ԳԴՀ ներկայացուցիչը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին
16:22 13.12.2021 (Թարմացված է: 16:24 13.12.2021)
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին (13 դեկտեմբերի, 2021թ). Երևան

© Photo : official site of the Parliament of RA
ԱԺ փոխնախագահը գերմանացի հյուրերի հետ քննարկել է հայ գերիների հայրենադարձման հարցը։ Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր` դեկտեմբերի 13-ին, ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ պատգամավորերը քննարկվել է հայ գերիների վերադարձի հարցը, անթույլատրելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք:
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին (13 դեկտեմբերի, 2021թ). Երևան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին (13 դեկտեմբերի, 2021թ). Երևան
© Photo : official site of the Parliament of RA
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արշակյանը Վիկտոր Ռիխտերին բեղուն գործունեություն է մաղթել և համոզմունք հայտնել, որ վերջինս կնպաստի հայ-գերմանական կապերի խթանմանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը՝ ակնկալելով Գերմանիայի ակտիվ դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր և ԵՄ առաջատար պետություններից մեկը:
Արշակյանը բարձր է գնահատել նախորդ տարի հոկտեմբերի 29-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով Բունդեսթագում կայացած քննարկումները:
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին (13 դեկտեմբերի, 2021թ). Երևան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին (13 դեկտեմբերի, 2021թ). Երևան
© Photo : official site of the Parliament of RA
Լյութենբերգն իր հերթին հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և հույս հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաև եռանախագահների այցը տարածաշրջան: