Հանդիպե՞լ են Ռոբերտ Քոչարյանը և Հայկ Մարությանը. ընդդիմադիր պատգամավորի արձագանքը

© Photo : Facebook / Երևանի քաղաքապետարան / Yerevan MunicipalityМэр Еревана Айк Марутян
Мэр Еревана Айк Марутян - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արամ Վարդևանյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե պատերազմի ավարտից հետո Մարությանը հանդիպել է Քոչարյանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց լուրերը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Վարդևանյանը նման հայտարարություն արեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` հերքելով մամուլում շրջանառվող լուրերը։
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Երևանի նոր ավտոբուսները - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Նոր ավտոբուսները երևանյան երթուղի կմտնեն մի քանի փուլով. Մարությանը ներկայացրեց դրանք
«Եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։ Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման գնահատականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը»,–ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցնում է` Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։
Լրագրողների հարցին, թե ցանկություն կա՞ Հայկ Մարությանի հետ հանդիպելու, Վարդևանյանն արձագանքեց, թե չի պատկերացնում` ինչի համար պետք է նման ցանկություն առաջանա։
Լրահոս
0