00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել. Վարդան Օսկանյանը` ԼՂ խնդրի մասին

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Վարդան Օսկանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախկին նախարարն անդրադարձել է նաև «3+3» ձևաչափին`հիշեցնելով, որ ժամանակին, երբ Հայաստանը հաղթած կողմ էր, Թուրքիան ու Ադրբեջանը մերժեցին մեր` նման առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրած իր հոդվածում անդրադարձել է նաև «3+3» ձևաչափին` նշելով, որ տարածաշրջանային այս ձևաչափն առաջին անգամ առաջարկել է Հայաստանը 2000-ականների սկզբին։

«Դա հաղթող կողմի առաջարկություն է։ Այդ օրերին դրանով մենք նպատակ ունեինք օրինականացնել ստատուս քվոն։ Ադրբեջանն ու Թուրքիան մերժեցին այն։ Այսօր այս նույն ձևաչափն առաջարկում են այդ երկուսը՝ հետապնդելով ճիշտ նույն նպատակը՝ օրինականացնել ներկայիս ստատուս քվոն։ Լավ կլիներ, որ Հայաստանը, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը ժամանակին, մերժեր որևէ մասնակցություն»,–գրել է նախկին նախարարը։

Օսկանյանը հավելել է, որ եթե հայկական կողմը որոշել է մասնակցել, ապա առնվազն պետք է ունենա իր ուրույն օրակարգը։ Մինչդեռ, կասկածից վեր է, որ այդտեղ օրակարգը թելադրելու են Թուրքիան և Ադրբեջանը։ Մյուս երկրները բնականաբար կբերեն իրենց օրակարգերը։
«Այս ձևաչափում Հայաստանն այս փուլում սեղանին պետք է դնի երեք հարց՝ ա) ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, բ) գերիների ամբողջական և անվերապահ վերադարձ, գ) հաղորդակցության ուղիների վերաբացում առանց նախապայմանների։ Բայց սա ամենը չէ։ Այստեղ կա Լեռնային Ղարաբաղի նրբին հարցը։ Մի կողմից պետք է բացառել խնդրի կարգավորումը այդ «3+3» ձևաչափի օրակարգի մաս դարձնելը։ Մյուս կողմից, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի մասին չխոսելը ջուր կլցնի Ադրբեջանի ջրաղացին առ այն, թե տարածաշրջանում նման խնդիր այլևս գոյություն չունի։ Այստեղ հնարավոր է գտնել ճիշտ մոտեցումը»,–գրել է Օսկանյանը։
Իսկ ի՞նչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղի ճակատում և ինչպե՞ս կարելի է օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության այդ դրույթը։ ԱԳ նախկին նախարարը պատասխանել է իր բարձրացրած այս հարցերին։
Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար
«Նախարար եղած ժամանակ բանակցային իմ ոճի դրսևորումներից մեկը եղել է «ոչինչ չեմ բացառում, կարող ենք խոսել այդ մասին» մոտեցումը, երբ նույնիսկ սեղանին հակառակորդի կամ միջնորդների կողմից դրվել է հարցի հանգուցալուծման մեզ համար անընդունելի տարբերակ, երբ գտել եմ, որ հնարավոր է դրանից վերջում ստանալ ցանկալի ելք։ Ինքներս սեղանին հաճախ դրել ենք առաջարկներ՝ քաջ գիտակցելով հենց մեր կողմից դրանց հետագա մերժման անխուսափելիությունը։ Այդ կերպ հնարավոր է եղել հակառակորդին բանակցությունների մեջ ներքաշել իրենց համար նույնիսկ ամենաանընդունելի հարցերի շուրջ։ Այդ ճանապարհով է հնարավոր եղել Քի Վեսթում հասնել Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացմանը՝ Ադրբեջանի համար ընդամենը Արաքսի ափով Նախիջևանի հետ կապվելու էստակադային ճանապարհի դիմաց։ Եվ հենց այդ մեթոդաբանության շնորհիվ է հնարավոր եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքի ամրագրումը բանակցային փաստաթղթում»,–պատմել է բանակցությունների մասնակցած նախկին նախարարը։
Նա նշել է, որ Հայաստանն այսօր գտնվում է մի այնպիսի անկյունադարձային ու ճակատագրական կետում, երբ միայն համարձակ, հմուտ և ճկուն դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի բեկում մտցնել իրավիճակում։
«Բայց մինչև դա անելը հայկական կողմը նախ իր համար պետք է ամրագրի երկու կարևորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ահավասիկ, այս երկու սկզբունքներից ելնելով՝ հայկական կողմը պետք է գտնի և առաջին հերթին միջնորդների առաջ դնի ի՛ր «չեմ բացառում» տարբերակը՝ սկիզբ դնելով Մինսկի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգավորման բանակցությունների նոր փուլի»,–գրել է Օսկանյանը` վստահություն հայտնելով, որ ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել:
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Վարդան Օսկանյանն ասել է` ինչով են վտանգավոր Փաշինյանի` Արցախի մասին արած դիտարկումները
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ«3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։
Լրահոս
0