաևի` Ադրբեջանին ԵԱՏՄ-ում որպես դիտորդ հրավիրելու առաջարկին, ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Նա հիշեցրեց, որ մենք այսօր գոյության սպառնալիքի տակ ենք և մատնանշեց վեց հիմնական նախապայմանները։
«Նախ անհրաժեշտ են երաշխիքներ, որպեսզի Ադրբեջանն իրոք կարողանա ապացուցել, որ անկախ, ինքնիշխան պետություն է և ոչ թե Թուրքիայի կցորդը` հաշվի առնելով թուրք–ադրբեջանական հարձակումն Արցախի ու Հայաստանի վրա։ Երկրորդ նախապայմանն այն է, որ Ադրբեջանը պետք է ապացուցի ոչ միայն ԵԱՏՄ երկրներին, այլև համաշխարհային հանրությանը, որ ինքն ահաբեկչությանը սատարող երկիր չէ, ինչի հիմքերը ցավոք բազմաթիվ են։ Ընդամենը մի քանի տարի առաջ միջազգային զեկույցներում հստակ նշված էին Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապաստան տրամադրելու փաստերը։ Նրանց մասնակցությամբ համատեղ զորավարժություններից հետո տեղի ունեցավ հայտնի ագրեսիան»,– նշեց տնտեսագետը։

Երրորդ նախապայմանը վերաբերում է նրան, որ Ադրբեջանը պարզապես պետք է հրաժարվի պետական մակարդակի հասած հայատյաց քաղաքականությունից, իսկ չորրորդ նախապայմանի համաձայն` հաշվի առնելով շատ զգայուն կապերը ՌԴ–ի և ՆԱՏՕ–ի միջև, անհրաժեշտ է ունենալ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի օգտագործի ՆԱՏՕ–ի զենքը և Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերում վերապատրաստված անձանց, որովհետև ՆԱՏՕ–ն բոլոր փաստաթղթերում հավանական թշնամի է համարում մեր ռազմավարական գործընկերոջը`Ռուսաստանին։

«Հինգերորդ` Ադրբեջանն անգամ դիտորդի կարգավիճակ ստանալուց առաջ պետք է հստակ մատնանշի այն ակնկալիքները, որ ունի Ռուսաստանից, այլ ոչ թե դրանք ի հայտ գան դիտորդի կարգավիճակ ստանալուց, այնուհետև անդամագրվելուց հետո»,– ասաց տնտեսագետը։
Խոսելով վեցերորդ նախապայմանի մասին` Մանասերյանը հիշեցրեց, որ ոչ հեռու անցյալում, երբ սպանվեց ՌԴ դեսպանը Թուրքիայում և խոցվեց ռուսական ռազմական ինքնաթիռը թուրքական զինուժի կողմից, Ռուսաստանը կիրառեց պատժամիջոցներ` սառեցնելով երկկողմ առևտրատնտեսական կապերը, սակայն այդ ընթացքում թուրքական ապրանքներն Ադրբեջանի միջոցով դարձյալ մուտք էին գործում ոչ միայն ՌԴ–ի, այլև ԵԱՏՄ–ի ընդհանուր տարածք։
Հետևաբար, Մանասերյանի պնդմամբ, շատ կարևոր է ունենալ երաշխիք, որ Արցախի դեմ կիրառված և միջազգայնորեն արգելված զինատեսակները նույն խողովակով չեն օգտագործվի Դոնբասում, Լուգանսկում կամ Ղրիմում։
«Վերոհիշյալ նախապայմանները կարևոր են նաև Ռուսաստանի համար, ուստի ժամանակն է, որ Ռուսաստան–Հայաստան հարաբերությունները գնահատվեն և դիտարկվեն ոչ այնքան կենցաղային մակարդակով, այլ հստակ գիտակցվեն ազգային, պետական շահերը, որ ունեն ոչ միայն ՀՀ–ն և ՌԴ–ն, այլև ԵԱՏՄ–ն։ Հակառակ պարագայում սպառնալիքներն ակնհայտ են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար»,– ասաց տնտեսագետը։
ԵԱՏՄ նիստը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
Ադրբեջանին ուզում են տեսնել ԵԱՏՄ-ում․ կկարողանա՞ արդյոք Հայաստանը դիմակայել
Հաշվի առնելով վերոգրյալը`Ադրբեջանը պետք է հստակ ներկայացնի իր մոտեցումները ԵԱՏՄ ներսում գոյություն ունեցող ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի վերաբերյալ, ներկայացնի թե ինչպես է, օրինակ, պատկերացնում Հայաստանի և մյուս երկրների հետ համագործակցությունը, որովհետև խոսքերով կամ ուղղակի խոստումներով կերակրվել պետք չէ։
Նշենք, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերի 10-ին կայացած առցանց նիստում առաջարկել է Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ։
Նազարբաևը նիստին մասնակցում էր որպես խորհրդի պատվավոր նախագահ։
Նրա խոսքով ՝ Ուզբեկստանի օրինակը, որն արդեն միացել է որպես դիտորդ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։
Լրահոս
0