00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաագայի դատարանը կարևոր ձևակերպումներ արեց. ըստ Կիրակոսյանի` Ադրբեջանի դիմումը հայելային է

© Sputnik / Andranik GhazaryanԵղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Եղիշե Կիրակոսյան
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչը կարծում է, որ Հաագայի դատարանը ձևակերպումներ է արել, որոնք կարող են պետք գալ նաև գործի հետագա ընթացքում ևս։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հաագայի դատարանը Հայաստանի ներկայացրած բովանդակային պահանջները բավարարել է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում և արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով դեկտեմբերի 7-ին կայացված որոշմանը։
Հայտնել էինք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը մասնակի բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի` խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով գանգատը։ Սակայն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրառելու` հայկական կողմի պահանջը մերժվել է։ Դատարանը մասնակի բավարարել է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված համանման հայցը։

«Պետք է արձանագրել, որ դատարանը մի քանի կարևոր ձևակերպումներ արեց։ Ճիշտ է` դատարանը չպնդեց, որ հայրենադարձման պահանջը բխում է ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի դրույթներից, սակայն ընդգծեց, որ գերեվարվածների հայրենադարձման հարցերը կանոնակարգում են մարդասիրական իրավունքի կոնտեքստում։ Հայտնի փաստ է, որ մարդասիրական իրավունքով հստակ պարտավորություն կա գերեվարված անձանց վերադարձնելու»,–ասաց Կիրակոսյանը։

Բացի այս, ըստ նրա, դատարանն արձանագրեց, որ գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց` ազգությամբ հայ լինելով։ Դրանից ելնելով էլ դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել, որպեսզի գերեվարվածները չենթարկվեն մարդկային արժանապատվությունը նվաստացվող վերաբերմունքի։
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Երևանը Բաքվին ականապատ դաշտերի քարտեզները տվել է ՄԱԿ-ի դատարանի որոշումից դեռ 3 օր առաջ
Կիրակոսյանը կարևորեց նաև այն, որ Հաագայի դատարանն արձանագրեց` պետք է զերծ մնալ էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումից ու հրահրումից։
Մասնավորապես, ըստ Կիրակոսյանի, կարևոր է, որ դատարանն ընդգծեց` երբ ատելության խոսք է տարածվում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, այն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Սրանով իսկ դատարանը պարտավորեցրեց, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ատելության քարոզ չիրականացվի։

«Սա մեծ արձանագրում է և փաստում է նաև ՀՀ փաստարկների զորեղ լինելու մասին։ Սա հետագայում կարող է առանցքային նշանակություն ունենալ գործի համար»,–ասաց Կիրակոսյանը։

Նա հավելեց, որ կարևոր էր նաև դատարանի արձանագրումն առ այն, որ հայկական մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի, իսկ դրանք պղծողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
ՄԱԿ-ի դատարանի որոշումներն արտացոլում են մեր փաստարկների ընդունումը. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի` ՄԱԿ-ի միջազգային դատարան ներկայացված դիմումին` Կիրակոսյանը նշեց, որ այն հայելային բնույթ է կրում և փորձել են կրկնօրինակել ՀՀ–ին։ Նա վստահեցնում է, որ Ադրբեջանի դիմումը ներառում էր հարցեր, որոնք դուրս էին կոնվենցիայի դրույթներից, օրինակ` քարտեզների տրամադրում, ականապատման աշխատանքներից զերծ մնալ և այլն։
Լրահոս
0